Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-35-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.02.2009-01.01.2011)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.07.26/20(86) Հոդ.102
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.12.2008
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.01.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 26-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-519-Ն օրենքի (այսուհետ` Oրենք) 7-րդ հոդվածի 3-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Յուրաքանչյուր անձ 35 տարվա ապահովագրական ստաժի առկայության դեպքում կենսաթոշակի անցնելու իրավունք ունի սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված տարիքից մեկ տարի շուտ, եթե չի աշխատում: Կենսաթոշակ նշանակելուց հետո աշխատելու դեպքում կենսաթոշակ վճարելը դադարեցվում է մինչև անձի տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքի լրանալը:»:

 

Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի 3-րդ կետից հանել «զավակները,» բառը.

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակները, եթե նրանք հաշմանդամ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը և չեն աշխատում:»:

 

Հոդված 4. Օրենքի 8-րդ գլխի վերնագրից հանել «Աշխատանքի հատուկ պայմաններում աշխատելու և» բառերը:

 

Հոդված 5. Օրենքի 37-րդ հոդվածում`

 

1) վերնագրից հանել «Առանձնապես վնասակար, առանձնապես ծանր, վնասակար, ծանր պայմաններում աշխատելու և» բառերը.

2) 3-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Մասնագիտական ապահովագրական ստաժում հաշվառվում են մինչև սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ցանկերը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանելը հիմնական աշխատավայրում աշխատած ժամանակահատվածները, համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնագիտական ապահովագրական ստաժում չի հաշվառվում:»:

 

Հոդված 6. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «հինգ» բառը փոխարինել «յոթ» բառով:

 

Հոդված 7. Օրենքի 45-րդ հոդվածում`

 

1) 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել.

2) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.

«9) ուսումնական հաստատություններում առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածը, սակայն վեց տարուց ոչ ավելի:».

3) 5-րդ մասի երկրորդ պարբերության «1-8-րդ» թվերը փոխարինել «1-9-րդ» թվերով.

4) 6-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 8. Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 9. Օրենքի 52-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքով սահմանված տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության կամ մասնակի կենսաթոշակի փոխարեն, անկախ կենսաթոշակառուի դիմելուց, նշանակվում է տարիքային կենսաթոշակ, իսկ հաշմանդամության կենսաթոշակ կամ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու կամ այդ իրավունքը ձեռք բերելու դեպքում կենսաթոշակի տեսակը փոխվում է կենսաթոշակառուի գրավոր դիմումի համաձայն: Եթե նշանակված տարիքային կենսաթոշակի չափը ցածր է նախկին կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով:».

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն հոդվածով նախատեսված դեպքերում կենսաթոշակի տեսակը փոխելիս կենսաթոշակի գործում առկա փաստաթղթերով մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ստաժը հաշվառվում է նույնությամբ:»:

 

Հոդված 10. Օրենքի 54-րդ հոդվածը «չափով» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված դեպքի» բառերով:

 

Հոդված 11. Օրենքի 55-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի «հաջորդ ամսվա ընթացքում» բառերը փոխարինել «մինչև տվյալ ամսվա 20-ը» բառերով.

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքով նշանակված կենսաթոշակների վճարումն իրականացնում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպությունը կամ կենսաթոշակառուի ընտրությամբ` վճարման ծառայություն մատուցող այլ կազմակերպություն:»:

 

Հոդված 12. Օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի «վեց» բառը փոխարինել «տասներկու» բառով:

 

Հոդված 13. Օրենքի 60-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի 1-ին և 3-րդ մասի 1‑ին կետերը ուժը կորցրած ճանաչել.

2) 2-րդ մասի 2-րդ կետից հանել «անձամբ» բառը, իսկ 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով կենսաթոշակ նշանակելուց հետո կենսաթոշակառուի աշխատելու դեպքում:».

3) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով կենսաթոշակ նշանակված լինելու դեպքում` անձի տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքի լրանալու ամսին հաջորդող ամսվա 1‑ից:».

4) 4-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «, եթե այդ կենսաթոշակի վճարումը դադարեցնելու oրվանից անցել է տասը տարուց ոչ ավելի ժամանակահատված» բառերը:

 

Հոդված 14. Օրենքի 61-րդ հոդվածը և 73-րդ հոդվածի 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 15. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 73.1-րդ հոդվածով.

 

«Հոդված 73.1. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը նշանակված կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում կենսաթոշակը վերահաշվարկվում է սույն oրենքով սահմանված կարգով և համարվում է նոր նշանակում: Այս դեպքում կենսաթոշակի գործում առկա` oրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ստաժում առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններում աշխատած ժամանակահատվածը, քաղաքացիական ավիացիայի աշխատողների` թռիչքային ժամերով հաշվարկված ժամկետները, վկայությամբ հաստատված ժամանակահատվածը, երեխաների խնամքի ժամանակահատվածը, ուսումնական հաստատություններում առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածն ապահովագրական ստաժի մեջ պահպանվում են նույնությամբ:

 

Սույն օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի և սույն հոդվածի 1-ին մասի դրույթները տարածվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վերահաշվարկված կենսաթոշակների վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

 

Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2009 թ. հունվարի 20

Երևան

ՀՕ-35-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան