Գլխավոր տեղեկություն
Համար
N 214-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.02.05-2024.02.18 Պաշտոնական հրապարակման օրը 15.02.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.02.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 փետրվարի 2024 թվականի N 214-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1177-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրը, այդ ծրագիրն իրականացնող կազմակերպությունների ցանկը և նրանց կողմից իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1177-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12-րդ ենթակետով.

«12) «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կողմից 2024 թվականի ընթացքում իրականացվող գործարքների ու գործառնությունների ծրագիրը՝ համաձայն N 12 հավելվածի:».

2) որոշումը լրացնել նոր՝ N 12 հավելվածով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված (իրականացվող) գործարքների և գործառնությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

15.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

փետրվարի 15-ի N 214-Ն որոշման

 

 

«Հավելված N 12

 ՀՀ կառավարության 2013 թվականի

հոկտեմբերի 23-ի N 1177-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ԴԻԼԻՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՈՒ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

«Դիս Փրոփերթիս» բարեգործական հիմնադրամ

 

NN

ը/կ

Նկարագրությունը

Գումարը

(դրամ)

1.

Հողի գնում

300,000,000

2.

Անշարժ գույքի գնում

700,000,000

3.

Շարժական գույքի գնում

35,000,000

4.

Կոմունալ ծառայությունների վճարներ` հեռախոսային, ինտերնետային և հեռահաղորդակցության ծառայություններ, ամսավճարներ, գազ, էլ. էներգիա, ջրամատակարարում և այլ ծառայություններ

2,000,000

5.

Գրասենյակային և տնտեսական ապրանքների գնում և ծառայություններ

1,200,000

6.

Կենցաղային և համակարգչային տեխնիկայի և ծառայությունների ձեռքբերում

5,000,000

7.

Անվտանգության համակարգի սարքավորումների և ծառայությունների ձեռքբերում, պահնորդային և այլ ծառայությունների ստացում

3,000,000

8.

Մասնագիտական և խորհրդատվական ծառայություններ, տեխնիկական սպասարկում, մոնտաժում, ապամոնտաժում, փոխարինում

35,000,000

9.

Մարքեթինգային, գովազդային, դիզայներական ծառայություններ

2,000,000

10.

Թարգմանչական, համանման այլ ծառայություններ

500,000

11.

Տեխնիկական վերահսկում, ծրագրերի կառավարում, կառավարչական և գործառնական բնույթի խորհրդատվություն, շինարարական աշխատանքներ

30,000,000

12.

Վարձակալություն

12,000,000

13.

Գիշերակացի, հյուրանոցային, սննդի և գործուղման հետ կապված այլ ծառայություններ

3,000,000

14.

Նախագծային աշխատանքներ, ինժեներական, տվյալների մշակում, նախագծի կառավարչական և այլ ծառայություններ

5,000,000

15.

Բրոքերային և մաքսազերծման ծառայություններ

2,000,000

16.

Ինժեներաերկրաբանական, երկրաֆիզիկական հետազոտություններ, փորձաքննական ծառայություններ

30,000,000

17.

Գնահատման, միջնորդական ծառայություններ

3,000,000

18.

Վառելիք (10,000 լիտր_

5,000,000

19.

Շինմոնտաժային աշխատանքներ, այդ թվում` նյութեր, հումքեր, ապրանքներ, սարքավորումներ

100,000,000

20.

Անդամակցության, լիցենզիայի, կառուցապատման, վարձակալության և այլ իրավունքի ձեռքբերում

2,000,000

21.

Տրանսպորտային ծառայություն, բեռների փոխադրում

500,000

22.

Միջոցառումների կազմակերպում

1,000,000

23.

Փորձագիտական, ուսումնական ծառայություններ

7,000,000

24.

Տեղեկատվական տեխնոլոգիական ծառայություններ

5,000,000

25.

Կամուրջների, ճանապարհների և այլ ենթակառուցվածքների կառուցում, բարելավում, վերանորոգում

15,000,000

26.

Մեքենաների, սարքավորումների, տնտեսական գույքի և այլ ապրանքանյութական արժեքների ձեռքբերում և սպասարկում, տեղադրում, վերանորոգում

150,000,000

27.

Ազգային պարկի վարձակալություն

17,600,000

28.

Կանաչապատման ծառայություն

30,000,000

 

1,501,800,000

 

«Դիլիջանի միջազգային դպրոց, Հայաստան» հիմնադրամ

 

NN

ը/կ

Նկարագրությունը

Գումարը

(դրամ)

1.

Շարժական գույքի գնում

20,000,000

2.

Կոմունալ ծառայությունների վճարներ` հեռախոսային, ինտերնետային և հեռահաղորդակցության ծառայություններ, ամսավճարներ, գազ, էլեկտրաէներգիա, ջրամատակարարում և այլ ծառայություններ

237,082,000

3.

Գրենական պիտույքների, տնտեսական ապրանքների, կահույքի, այլ կրթական միջոցների գնում

13,580,000

4.

Կենցաղային և համակարգչային տեխնիկայի ու ծառայությունների ձեռքբերում

5,000,000

5.

Անվտանգության համակարգի սարքավորումների ու ծառայությունների ձեռքբերում, պահնորդային և այլ ծառայությունների ստացում

80,400,000

6.

Կառույցների, տարածքների շահագործման, մաքրման, պահպանման, վերանորոգման և այլ ծառայությունների ու նյութերի ձեռքբերում

232,200,000

7.

Սննդի ձեռքբերում, տրամադրում, սպասարկում

401,880,000

8.

Մասնագիտական և խորհրդատվական ծառայություններ

37,000,000

9.

Մարքեթինգային, գովազդային, դիզայներական ծառայություններ

40,000,000

10.

Թարգմանչական, ինժեներական և համանման այլ ծառայություններ

7,000,000

11.

Տեխնիկական վերահսկում, ծրագրերի կառավարում, կառավարչական և գործառնական բնույթի խորհրդատվություն

5,000,000

12.

Վարձակալություն՝ շարժական և անշարժ գույքի

319,790,000

13.

Գիշերակացի, հյուրանոցային, սննդի և գործուղման հետ կապված այլ ծառայություններ

20,980,000

14.

Բրոքերային և մաքսազերծման ծառայություններ

5,300,000

15.

Գնահատման, միջնորդական ծառայություններ

10,000,000

16.

Վառելիք (43,200 լիտր)

21,580,000

17.

Անդամակցության, լիցենզիայի, իրավունքի ձեռքբերում

31,410,000

18.

Տրանսպորտային ծառայություն, բեռների փոխադրում

20,000,000

19.

Միջոցառումների, ժողովների և այլ հանդիպումների կազմակերպում

87,800,000

20.

Փորձագիտական, ուսումնական, անձնակազմի վերապատրաստման ծառայություններ

27,870,000

21.

Ապահովագրական ծառայություններ

40,330,000

22.

Տեղեկատվական տեխնոլոգիական ծառայություններ

15,000,000

23.

Գրքերի, ուսումնական, սպորտային, գիտական, լաբորատոր, տնտեսական, գրասենյակային և այլ նյութերի ու ծառայությունների ձեռքբերում

137,070,000

24. Անձնակազմի ընտրության ծառայություններ

10,130,000

25.  Հիմնական միջոցների, նյութական ու ոչ նյութական ակտիվների և այլ ապրանքանյութական արժեքների ձեռքբերում ու սպասարկում, տեղադրում, վերանորոգում 203,710,000 
  2,030,112,000
»:

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

15.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 փետրվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան