Գլխավոր տեղեկություն
Համար
N 927-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (10.02.2024-02.11.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 09.06.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.06.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
08.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հունիսի 2021 թվականի N 927-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՆՏԵՆՍԻՎ ԱՅԳԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ԱՐԴԻԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԵՎ ՈՉ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2021-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 361-Լ, 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 362-Լ ԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 212-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 22.07.21 N 1194-Լ, 08.02.24 N 198-Լ)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասը և 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը լրաց. 03.08.23 N 1301-Լ, 08.02.24 N 198-Լ)

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2025 թվականների ծրագիրը՝ համաձայն հավելվածի։

(1-ին կետը փոփ. 22.07.21 N 1194-Լ, 08.02.24 N 198-Լ)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 361-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման ծրագիրը հաստատելու մասին» N 212-Լ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» N 362-Լ որոշումները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի օգոստոսի 1-ից, բացառությամբ որոշման 2-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։

(3-րդ կետը խմբ. 22.07.21 N 1194-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան

 

Երևան


08.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

հունիսի 3-ի N 927-Լ որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՆՏԵՆՍԻՎ ԱՅԳԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ, ԱՐԴԻԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԵՎ ՈՉ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2021-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ

(վերնագիրը փոփ. 22.07.21 N 1194-Լ, 08.02.24 N 198-Լ)

 

1. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2025 թվականների ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) իրականացումը պայմանավորված է հանրապետությունում այգիների տարածքների և արտադրվող արտադրանքի, ոչ ավանդական բարձրարժեք գյուղատնտեսական արտադրանքի ծավալների ավելացման, արտադրված արտադրանքի որակի և արտաքին շուկայում մրցակցային դիրքերի բարելավման, ճյուղի ինտենսիվացման, հողային և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, բնակլիմայական աղետների հետևանքով առաջացող վնասների կանխարգելման անհրաժեշտությամբ։

(1-ին կետը փոփ. 22.07.21 N 1194-Լ, 08.02.24 N 198-Լ)

2. Ծրագրի հիմնական նպատակն է ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող խաղողի (միայն խաղողի տեխնիկական գինեմետ սորտերով), ինտենսիվ պտղատու այգիների, հատապտղանոցների հիմնման, ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակման, ինչպես նաև ոռոգման արդիական համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման պետական աջակցության միջոցով՝

1) խթանել ժամանակակից, բարձր բերքատվությամբ այգիների հիմնումը և այդ եղանակով պտղաբուծության և խաղողագործության զարգացումն ու արդյունավետության բարձրացումը.

2) ավելացնել մրցունակ խաղողի, պտղի և հատապտղի արտադրության և արտահանման ծավալները.

3) խթանել ոչ ավանդական բարձր արժեք ապահովող, այդ թվում՝ հատիկաընդեղեն մշակաբույսերի արտադրությունը.

4) նվազեցնել կարկտահարության և այլ բնակլիմայական գործոններով պայմանավորված ռիսկերը.

5) նպաստել ջրային ռեսուրսների խնայողաբար և արդյունավետ օգտագործմանը.

6) մեղմել կլիմայի փոփոխության ազդեցությունը և նպաստել հարմարվողականության մակարդակի բարձրացմանը.

7) նպաստել գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։

(2-րդ կետը լրաց. 11.08.22 N 1260-Լ, 08.02.24 N 198-Լ)

3. Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2021-2025 թվականներին և ընդգրկելու է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը։

(3-րդ կետը փոփ. 22.07.21 N 1194-Լ, 08.02.24 N 198-Լ)

4. Ծրագրով նախատեսվում է խթանել տարեկան շուրջ 500 հա խաղողի, ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնումը, տարեկան շուրջ 360 հա տարածքում ոռոգման արդիական համակարգերի և (կամ) ջրավազանների կառուցում կամ ընդլայնում / առկա ջրավազանների ընդլայնում (ջրավազանի կառուցումը կամ ընդլայնումը դիտարկվում է յուրաքանչյուր 1 հա տարածքի ոռոգման համար), տարեկան շուրջ 130 հա տարածքում կարկտապաշտպան ցանցերի ներդրումը, ինչպես նաև 2022 թվականին շուրջ 50 հա, 2023 թվականին շուրջ 100 հա ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակումը:

