Գլխավոր տեղեկություն
Համար
N 210-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 15.02.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.02.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 փետրվարի 2024 թվականի N 210-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 169-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 453-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի «Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը և Հայաստանի Հանրապետության առանձին գյուղական բնակավայրերի ցանկը հաստատելու մասին» N 169-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) որոշման վերնագրում, 1-ին կետի 1-ին ենթակետում, 2-րդ կետում, N 1 հավելվածի վերնագրում, 3-րդ, 4-րդ, 10-րդ, 14-րդ և 21-րդ կետերում «Արցախի Հանրապետություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

2) ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետը.

3) N 1 հավելվածի 1-ին և 23-րդ կետերից հանել «կամ Արցախի Հանրապետությունում» բառերը.

4) N 1 հավելվածի 2-րդ կետում «Արցախի Հանրապետությունից» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղից» բառերով և հանել «՝ Արցախի Հանրապետության կառավարության հետ համագործակցաբար» բառերը.

5) N 1 հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«6. Աջակցությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետությունում հիփոթեքային վարկով բնակարան, անհատական բնակելի տուն, կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարան կամ բնակելի տուն գնելու իրավունք (այսուհետ՝ միասին նաև բնակելի անշարժ գույք) ձեռք բերող, անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով հիփոթեքային վարկ ստացող շահառուին և ուղղվում է բացառապես հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանը։».

6) N 1 հավելվածի 7-րդ կետը «(մեկ հիփոթեքային վարկի շրջանակներում)» բառերից հետո լրացնել «, բացառությամբ 2023 թվականի սեպտեմբերի 24-ի դրությամբ ծրագրի շրջանակներում Լեռնային Ղարաբաղում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերած, անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուների, որոնք կարող են ծրագրից օգտվել երկրորդ անգամ՝ Հայաստանի Հանրապետությունում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու, անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով» բառերով.

7) ուժը կորցրած ճանաչել N 1 հավելվածի 9-րդ կետը.

8) N 1 հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝

«11. Սույն հավելվածի 10-րդ կետով սահմանված դեպքից բացի, մնացած բոլոր դեպքերում աջակցությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության մարզային բնակավայրերում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման (կառուցապատումը շարունակելու) նպատակով։».

9) ուժը կորցրած ճանաչել N 1 հավելվածի 12-րդ կետը.

10) N 1 հավելվածի 13-րդ կետում «2023 թվականի հունիսի 30-ը» բառերը փոխարինել «2024 թվականի հուլիսի 1-ը» բառերով.

11) N 1 հավելվածի 15-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունից հանել «Արցախի Հանրապետությունում կամ» բառերը.

12) N 1 հավելվածի 15-րդ կետի 9-րդ ենթակետում «4» թիվը փոխարինել «5» թվով և «ընտանիքի անդամ» բառերից հետո լրացնել «(բացառությամբ, եթե աջակցությունը տրամադրվում է անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուին)» բառերով.

13) ուժը կորցրած ճանաչել N 1 հավելվածի 15-րդ կետի 11-րդ ենթակետը.

14) N 1 հավելվածի 16-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «Արցախի Հանրապետությունում, ինչպես նաև» բառերը.

15) N 1 հավելվածը 16.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16.2-րդ, 16.3-րդ և 16.4-րդ կետերով՝

«16.2. Սույն հավելվածի 16-րդ կետի 2-5-րդ ենթակետերով սահմանված աջակցության չափերը վարկի տոկոսագումարի սուբսիդավորման գծով բանկի սեփական ռեսուրսով վարկավորման դեպքում կազմում են՝

1) հաստատուն տոկոսադրույքով վարկավորման դեպքում մինչև 13%.

ա. Հայաստանի Հանրապետության մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) դեպքում հանրագումարային մինչև 7.925 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 168 հազ. դրամ,

բ. սույն որոշման N 2 հավելվածով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության առանձին գյուղական բնակավայրերի ցանկում ընդգրկված բնակավայրում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) դեպքում հանրագումարային մինչև 9.505 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 202 հազ. դրամ,

գ. սահմանամերձ բնակավայրում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում հանրագումարային մինչև 11.085 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 177 հազ. դրամ,

դ. սահմանամերձ բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու), ինչպես նաև Սյունիքի և Վայոց ձորի մարզերում առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) բազմաբնակարան բնակելի շենքում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու դեպքում հանրագումարային մինչև 12.668 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 207 հազ. դրամ.

2) լողացող/հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքով վարկավորման դեպքում Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույք + 3 % չափով՝ վարկի տրամադրման պահին.

