ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 490-Ա |
«08» փետրվարի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի քաղաքապետարանի կողմից 18.12.2023 թվականին հայտարարված ԵՔ-ԳՀԱՊՁԲ-24/2 ծածկագրով Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի կարիքների համար սննդի ծանրոցների ձեռքբերման ընթացակարգին հայտ ներկայացրած «ԷԼ ԸՆԴ ԷՎ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ՝ Մասնակից) խախտել է գնման ընթացակարգի շրջանակներում ստանձնած պարտավորությունը, այն է՝ Մասնակցի կողմից ներկայացված հայտում առկա են եղել անհամապատասխանություններ հրավերի պահանջների նկատմամբ. հայտում բացակայել է դիմում հայտարարությունը (Հավելված 1), առաջարկվող ապրանքի տեխնիկական նկարագիրը (Հավելված 1.1), ինչպես նաև գնային առաջարկը (Հավելված 2) էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված է եղել Արտաշես Մկրտչյանի կողմից, սակայն հայտում բացակայել է տնօրենի կողմից վերջինիս վերապահված լիազորությունները հավաստող փաստաթուղթը (լիազորագիրը):
Ընթացակարգի գնահատող հանձնաժողովի որոշմամբ 04.01.2024 թվականին Մասնակցին ծանուցվել է հրավերով սահմանված ժամկետում շտկել արձանագրված անհամապատասխանությունները, Մասնակցի կողմից սահմանված ժամկետում գնահատող հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունները չեն շտկվել:
Գնահատող հանձնաժողովը ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի հ.526-Ն որոշմամբ սահմանված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» 42-րդ կետով՝ Մասնակցի հայտը գնահատել է անբավարար և մերժել է:
Կնքված պայմանագրի մասին հայտարարությունը 30.01.2024թ. հրապարակվել է տեղեկագրում:
Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ա. ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով.
1. «ԷԼ ԸՆԴ ԷՎ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:
3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
|
Տ. ԱՎԻՆՅԱՆ |