ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2023 թ.
N 146-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ և 32-րդ հոդվածներով, 33-րդ հոդվածի 3-րդ մասով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Կապան համայնքի 2024 թվականի բյուջեն`
1) եկամուտների գծով` 4,255,705․5 հազար դրամ,
2) ծախսերի գծով` 4,255,705․5 հազար դրամ:
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները` համաձայն N 1 հավելվածի.
3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը` ըստ գործառնական դասակարգման` համաձայն N 2 հավելվածի.
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման` համաձայն N 3 հավելվածի.
5. Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը /պակասուրդը/` համաձայն N 4 հավելվածի.
6. Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտի /պակասուրդի/ ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները` համաձայն N 5 հավելվածի.
7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն N 6 հավելվածի.
8. Սահմանել, որ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում` պահպանելով ծախսերի համամասնությունները.
9. Թույլատրել համայնքի ղեկավարին`
1) համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների.
2) բյուջետային տարվա ընթացքում փոփոխությունները կատարել առանց սահմանափակումների.
10. Համայնքի 2024 թվականի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը առաջնահերթ կարգով ուղղել նախորդ տարում ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված` առկա պարտավորությունների կատարմանը:
11. 2024 թվականի բյուջեի եկամուտների գերակատարումը ուղղել հնգամյա ծրագրով նախատեսված ծրագրերի իրականացմանը:
12. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։
Կողմ( 19 )`
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ __________________
ԱՆՈՒՇ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ __________________
ԳՈՌ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ __________________
ԶՈՐԱՅՐ ԳԱԼՍՏՅԱՆ __________________
ՎԱՀԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ __________________
ՅՈՒՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ __________________
ԱՆԺԵԼԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ __________________
ԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ __________________
ԱԼԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ __________________
ՀԱՍՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ __________________
ՏԻԳՐԱՆ ԻՎԱՆՅԱՆ __________________
ԱՐՏՅՈՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ __________________
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ __________________
ԱՐՏԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ __________________
ՀԵՐՄԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ __________________
ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ __________________
ԳԵՎՈՐԳ ԴԻՆՈՒՆՑ __________________
ԷՐԻԿ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ __________________
ԱՐՄԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ __________________
Դեմ (0)
Ձեռնպահ (0)
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ |
|
Կապան համայնքի ավագանու |
(հավելվածը փոփ. 14.02.24 N 3-Ն)
Կապան համայնքի ավագանու |
(հավելվածը փոփ. 14.02.24 N 3-Ն)
Կապան համայնքի ավագանու |
(հավելվածը փոփ. 14.02.24 N 3-Ն)
Կապան համայնքի ավագանու |
(հավելվածը փոփ. 14.02.24 N 3-Ն)
Կապան համայնքի ավագանու |
(հավելվածը փոփ. 14.02.24 N 3-Ն)
Կապան համայնքի ավագանու |
(հավելվածը փոփ. 14.02.24 N 3-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
26.06.2024, N 78-Ն | 03.07.2024, N 146-Ն | |
30.04.2024, N 46-Ն | 07.05.2024, N 146-Ն | |
14.02.2024, N 3-Ն | 17.02.2024, N 146-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|