Գլխավոր տեղեկություն
Համար
N 509-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 14.02.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
09.02.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
09.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.02.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 509-Ա

«09» փետրվարի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՊՈՂՈՏԱՅԻ 3-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.50 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Նվեր և Ռուզաննա Մեհրաբյանների դիմումը՝ Տիգրան Մեծի պողոտայի 3-րդ նրբանցքի հ.50 /Չելյուսկինցիների փողոց, թիվ 50/ բնակելի տան զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու, սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել ըստ օրենքի ժառանգության իրավունքի 13.10.2012թ. հ.6922, 18.04.2022թ. h.925 և հ.926 վկայագրերը, ՀՀ արդարադատության նախարարության «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 16.01.2024թ. հ.Հ-16899 տեղեկանքը և Էրեբունի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի նիստի 05.10.1995թ. հ.37/136 և 14.12.1995թ. 46/19 որոշումները:

Հարցի ուսումնասիրությունից և տեղագրական հանույթից պարզվել է, որ Տիգրան Մեծի պողոտայի 3-րդ նրբանցքի հ.50 հասցեում գտնվող օրինական շինությամբ զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմում է 132.52քմ։

Քննարկվող՝ 132.52քմ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2 և 3 կետերի պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում, գտնվում է ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 4-րդ գոտում։

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Ն/38522-23 եզրակացությունը.

1. Վերականգնել Տիգրան Մեծի պողոտայի 3-րդ նրբանցքի հ.50 հասցեում գտնվող բնակելի տան զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը՝ 132.52քմ մակերեսի չափով:

2. Հողամասի սահմանները որոշվում են 132.52քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով։

3. Սահմանել, որ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տան զբաղեցրած հողամասն օրենքի ուժով, սեփականության իրավունքով փոխանցվում է Նվեր և Ռուզաննա Մեհրաբյաններին:

4. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Տիգրան Մեծի պողոտայի 3-րդ նրբանցքի հ.50 հասցեում գտնվող 132.52քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը (կատեգորիան) սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերի համաձայն՝ բնակելի կառուցապատման:

5. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։

6. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինու-թյան, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

8. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

 

 

Տ. ԱՎԻՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան