Basic information
Number
թիվ 212
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (14.08.2001-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
14.08.2001
Ratification date
14.08.2001
Effective date
14.08.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

14 օգոստոսի 2001 թվականի

թիվ 212

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՄՓՈՓ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՖՈՐՄԱՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի հունվարի 23-ի «Արժույթի միջազգային հիմնադրամի «Տվյալների տարածման ընդհանուր համակարգին» Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խնդիրների ցանկը հաստատելու մասին» թիվ 16 որոշմանը կից ցանկի 6-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի ամփոփ ցուցանիշների ֆորմատը (կցվում է):

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության դեպարտամենտին` մինչև 2002 թվականի ապրիլի 1-ը պատրաստել Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի 2001 թվականի տարեկան ամփոփ ցուցանիշները` հաստատված ֆորմատի համաձայն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:

 

Ֆինանսական համակարգի ամփոփ հաշվեկշիռ

 

ԶՈՒՏ ԱՐՏԱՔԻՆ ՄՈՒՏՔԵՐ

Կենտրոնական բանկ

Առևտրային բանկեր

 

ԶՈՒՏ ՆԵՐՔԻՆ ՄՈՒՏՔԵՐ

Զուտ պահանջներ Կենտրոնական Կառավարության նկատմամբ

Կենտրոնական բանկ

Առևտրային բանկեր

Այլ ֆինանսական կազմակերպություններ

Պահանջներ տնտեսության իրական հատվածի նկատմամբ

Կենտրոնական բանկ

Առևտրային բանկեր

Այլ ֆինանսական կազմակերպություններ

Զուտ այլ ակտիվներ

Այլ ֆինանսական ակտիվներ

Կենտրոնական բանկ

Առևտրային բանկեր

Այլ ֆինանսական կազմակերպություններ

Ֆինանսական համակարգի զուտ փոխադարձ պահանջների շեղում

Ոչ ֆինանսական ակտիվներ

Կենտրոնական բանկ

Առևտրային բանկեր

Այլ ֆինանսական կազմակերպություններ

Այլ պարտավորություններ (հանած)

Կենտրոնական բանկ

Առևտրային բանկեր

Այլ ֆինանսական կազմակերպություններ

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ

Ֆինանսական համակարգից դուրս կանխիկ դրամ

Դրամով ցպահանջ ավանդներ

Դրամով ժամկետային ավանդներ

Արտարժույթով ցպահանջ ավանդներ

Արտարժույթով ժամկետային ավանդներ

Այլ ֆինանսական կազմակերպությունների պարտավորություններ

Ապահովագրական պահուստներ

Ֆինանսական համակարգի կապիտալ

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation