ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 փետրվարի 2024 թվականի N 280-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 2001-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 22-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՍԹԻԼ ԿՈՆՑԵՌՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 2001-Ա որոշման hավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) «Տեխնոլոգիական սարքավորումներ, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասեր» աղյուսակը 22-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 23-24-րդ կետերով․
« |
|
». |
2) «Տեխնոլոգիական սարքավորումներ, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասեր» աղյուսակի «Ընդամենը» պարբերության մեջ «1 059 301 704» թիվը փոխարինել «1 359 301 704» թվով․
3) հավելվածի «Ընդամենը» պարբերության մեջ «33 950 108 408» թիվը փոխարինել «34 250 108 408» թվով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
29.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|