ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 111-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՎԱՉԵ ԵՎ ԹԱՄԱՐ ՄԱՆՈՒԿԵԱՆ» ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՆՈՐ ԿԱԹԻԼԱՅԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից իրականացվող՝ 40,553,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Վաչե և Թամար Մանուկեան» մատենադարանի հարակից հանրային տարածքում նոր կաթիլային ոռոգման համակարգի անցկացում և տարածքի բարեկարգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (ՀՎՀՀ՝ 00006479) «Պրոֆ Ալ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 01831375) հետ 2024 թվականի հունվարի 22-ին կնքված` թիվ 205102023 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տարածքի բարեկարգման՝ այդ թվում 5000 գծ/մ խողովակի փոփոխություն, կաթիլային ոռոգման համակարգի իրականացում, ինչպես նաև վնասված բույսերի նորով փոխարինման և խոտածածկ տարածքի վերականգնման աշխատանքների իրականացում՝ 40,553,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Երևան |
12.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 111-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՎԱՉԵ ԵՎ ԹԱՄԱՐ ՄԱՆՈՒԿԵԱՆ» ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՆՈՐ ԿԱԹԻԼԱՅԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ
1․ |
Ծրագրի նպատակը |
Մայր Աթոռ Սուրբ․ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկեան» մատենադարանի հարակից հանրային տարածքում նախկին ոռոգման համակարգի, այդ թվում՝ 5000 գծ/մ խողովակի փոխարինում նորով, վնասված բույսերի փոխարինում նորով և խոտածածկ տարածքի վերականգնում, 2024 թվականի սեզոնային հողային աշխատանքների շրջանում տարածքի հողային, այգեգործական և բարեկարգման աշխատանքների ապահովում: |
2․ |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից։ |
3․ |
Բարեգործը |
Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ), 55 Արևելք, 59-րդ փող. Նյու Յորք, NY 10022-1112 |
4․ |
Ծրագիրը կատարողը |
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչություն (ՀՀ, քաղ․Երևան, Բաղրամյան 40, ՀՎՀՀ՝ 00006479) |
5․ |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, քաղ․ Էջմիածին, հոգևոր |
6․ |
Ծրագրի բյուջեն |
40,553,000 դրամ |
7․ |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Էջմիածին, ՀՎՀՀ՝ 04703401) |
8․ |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2024 թվականի մարտի 1-ից մինչև 2024 թվականի նոյեմբերի 30-ը |
9․ |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկեան» մատենադարանի հարակից հանրային տարածքի գոյություն ունեցող 5000 գծ/մ խողովակի փոփոխություն, կաթիլային ոռոգման նոր համակարգի անցկացում: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի մարտի 1-ից մինչև 2024 թվականի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ 4,125,000 դրամի չափով: 2. Վնասված բույսերի փոխարինում նորով և խոտածածկ տարածքի վերականգնում։ Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի մարտի 1-ից մինչև 2024 թվականի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ 18,428,000 դրամի չափով: 3. Հողային և բարեկարգման սեզոնային աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի մարտի 1-ից մինչև նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 18,000,000 դրամի չափով: |
10․ |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. 5000 գծ/մ խողովակի փոփոխություն, կաթիլային ոռոգման նոր համակարգի անցկացում` 4,125,000 դրամ: 2. Վնասված բույսերի փոխարինում նորով և խոտածածկ տարածքի վերականգնում՝ 18,428,000 դրամ: 3. 9 ամիս տևողությամբ սեզոնային հողային և այգեգործական աշխատանքների շրջանում հանրային տարածքի բարեկարգման աշխատանքներ՝ 18,000,000 դրամ։ |
11․ |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի իրականացման համար լրացուցիչ կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12․ |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ |
Մայր աթոռ սուրբ Էջմիածին, Էջմիածնի համայնքապետարան |
13․ |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
ՀԲԸՄ կողմից մշակված ծրագրի արդյունավետության գնահատման գործիքակազմի կիրառում: Ֆինանսական և նկարագրային հաշվետվություններ են ներկայացվում Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչությանը: ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
12.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|