ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 փետրվարի 2024 թվականի N 276-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1566-Ն որոշման N 1 հավելվածում՝
1) 3.2-րդ կետից հանել «և վճարվում» բառերը.
2) 4.1-ին կետը «փախստականին» բառից հետո լրացնել «, ինչպես նաև անձին, ում տվյալներն առկա են Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2100-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից ստացված տվյալներում,» բառերով.
3) 7-րդ կետի 5-րդ ենթակետը «երեխայի կարգավիճակ» բառերից հետո լրացնել «(բացառությամբ այն դեպքի, երբ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամքի կապակցությամբ խնամքի նպաստը նշանակելու համար դիմել է խնամակալը)» բառերով.
4) 7.2-րդ կետի 1-ին պարբերությունը «լրանալու օրվանից հետո» բառերից հետո լրացնել «կամ մինչև երեխայի 70 օրականը լրանալը» բառերով, իսկ 3-րդ ենթակետը «երեխայի կարգավիճակ» բառերից հետո լրացնել «(բացառությամբ այն դեպքի, երբ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի համար խնամքի նպաստը նշանակվելու է խնամակալին)» բառերով.
5) 12-րդ և 39-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
29.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 փետրվարի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|