ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 110-Ա
ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումը՝
1. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին 2024 թվականի փետրվարի 7-9-ը ներառյալ գործուղել Նիդերլանդների Թագավորություն (Հաագա)՝ Միջազգային քրեական դատարանի Կանոնադրության՝ Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ մտնելու կապակցությամբ Միջազգային քրեական դատարանում Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել Եղիշե Կիրակոսյանի՝ Նիդերլանդների Թագավորություն գործուղման հետ կապված ծախսերի հատուցումը:
3. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
05.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |