Basic information
Number
թիվ 213
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (14.08.2001-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
14.08.2001
Ratification date
14.08.2001
Effective date
14.08.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

14 օգոստոսի 2001 թվականի

թիվ 213

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐՍՏՈՒԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՆԿԱԽ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2001 թվականի ֆինանսական հաշվետվության վերստուգման նպատակով միջազգային ճանաչում ունեցող անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության համար հայտարարել բաց մրցույթ:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերստուգիչ խմբին`

ա) կազմակերպել մրցույթի անցկացման պայմանների հրապարակումը «Financial Times», «Հայաստանի Հանրապետություն» և «Գոլոս Արմենիի» թերթերում,

բ) Internet-ի միջոցով (կամ նամակով) հաղորդագրություններ ուղարկել «Մեծ հնգյակ» աուդիտորական կազմակերպությունների գրասենյակներին,

գ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Internet-ի «Տնային էջում» տեղադրել մրցույթի հայտարարությունը,

դ) ամփոփել մրցույթի կազմակերպման արդյունքները և այդ մասին տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդին:

3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2001 թվականի ֆինանսական հաշվետվության աուդիտ անցկացնող կազմակերպության ընտրության համար սահմանել հետևյալ չափանիշները.

ա) աուդիտորական աշխատանքի առնվազն 10 տարվա փորձ,

բ) ԱՊՀ և անցումային տնտեսությամբ երկրների կենտրոնական բանկերում աուդիտի անցկացման փորձ,

գ) Հայաստանում կամ ԱՊՀ երկրներում ներկայացուցչությունների կամ դուստր ձեռնարկությունների առկայություն,

դ) աուդիտի իրականացման արժեքը,

ե) կազմակերպության կողմից առաջարկվող աուդիտի անցկացման ժամկետները,

զ) լրացուցիչ տեղեկություններ աուդիտորական կազմակերպության մասին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից: