ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 155-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574905) 2024 թվականի փետրվարի 7-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային վահանակների մոնտաժման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 97,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574905) 2024 թվականի փետրվարի 7-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային վահանակների մոնտաժման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 3,245,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574905) 2024 թվականի փետրվարի 7-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային վահանակների մոնտաժման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 6,615,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Մեգաքլին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 03552351) 2024 թվականի փետրվարի 9-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մաքրման ծառայությունների մատուցում՝ ամսական 1,680,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Ար-Մոբիլ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01529671) 2023 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ահազանգման համակարգի միջոցով պահպանության ծառայությունների մատուցում՝ ամսական 80,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00096001) 2015 թվականի մայիսի 22-ին կնքված՝ N C0746 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում՝ ամսական 25,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) Բլումերանգի (5724 Բիտզ, Ինդիանա, 46216, Միացյալ Նահանգներ) հետ 2023 թվականի փետրվարի 8-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրերի արտոնագրերի ձեռքբերում՝ 1,674.39 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) ՋեթԲրեյնս ընկերության (Պրահա 4, Նուսլի 140, Չեխիայի Հանրապետություն) հետ 2024 թվականի փետրվարի 3-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրերի արտոնագրերի ձեռքբերում՝ 331.67 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) ԴիԿառլո Փրեսիշն Ինսթրումենթ Ինքորփորեյթիդ (Քլայմոնթ, Դելավեր 19703, Միացյալ Նահանգներ) հետ 2024 թվականի փետրվարի 6-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրերի արտոնագրերի ձեռքբերում՝ 1,613.89 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
04.03.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |