Գլխավոր տեղեկություն
Համար
N 281-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.02.19-2024.03.03 Պաշտոնական հրապարակման օրը 29.02.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.02.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 փետրվարի 2024 թվականի N 281-Ն

 

ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2024 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 28-ը ներառյալ:

2. Վարժական հավաքներին ներգրավել մինչև 4799 քաղաքացու, որոնցից 4353-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 144-ը` ավագ ենթասպայական կազմի, 302-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով:

3. Սահմանել, որ՝

1) վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով.

2) հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով.

3) վարժական հավաքներ անցկացվում են հետևյալ փուլերով՝

ա. 2024 թվականի ապրիլի 2-26-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 1334 քաղաքացու, որոնցից 1209-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 47-ը` ավագ ենթասպայական կազմի, 78-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

բ. 2024 թվականի ապրիլի 9-ից մինչև մայիսի 3-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 352 քաղաքացու, որոնցից 315-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 7-ը` ավագ ենթասպայական կազմի, 30-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

գ. 2024 թվականի ապրիլի 16-ից մինչև մայիսի 10-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 451 քաղաքացու, որոնցից 413-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 16-ը` ավագ ենթասպայական կազմի, 22-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

դ. 2024 թվականի ապրիլի 23-ից մինչև մայիսի 17-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 311 քաղաքացու, որոնցից 276-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 5-ը` ավագ ենթասպայական կազմի, 30-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

ե. 2024 թվականի ապրիլի 30-ից մինչև մայիսի 24-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 765 քաղաքացու, որոնցից 700-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 11-ը` ավագ ենթասպայական կազմի, 54-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

զ. 2024 թվականի մայիսի 14-ից մինչև հունիսի 7-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 500 քաղաքացու, որոնցից 453-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 17-ը` ավագ ենթասպայական կազմի, 30-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

է. 2024 թվականի մայիսի 21-ից մինչև հունիսի 14-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 248 քաղաքացու, որոնցից 218-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 10-ը` ավագ ենթասպայական կազմի, 20-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

ը. 2024 թվականի մայիսի 28-ից մինչև հունիսի 21-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 315 քաղաքացու, որոնցից 289-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 15-ը` ավագ ենթասպայական կազմի, 11-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

թ. 2024 թվականի հունիսի 4-28-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 523 քաղաքացու, որոնցից 480-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 16-ը` ավագ ենթասպայական կազմի, 27-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

4. Վարժական հավաքների ապահովման համար, 2024 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 28-ը ներառյալ, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 25 միավոր ճանապարհաշինարարական տրանսպորտային միջոց (բազմաշերեփ էքսկավատորներ (խրամատափորներ)՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

29.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 փետրվարի 2024 թվական: