ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2023 թվականի N 168-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի և 33-րդ հոդվածի 3-րդ մասով.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի 2024 թվականի բյուջեն եկամտային մասով՝ 1348618,7 հազ. դրամ, ծախսային մասով՝ 1348618,7 հազ. դրամ, բյուջեի դեֆիցիտ՝ 0 հազ.դրամ համաձայն հավելվածի:
2. Հաստատել եկամուտները ըստ եկամտատեսակների համաձայն հատված 1:
3. Հաստատել բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման համաձայն հատված 2:
4. Հաստատել բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման համաձայն հատված 3:
5. Հաստատել բյուջեի դեֆիցիտը համաձայն հատված 4 և 5:
6. Հաստատել բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման համաձայն հատված 6:
7. Թույլատրել համայնքի ղեկավարին 2024 թվականի բյուջեի կատարման ընթացքում գործառնական և տնտեսագիտական դասակարգումների մեջ վերաբաշխումներ կատարել 50%-ի չափով:
8․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։
Կողմ -11
ՄԵԽԱԿՅԱՆ ԱՐԳԻՇՏԻ ՅԱՅԼՈՅԱՆ ԼՅՈՒԴՎԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ ՀՐԱՅՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԼՅՈՒԴՎԻԿ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ ԼԻԼԻԹ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՌՈՒԲԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ ՌԱՊՅԱՆ ԼԻԶԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`
2023 թ. դեկտեմբերի 27 Խոյ համայնք, գ. Գեղակերտ |
Ա. ՄԵԽԱԿՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 փետրվարի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|