ա. Հայաստանի Հանրապետության մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) դեպքում հանրագումարային մինչև 10.3 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 192 հազ. դրամ,

բ. սույն որոշման N 2 հավելվածով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության առանձին գյուղական բնակավայրերի ցանկում ընդգրկված բնակավայրում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) դեպքում հանրագումարային մինչև 12.4 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 230 հազ. դրամ,

գ. սահմանամերձ բնակավայրում հիփոթեքային վարկով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու դեպքում հանրագումարային մինչև 14.5 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 270 հազ. դրամ,

դ. սահմանամերձ բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու), ինչպես նաև Սյունիքի և Վայոց ձորի մարզերում առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) բազմաբնակարան բնակելի շենքում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու դեպքում հանրագումարային մինչև 16.8 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 310 հազ. դրամ։

16.3. Լողացող/հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքով վարկավորման դեպքում վարկավորման տոկոսադրույքը վարկի տրամադրման պահին հաջորդող 36 ամիսների ընթացքում մնում է անփոփոխ, իսկ 37-րդ ամսից սկսած այն վերափոխվում է լողացող տոկոսադրույքի՝ փոփոխվելով Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի +/- 1%-ից ավելի փոփոխության դեպքում (վարկային պայմանագրի համաձայն՝ տվյալ պահին գործող վարկի տոկոսադրույքի հիմքում դրված Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի նկատմամբ)։ Լողացող տոկոսադրույքի փոփոխությունը կարող է իրականացվել տարեկան 2 անգամ՝ ապրիլ և հոկտեմբեր ամիսներին։ Վարկային պայմանագրի գործողության ընթացքում վարկի տոկոսադրույքը վարկի տրամադրման պահին սահմանված տոկոսադրույքի համեմատ չի կարող բարձրանալ կամ իջնել ավելի քան 4 տոկոսային կետով։ Հիփոթեքային վարկավորման դեպքում (այդ թվում՝ նախքան սույն որոշումն ուժի մեջ մտնելը տրամադրված վարկերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի N 453-Լ որոշման հավելվածի 3-րդ կետի 10-րդ ենթակետով սահմանված վերանորոգման վարկերի դեպքում) աջակցության չափը տոկոսագումարների մարման համար հաշվարկվում է 10 տարվա հաշվարկով ամսական անուիտետային մարման եղանակով հաշվարկված ամսական վճարման գումարներին համապատասխան։

16.4. Անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով տրամադրված վարկերի դեպքում գործընկեր ֆինանսական կազմակերպության կողմից փաստացի տրամադրված գումարները շահառուի կողմից փոխհամաձայնեցված եղանակով կամ դատական կարգով ենթակա են վերադարձման պետությանը, եթե՝

1) շահառուի ժառանգը չի հանդիսանում սույն հավելվածի 5-րդ կետում նշված ընտանիքի անդամ.

2) վարկային պայմանագրի կնքման օրվանից 3 տարվա ընթացքում շահառուի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված ավարտական ակտը չի ներկայացվում հիփոթեքային վարկ տրամադրած կազմակերպություն։».

16) N 1 հավելվածի 21-րդ և 24-րդ կետերում «3,230» թիվը փոխարինել «4,308» թվով։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի «Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» N 453-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման վերնագրում, 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում, հավելվածի վերնագրում, 1-ին կետում, 2-րդ կետի 1-ին ենթակետում, 3-րդ կետի 2-րդ ենթակետում, 3.1-ին կետի 1-ին ենթակետի 1-ին նախադասության մեջ «Արցախի Հանրապետություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

2) ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետը.

3) հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «կամ Արցախի Հանրապետությունում» բառերը.

4) հավելվածի 2-րդ կետի 8-րդ ենթակետում «3» թիվը փոխարինել «5» թվով.

5) հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետից հանել «մինչև 2023 թվականի հունիսի 30-ը» բառերը.

6) հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «ինչպես նաև Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի կողմից Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի հարթակ մուտքագրված տեղեկատվությունը Արցախի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող բնակարանային ապահովության պետական աջակցության որևէ ծրագրի շահառու չհանդիսանալու մասին,» բառերը.

7) հավելվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3) ծրագրի շահառու հանդիսանալու դեպքում, սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված տվյալների հիման վրա, 2-օրյա ժամկետում ինքնաշխատ եղանակով ձևավորվում է հավաստագիրը Հայաստանի Հանրապետության մարզային բնակավայրերում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման (կառուցապատումը շարունակելու) նպատակով, որը տրամադրվում է շահառուին էլեկտրոնային եղանակով՝ ուղարկելով շահառուի կողմից նշված էլեկտրոնային հասցեին.».

8) հավելվածի 3.1-ին կետի 1-ին ենթակետից հանել «կամ Արցախի Հանրապետությունում» բառերը.

9) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 3.1-ին կետի 2-րդ ենթակետը.

10) հավելվածի 4-րդ և 5-րդ կետերում «11» թիվը փոխարինել «10» թվով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

15.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան