Գլխավոր տեղեկություն
Համար
N 8-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.02.05-2024.02.18 Պաշտոնական հրապարակման օրը 15.02.2024
Ընդունող մարմին
Գյումրի համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
13.02.2024
Ստորագրող մարմին
Գյումրի համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
13.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

 

ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«13» փետրվարի 2024 թվականի N 8-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ և 19-րդ կետերի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ հոդվածների, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածի և «Անասնաբուժության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի վարչական տարածքում տեղական տուրքերի և վճարների 2024 թվականի տեսակները և դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ, 3-րդ կետի 1-ին ենթակետով և 4-րդ կետով սահմանված դրույքաչափերը հաշվարկել՝ կիրառելով 1.5 գործակից:

3. Շինարարության թույլտվության ժամկետները շինարարության թույլտվությամբ սահմանված՝ շինարարության ժամկետի մինչև 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով առաջին անգամ երկարաձգելու դեպքում սույն որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետով սահմանված տեղական տուրքի դրույքաչափը հաշվարկվում է 0.5 գործակցի կիրառմամբ։ Շինարարության թույլտվության ժամկետների հաջորդ երկարաձգումների դեպքում (անկախ երկարաձգվող ժամկետների տևողությունից) շինարարության թույլտվության երկարաձգման համար տեղական տուրքը հաշվարկվում է սույն որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ կետով սահմանված դրույքաչափերով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ (27)

Դեմ (0) Ձեռնպահ (0)

Վ. Սամսոնյան

Գ. Մելիքյան

Լ. Սանոյան

Մ. Սահակյան

Տ. Հովհաննիսյան

Ա. Հովհաննիսյան

Թ. Համբարձումյան

Ն. Պողոսյան

Գ. Պասկևիչյան

Խ. Վարաժյան

Ս. Հովհաննիսյան

Հ. Ասատրյան

Ս. Խուբեսարյան

Ա. Պապիկյան

Հ. Նիկողոսյան

Ք. Հարությունյան

Ն. Ղազարյան

Ա. Մաթևոսյան

Ե. Խանամիրյան

Լ. Մուրադյան

Հ. Ստեփանյան

Կ. Սոսյան

Ս. Ադամյան

Գ. Մանուկյան

Կ. Մալխասյան

Ն. Միրզոյան

Հ. Մարգարյան

   

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ

 

ք. Գյումրի

«13» փետրվարի, 2024 թվական

 

 

Հավելված՝

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Գյումրի համայնքի

ավագանու 2024 թվականի փետրվարի 13-ի

N 8-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի վարչական տարածքում սահմանված տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրույքաչափերը

 

Հ/Հ

Տեղական տուրքի տեսակը

Համայնքի ավագանու կողմից սահմանված դրույքաչափը

(ՀՀ դրամով)

1.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար՝

1)

հիմնական շենքերի և շինությունների համար`

 

ա.

մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար`

տասնհինգ հազար

2)

սույն կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ չնախատեսված և Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված՝ սահմանամերձ բնակավայրերից տարբերվող բնակավայրերի տարածքում կառուցվող շենքերի և շինությունների (այդ թվում՝ հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների) համար`

ա.

200-ից 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` երեսուն հազար դրամի և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն ենթակետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը`

բ.

501-ից 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 100 հազար դրամի և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն ենթակետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը՝

գ.

1001-ից 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 200 հազար դրամի և շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն ենթակետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը՝

դ.

3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ մեկ միլիոն դրամի և 3000 քառակուսի մետրը գերազանցող մինչև յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար մեկ միլիոն դրամի հանրագումարի ու սույն կետով սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն ենթակետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը:

 

Սույն կետի համաձայն՝ շենքերի և շինությունների շինարարության թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափի հաշվարկման նպատակով հիմք են ընդունվում Կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականությանը համապատասխանող հետևյալ գործակիցները.

 

Գոտի

Գոտիականության գործակից

1-4

5. 0

5-8

4. 0

9-12

3. 0

13-16

2. 0

17-20

1. 0

3)

ոչ հիմնական շենքերի և շինությունների համար`

ա.

մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` հինգ հազար դրամի և սույն հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը,

բ.

20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 10 հազար դրամի և սույն հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը։

2.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի և շինությունների շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման յուրաքանչյուր տարվա (այդ թվում՝ ոչ ամբողջական) համար (եթե սույն որոշման 4-րդ կետով այլ բան սահմանված չէ)՝

1)

շենքերի և շինությունների (այդ թվում՝ հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների) շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման յուրաքանչյուր տարվա (այդ թվում՝ ոչ ամբողջական) համար՝

ա.

200-ից 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` վաթսուն հազար դրամի և շենքի կամ շինության կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,

բ.

501-ից 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 200 հազար դրամի և շենքի կամ շինության կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,

գ.

1001-ից 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 400 հազար դրամի և շենքի կամ շինության կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ սույն հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը,

դ.

3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ երկու միլիոն դրամի և 3000 քառակուսի մետրը գերազանցող մինչև յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար երկու միլիոն դրամի հանրագումարի ու սույն հավելվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված՝ շենքի կամ շինության կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ գոտիականության գործակցի արտադրյալը:

3.

Համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`

1)

չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն՝ երեք հազար դրամ

2)

բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, և, բացի սույն կետի 1-ին ենթակետով սահմանված դրույքաչափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը` շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով,

3)

նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն օրենքի իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հավելվածի 1-ին կետով սահմանված նորմերը և դրույքաչափերը.

4.

Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար՝

հինգ հազար

5.

Համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համար՝

երեք հարյուր հազար

1)

համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համար՝

երեք հարյուր հազար

2)

համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համար՝

երեք հարյուր հազար

6.

Համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսվարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

իննսուն հազար

7.

Համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

յոթանասունհինգ հազար

8.

Համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար`

1)

ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝

ա.

մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

տասը հազար

բ.

26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

տասներեք հազար

գ.

50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

տասնութ հազար

դ.

100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

քսանհինգ հազար

ե.

200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

քառասուն հազար

զ.

500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

վաթսուն հազար

2)

«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար`

ա.

մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

տասը հազար

բ.

26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

տասներեք հազար

գ.

50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

տասնյոթ հազար

դ.

100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

քսաներեք հազար

ե.

200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝

երեսունյոթ հազար

զ.

500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում:

հիսունհինգ հազար

9.

Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար՝ յուրաքանչյուր օրվա համար` մեկ քառակուսի մետրի համար՝

հինգ հարյուր քսանհինգ

10.

Համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24. 00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար`

1)

առևտրի օբյեկտների համար`

յոթանասունհինգ հազար

2)

հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար`

մեկ հարյուր հիսուն հազար

3)

բաղնիքների (սաունաների) համար`

երեք հարյուր հազար

4)

խաղատների համար`

մեկ միլիոն

5)

շահումով խաղերի համար`

հինգ հարյուր հազար

6)

վիճակախաղերի համար`

երկու հարյուր քսանհինգ հազար

11.

Համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման (համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կանոններին համապատասխան)՝ տնտեսվարողի գործունեության համար առանձնացված յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է`

1)

հիմնական շինությունների ներսում`

 

ա.

մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

հինգ հազար

բ.

26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

տասնհինգ հազար

գ.

50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

քսաներկու հազար հինգ հարյուր

դ.

100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

երեսուն հազար

ե.

200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

քառասունհինգ հազար

զ.

500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

յոթանասունհինգ հազար

2)

ոչ հիմնական շինությունների ներսում`

 

ա.

մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

մեկ հազար հինգ հարյուր

բ.

26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

երեք հազար

գ.

50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

վեց հազար

դ.

100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

տասներկու հազար

ե.

200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

քսաներկու հազար հինգ հարյուր

զ.

500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝

երեսունյոթ հազար հինգ հարյուր

12.

Քաղաքային բնակավայրերում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

հինգ հազար

13.

Ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան` համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար`

1)

ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար`

երեք հազար

2)

թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար`

հինգ հազար երկու հարյուր հիսուն

3)

սոցիալական գովազդի համար՝

զրո

4)

այլ արտաքին գովազդի համար`

հազար հինգ հարյուր

5)

դատարկ գովազդային վահանակների համար՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 25 %-ի չափով,

6)

եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 10 %-ի չափով.

14.

Հայաստանի Հանրապետության համայնքների կամ համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար՝ օրացուցային տարվա համար՝

մեկ հարյուր հիսուն հազար

15.

Համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար՝

տասը հազար

16.

Համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

յոթ հարյուր հիսուն հազար

17.

Համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝

1)

3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝

երկու միլիոն հինգ հարյուր հազար

2)

5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝

հինգ միլիոն

3)

7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝

յոթ միլիոն

4)

10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար՝

տասը միլիոն

18.

Համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար՝

1)

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 15. 2-րդ հոդվածով սահմանված սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների (բացառությամբ հեստապարային ակումբների) համար՝ օրացուցային տարվա համար` համայնքի վարչական տարածքում՝

երեսուն հազար

2)

հեստապարային ակումբի համար՝ օրացուցային տարվա համար` համայնքի վարչական տարածքում՝

երկու հարյուր հազար

19.

Համայնքի տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) սեզոնին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար՝ մեկ քառակուսի մետրի համար՝

տասնհինգ հազար

20.

Համայնքի տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոնին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար՝ մեկ քառակուսի մետրի համար՝

տասը հազար

Հ/Հ

Տեղական վճարի տեսակը

Համայնքի ավագանու կողմից սահմանված դրույքաչափը

(ՀՀ դրամով)

21.

Համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.

1)

մինչև 200 (երկու հարյուր) քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ոչ հիմնական շինությունների տեղադրման, ինչպես նաև մինչև 100 (մեկ հարյուր) քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար`

տասնհինգ հազար

2)

սույն կետի 1-ին ենթակետով չնախատեսված օբյեկտների համար.

 

ա.

100-ից մինչև 500 (մեկ հարյուրից մինչև հինգ հարյուր) քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար`

երեսուն հազար

բ.

500-ից մինչև 1000 (հինգ հարյուրից մինչև մեկ հազար) քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար`

հիսուն հազար

գ.

1000 (մեկ հազար) և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար`

մեկ հարյուր հազար

22.

Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.

1)

մինչև 200 (երկու հարյուր) քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ոչ հիմնական շինությունների տեղադրման, ինչպես նաև մինչև 100 (մեկ հարյուր) քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար`

տասնհինգ հազար

2)

սույն կետի 1-ին ենթակետով չնախատեսված օբյեկտների համար.

 

ա.

100-ից մինչև 500 (մեկ հարյուրից մինչև հինգ հարյուր) քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար`

երեսուն հազար

բ.

500-ից մինչև 1000 (հինգ հարյուրից մինչև մեկ հազար) քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար`

հիսուն հազար

գ.

1000 (մեկ հազար) և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար`

մեկ հարյուր հազար

23.

Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.

 

1)

մինչև 200 (երկու հարյուր) քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ոչ հիմնական շինությունների տեղադրման, ինչպես նաև մինչև 100 (մեկ հարյուր) քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար`

տասնհինգ հազար

2)

սույն կետի 1-ին ենթակետով չնախատեսված օբյեկտների համար.

 

ա.

100-ից մինչև 500 (մեկ հարյուրից մինչև հինգ հարյուր) քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար`

երեսուն հազար

բ.

500-ից մինչև 1000 (հինգ հարյուրից մինչև մեկ հազար) քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար`

հիսուն հազար

գ.

1000 (մեկ հազար) և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար`

մեկ հարյուր հազար

24.

Համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝

տասնհինգ հազար

25.

Համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝

երեսուն հազար

26.

Համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝

երկու հարյուր

27.

Համայնքի կողմից աղբահանության վճար վճարողներ համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար աղբահանության վճարը համայնքի ավագանին սահմանում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքով սահմանված կարգով և դրույքաչափերի սահմաններում.

 

1)

կենցաղային աղբի համար՝ ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար յուրաքանչյուր ամիս`

մեկ հարյուր հիսուն

28.

Համայնքի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար աղբահանության վճարը համայնքի ավագանին սահմանում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքով սահմանված կարգով և դրույքաչափերի սահմաններում`

տասը հազար

29.

Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության մակերեսի հետևյալ դրույքաչափերով.

1)

Առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար`

յոթանասունհինգ

2)

Հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայարանների), հանգստյան տների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝

հիսուն

 3)

Բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝

քսան

4)

Վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝

քսան

5)

Գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝

տասը

 6)

Զորանոցների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար

ութ

7)

Արտադրական՝ արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շենքերի և շինությունների մասով (այդ թվում՝ ավտոկայանատեղի)՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝

տասը

8)

Շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված, ինչպես նաև տարբերակված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր հատվածի համար՝ ըստ տվյալ հատվածում իրականացվող գործունեության տեսակի, համաձայն սույն կետի 1-7-րդ ենթակետերով սահմանված դրույքաչափերի, եթե աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին՝ կցելով նշված հատվածների մակերեսների նշումով սխեման, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն կետի 1-7-րդ ենթակետերով սահմանված առավել բարձր դրույքաչափով.

9)

Շինություններում (այդ թվում՝ առանձնացված, ինչպես նաև տարբերակված տնտեսական գործունեության համար նախատեսված շինությունների առանձին հատվածներում), որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շինությունում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն կետի 1-7-րդ ենթակետերով սահմանված դրույքաչափով:

30.

Համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար` համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի չափով.

 

31.

Համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվող Գյումրի համայնքում հաշվառում ունեցող երեխաների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի չափով՝ յուրաքանչյուր ամսվա համար.

1)

«Լապտերիկ-մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ

չորս հազար

2)

«Ծիածան-մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ

չորս հազար

3)

«Թոռնիկ Մանուշակ-մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ

չորս հազար

4)

«Ժպիտ-մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ

չորս հազար

5)

«Լուսաստղիկ-մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ

զրո

6)

«Արձագանք-մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ

չորս հազար

7)

«Լիլիթ-մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ

չորս հազար

8)

«Նանուլիկ մանկապարտեզ» ՀՈԱԿ

չորս հազար

9)

«Լիանա-մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ

չորս հազար

10)

«Արևիկ մանկապարտեզ» ՀՈԱԿ

չորս հազար

11)

«Արարատ կրթահամալիր» ՀՈԱԿ

չորս հազար

12)

«Գոհար-մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ

չորս հազար

13)

«Փարոս-մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ

չորս հազար

14)

«Անի պարտեզ մանկապարտեզ» ՀՈԱԿ

չորս հազար

15)

«Կարմիր գլխարկ մանկապարտեզ» ՀՈԱԿ

չորս հազար

16)

«Հենզել և Գրետել-մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ

չորս հազար

17)

«Սուրբ Մարիամ-մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ

չորս հազար

18)

«Գյումրու մանկիկ-մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ

չորս հազար

19)

«Էյլիթիա-մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ

չորս հազար

20)

«Ձյունիկ-մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ

չորս հազար

21)

«Հուսո առագաստ մանկապարտեզ» ՀՈԱԿ

չորս հազար

22)

«Երազանք մանկապարտեզ» ՀՈԱԿ

չորս հազար

23)

«Անուլիկ-մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ

չորս հազար

24)

«Զանգակ-մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ

չորս հազար

31.1

Համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվող Գյումրի համայնքում հաշվառում չունեցող երեխաների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի չափով՝ յուրաքանչյուր ամսվա համար.

տասներկու հազար

32.

Համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ և այլն) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի չափով՝ յուրաքանչյուր ամսվա համար.

1)

«Ա. Տիգրանյանի անվան թիվ 3 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ՝

 

ա.

դաշնամուր

հինգ հազար

բ.

լարային

չորս հազար

գ.

փողային

չորս հազար

դ.

ժողովրդական նվագարան

չորս հազար

ե.

վոկալ

չորս հազար հինգ հարյուր

զ.

կիթառ

հինգ հազար

է.

սովորողների կողմից երկրորդ գործիք, վոկալ ուսուցանելու, ինչպես նաև ուսումն ավարտած երեխաների կողմից դպրոցում ևս 1 կամ 2 ուսումնական տարի սովորելու համար ծառայությունից օգտվելու լրացուցիչ վճար՝

տասնութ հազար

2)

«Ա. Բրուտյանի անվան թիվ 4 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ՝

 

ա.

դաշնամուր

հինգ հազար

բ.

լարային

երեք հազար

գ.

փողային

երեք հազար

դ.

ժողովրդական նվագարան

երեք հազար

ե.

վոկալ

չորս հազար

զ.

կիթառ

չորս հազար

է.

դհոլ

չորս հազար

ը.

սովորողների կողմից երկրորդ գործիք, վոկալ ուսուցանելու, ինչպես նաև ուսումն ավարտած երեխաների կողմից դպրոցում ևս 1 կամ 2 ուսումնական տարի սովորելու համար ծառայությունից օգտվելու լրացուցիչ վճար՝

տասնութ հազար

3)

«Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ ՝

 

ա.

դաշնամուր

վեց հազար

բ.

լարային

հինգ հազար

գ.

փողային

չորս հազար

դ.

ժողովրդական նվագարան

չորս հազար

ե.

վոկալ

վեց հազար

զ.

կիթառ

վեց հազար

է.

սովորողների կողմից երկրորդ գործիք, վոկալ ուսուցանելու, ինչպես նաև ուսումն ավարտած երեխաների կողմից դպրոցում ևս 1 կամ 2 ուսումնական տարի սովորելու համար ծառայությունից օգտվելու լրացուցիչ վճար՝

տասնութ հազար

4)

«Ա. Շիշյանի անվան թիվ 6 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ ՝

 

ա.

դաշնամուր

հինգ հազար

բ.

լարային

չորս հազար

գ.

փողային

չորս հազար

դ.

ժողովրդական նվագարան

չորս հազար

ե.

վոկալ

չորս հազար

զ.

կիթառ

չորս հազար

է.

սովորողների կողմից երկրորդ գործիք, վոկալ ուսուցանելու, ինչպես նաև ուսումն ավարտած երեխաների կողմից դպրոցում ևս 1 կամ 2 ուսումնական տարի սովորելու համար ծառայությունից օգտվելու լրացուցիչ վճար՝

տասնութ հազար

5)

«Խ. Ավետիսյանի անվան թիվ 7 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ ՝

 

ա.

դաշնամուր

չորս հազար հինգ հարյուր

բ.

լարային

երեք հազար հինգ հարյուր

գ.

փողային

երեք հազար

դ.

ժողովրդական նվագարան

երեք հազար

ե.

վոկալ

երեք հազար հինգ հարյուր

զ.

սովորողների կողմից երկրորդ գործիք, վոկալ ուսուցանելու, ինչպես նաև ուսումն ավարտած երեխաների կողմից դպրոցում ևս 1 կամ 2 ուսումնական տարի սովորելու համար ծառայությունից օգտվելու լրացուցիչ վճար՝

տասնութ հազար

6)

«Ն. Տիգրանյանի անվան թիվ 1 արվեստի դպրոց» ՀՈԱԿ ՝

 

ա.

դաշնամուր

հինգ հազար հինգ հարյուր

բ.

լարային

երեք հազար

գ.

փողային

երեք հազար հինգ հարյուր

դ.

ժողովրդական նվագարան

երեք հազար հինգ հարյուր

ե.

վոկալ

հինգ հազար

զ.

կիթառ

հինգ հազար

է.

պարարվեստ

չորս հազար

ը.

գեղմոդելավորում

երեք հազար հինգ հարյուր

թ.

նկարչական/կերպարվեստ

երեք հազար

ժ.

սովորողների կողմից երկրորդ գործիք, վոկալ ուսուցանելու, ինչպես նաև ուսումն ավարտած երեխաների կողմից դպրոցում ևս 1 կամ 2 ուսումնական տարի սովորելու համար ծառայությունից օգտվելու լրացուցիչ վճար՝

տասնութ հազար

7)

«Ս. Մերկուրովի անվան նկարչական դպրոց» ՀՈԱԿ ՝

երեք հազար

8)

«Պարարվեստի դպրոց» ՀՈԱԿ ՝

վեց հազար

9)

«Մանկապատանեկան արվեստի պալատ» ՀՈԱԿ ՝

 

ա.

«Անի» պարային համույթ՝

մեկ հազար հինգ հարյուր

բ.

«Գյումրի» պարային համույթ՝

մեկ հազար հինգ հարյուր

գ.

«Դեղձանիկ» վոկալ-էստրադային համույթ՝

մեկ հազար հինգ հարյուր

դ.

«Վերածնունդ» պարային համույթ, դասական պարերի, ժող. գործիքների, դհոլահարների, քանոնահարների, քամանչահարների, ժողերգեցողության խմբեր՝

մեկ հազար

ե.

ասմունքի, ասեղնագործության, շյուղագործության, զգեստների մոդելավորման, հելունագործության, թաղիքագործության, ուլունքագործության, անգլերենի, գոբելենի խմբեր՝

հինգ հարյուր

զ.

սովորողների կողմից երկրորդ գործիք, վոկալ ուսուցանելու, ինչպես նաև ուսումն ավարտած երեխաների կողմից դպրոցում ևս 1 կամ 2 ուսումնական տարի սովորելու համար ծառայությունից օգտվելու լրացուցիչ վճար՝

տասնութ հազար

է.

Նկարչական, ավիամոդելային, դուդուկի, կիթառահարների խմբեր՝

մեկ հազար հինգ հարյուր

10)

«Ստ. Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոն» ՀՈԱԿ ՝

 

ա.

ցերեկային ներկայացում՝

հինգ հարյուր

բ.

երեկոյան ներկայացում՝

մեկ հազար

գ.

առաջնախաղի ներկայացում /առաջինից հինգերորդ ներկայացումները/՝

ութ հարյուր

դ.

արտագնա /հյուրախաղ/ ներկայացում՝

մեկ հազար

33.

Համայնքի ենթակայության մանկապատանեկան մարզադպրոցների ծառայությունից օգտվողների փոխհատուցման վճարը սահմանվում է յուրաքանչյուր ամսվա համար.

1)

Գյումրի համայնքի «Մարմնամարզական մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ՝

չորս հազար

2)

Գյումրի համայնքի «Ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ`

 

ա.

մինչև 6 տարեկան երեխաների համար՝

հինգ հազար

բ.

6-ից բարձր տարիքի համար՝

յոթ հազար

գ.

սիրողական լողորդների 1 ժամի համար՝

մեկ հազար

3)

Գյումրի համայնքի «Պարի և սպորտային պարերի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ՝

հինգ հազար

4)

Գյումրի համայնքի «Աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ, Գյումրի համայնքի «Ալեքսան Հակոբյանի անվան թենիսի և սեղանի թենիսի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ, Գյումրի համայնքի «Հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ, Գյումրի համայնքի «Ազատ ոճի ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ, Գյումրի համայնքի «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ, Գյումրի համայնքի «Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ, Գյումրի համայնքի «Սամբո-ձյուդոյի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ, Գյումրի համայնքի «Բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ, Գյումրի համայնքի «Արամ Սարգսյանի անվան խաղերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ, Գյումրի համայնքի «Շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ, Գյումրի համայնքի «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ, Գյումրի համայնքի «Համալիր մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ՝

հինգ հարյուր

34.

Համայնքի վարչական տարածքում, սակայն համայնքի բնակավայրերից դուրս գտնվող՝ ավագանու որոշմամբ հանրային հանգստի վայր սահմանված և համայնքի կողմից կամ համայնքի պատվերով որպես հանրային հանգստի վայր կահավորված տարածքում ընտանեկան կամ գործնական միջոցառումներ անցկացնելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝

զրո

35.

Համայնքային սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և համայնքային ենթակայության թանգարանների մուտքի համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի չափով.

1)

թանգարանների մշտական այցելությունների տոմսի գին սահմանել՝

յոթ հարյուր

2)

թանգարանների մշտական այցելությունների տոմսի գին դպրոցականների համար սահմանել՝

երեք հարյուր

3)

մշտական ցուցադրության այցելության հայերեն լեզվով բացատրությամբ տոմսի գին սահմանել՝

մեկ հազար

4)

մշտական ցուցադրության այցելության օտար լեզվով բացատրությամբ տոմսի գին սահմանել՝

երկու հազար

5)

թանգարանների ծառայություններից օգտվողների համար սահմանված վճարներից 100 %-ով արտոնություն կիրառելու ենթակա են՝ թանգարանային աշխատողները, պետական պատվիրակությունները, ժամկետային զինծառայողները, լրագրողները /տեղեկույթ ստանալու նպատակով/, նախադպրոցական տարիքի երեխաները,

6)

թանգարանների մշտական ցուցադրության անվճար այցելության արտոնություն սահմանել բոլոր այցելուների համար՝ ամսվա վերջին շաբաթ օրը,

7)

թանգարանների մշտական ցուցադրության անվճար այցելության արտոնություններ սահմանել միայն անձը և կարգավիճակը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:

36.

Համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում հաստատում է համայնքի ավագանին.

1)

յուրաքանչյուր մեկ ժամվա համար`

զրո

2)

յուրաքանչյուր մեկ օրվա համար`

զրո

3)

մեկ շաբաթվա համար`

զրո

4)

մեկ ամսվա համար`

զրո

5)

մեկ տարվա համար՝

զրո

37.

Համայնքապետարանի աշխատակազմի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար փոխհատուցման վճար՝

մեկ հազար

38.

Համայնքը սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափ՝ փոխհատուցման վճարի չափով.

 

39.

Համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝

մեկ հազար

40.

Համայնքի տարածքում պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներից բխող` համայնքի կողմից տրամադրվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի չափով.

 

41.

Համայնքի վարչական տարածքում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կառուցապատողների միջոցներով շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում, օբյեկտների հարակից տարածքներում և փողոցներում սանիտարական մաքրման գործընթացը կազմակերպելու նպատակով, շինարարության թույլտվություն ձեռք բերելու ժամանակ գանձվող տեղական վճարը սահմանվում է՝

1)

պետական կամ պետականին հավասարեցված ծրագրերի համար՝ կապալի պայմանագրային գնի 0,1 %-ի չափով,

2)

այլ կառուցապատողների համար,

ա.

նախահաշվային փաստաթղթեր ներկայացնելու դեպքում՝ նախահաշվային արժեքի 0,1 %-ի չափով,

բ.

նախահաշվային փաստաթղթերի բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «ՀՀ տարածքում կառուցվող շենքերի, կառուցվածքների և շինարարական աշխատանքների տեսակներ» արժեքի խոշորացված ցուցանիշների ժողովածուի համաձայն հաշվարկված շինարարական աշխատանքների արժեքի 0,1 %-ի չափով:

42.

Համայնքային սեփականություն հանդիսացող և համայնքի կողմից սպասարկվող ընդհանուր օգտագործման տարածքներում (բացառությամբ ուսումնական, կրթական և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների)

1)

շահումով խաղատոմսերի (լոտո) և խաղալիքների շրջիկ վաճառքի կազմակերպման վճար.

ա.

յուրաքանչյուր ամսվա համար՝

տասնհինգ հազար

բ.

յուրաքանչյուր օրվա համար՝

մեկ հազար

2)

մանկական զվարճանքի վճարովի խաղերի կազմակերպման վճար.

ա.

յուրաքանչյուր ամսվա համար՝

երեսուն հազար

բ.

յուրաքանչյուր օրվա համար՝

մեկ հազար հինգ հարյուր

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 փետրվարի 2024 թվական: