Basic information
Number
թիվ 217
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (14.08.2001-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
14.08.2001
Ratification date
14.08.2001
Effective date
14.08.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

14 օգոստոսի 2001 թվականի

թիվ 217

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ» ԱՄՍԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍ ԱՄՍՎԱ ՀԱՄԱՐԸ (7) ՀՐԱՏԱՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի մարտի 9-ի թիվ 35 որոշումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկագիր» ամսական պարբերականի 2001 թվականի հուլիս ամսվա համարի բովանդակությանը:

2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տեղեկագիր» ամսական պարբերականի 2001 թվականի հուլիս ամսվա համարի «Դրամավարկային ամփոփագիրը» (բաժին II):

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործերի կառավարչությանը` սահմանված ժամկետում իրականացնել պարբերականի հրատարակումը:

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվարկների և բանկային տեխնոլոգիաների զարգացման դեպարտամենտին` սույն որոշման 2-րդ կետով հաստատված «Դրամավարկային ամփոփագրի» (բաժին II) հայերեն և անգլերեն տարբերակները տեղադրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի WEB սերվերի «Տնային էջում»` հունիս ամսվա ամփոփագրի փոխարեն:

5. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից: