Գլխավոր տեղեկություն
Համար
N 133-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.02.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 133-Ա

 

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստին մասնակցելու նպատակով 2024 թվականի փետրվարի 13-15-ը Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության կազմում ընդգրկել նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանին:

3. Պատվիրակության անդամների՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման ճանապարհածախսի և օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել՝

1) Մհեր Գրիգորյանինը, Արման Ղազարյանինը և Անի Բաբայանինը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Վահան Կոստանյանինը, Հայկ Դարբինյանինը և Արեգ Բագրատյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին.

3) Լենա Նանուշյանինը՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջոցների հաշվին.

4) Նարեկ Տերյանինը՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջոցների հաշվին.

5) Հակոբ Վարդանյանինը, Արմեն Սիմոնյանինը, Քրիստինե Ղալեչյանինը և Վիկտորյա Քեշիշյանինը՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցների հաշվին.

6) Ներսես Զեյնալյանինը՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջոցների հաշվին.

7) Նարեկ Զուլալյանինը՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի միջոցների հաշվին:

4. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության գործուղման գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

12.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 133-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Մ. Գրիգորյան   - ՀՀ փոխվարչապետ (14.02.2024 թ.-15.02.2024 թ.)
Վ. Կոստանյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Ավագյան   - Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության
արտակարգ և լիազոր դեսպան
Լ. Նանուշյան   - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Ն. Տերյան   - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Հ. Վարդանյան   - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի
տեղակալ (14.02.2024 թ.-15.02.2024 թ.)
Ա. Սիմոնյան   - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ք. Ղալեչյան   - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի
տեղակալ (14.02.2024 թ.-15.02.2024 թ.)
Հ. Դարբինյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության
պետի պարտականությունները կատարող
Ն. Զեյնալյան   - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության
վարչության պետ
Ն. Զուլալյան   - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր
տնօրենի տեղակալ
Ա. Բաբայան   - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական
Ա. Ղազարյան   - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու
(14.02.2024 թ.-15.02.2024 թ.)
Վ. Քեշիշյան   - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության էներգետիկայի վարչության վերականգնվող էներգետիկայի
բաժնի պետ
Ա. Բագրատյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության
կցորդ

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

12.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