(4-րդ կետը փոփ., լրաց. 27.01.22 N 104-Լ)

5. Ծրագիրն իրականացվելու է երկու բաղադրիչով՝ վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման և ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով։

6. Ծրագրի մասնակիցներն են`

1) ֆիզիկական և իրավաբանական անձինք, համայնքները (համայնքները միայն սուբվենցիոն ծրագրի շրջանակում չներառված ջրավազանների կառուցման կամ ընդլայնման դեպքում), անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ շահառու), ընդ որում, արդեն ծրագրի շահառու հանդիսացող իրավաբանական անձի հիմնադիր, համահիմնադիր հանդիսացող անձը չի կարող ծրագրի շահառու հանդիսանալ որպես ֆիզիկական անձ կամ այլ իրավաբանական անձի հիմնադիր, համահիմնադիր, եթե գերազանցվում է ծրագրի 9-րդ կետով սահմանված տարածքների հանրագումարի չափը.

2) առևտրային բանկերը կամ վարկային կազմակերպությունները (այսուհետ՝ Ֆինանսական կառույցներ), որոնք բավարարում են ծրագրի պահանջներին և սույն ծրագրի պայմաններին համապատասխան վարկ են տրամադրում շահառուներին.

3) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն).

4) նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցը (այսուհետ՝ ԳՖԿ).

5) նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ ՊՈԱԿ)։

(6-րդ կետը լրաց. 27.01.22 N 104-Լ, լրաց., փոփ. 03.08.23 N 1301-Լ)

7. Ծրագրի շրջանակում նույն հողամասի վրա նույն աշխատանքների իրականացման համար շահառուները չեն կարող օգտվել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության այլ ծրագրերից։

8. Յուրաքանչյուր շահառու նույն հողամասի վրա նույն աշխատանքներն իրականացնելու նպատակով կարող է օգտվել 5-րդ կետում նշված պետական օժանդակության միայն մեկ բաղադրիչից, ընդ որում, այգեհիմնման դեպքում շահառուն նույն այգու համար չի կարող օգտվել առանց այգեհիմնման ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար ծրագրով նախատեսված աջակցությունից։

(8-րդ կետը լրաց. 03.08.23 N 1301-Լ)

9. Յուրաքանչյուր շահառուի կողմից՝

1) հիմնվող այգիների տարածքների հանրագումարը վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման դեպքում չի կարող գերազանցել 500 հա-ը.

2) մշակվող ոչ ավանդական, այդ թվում՝ հատիկաընդեղեն մշակաբույսերի տարածքների հանրագումարը վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման դեպքում չի կարող գերազանցել 30 հա-ը.

3) առանց այգեհիմնման ոռոգման արդիական համակարգերի ձեռքբերման և ներդրման համար տարածքների հանրագումարը վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման և ծախսերի մասնակի փոխհատուցման դեպքերում չի սահմանափակվում, իսկ ջրավազանների կառուցման կամ ընդլայնման դեպքում աջակցություն կտրամադրվի մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ջրավազանների համար,

4) առանց այգեհիմնման կարկտապաշտպան ցանցերի ներդրման դեպքում տարածքների հանրագումարը վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման դեպքում չի կարող գերազանցել 100 հա-ը։

(9-րդ կետը փոփ. 27.01.22 N 104-Լ, փոփ., խմբ. 03.08.23 N 1301-Լ, լրաց. 08.02.24 N 198-Լ)

10. Ծրագրի շրջանակում տրամադրված պետական օժանդակության միջոցով չի նախատեսվում այգեհիմնման, մշակաբույսերի մշակման և հետագա խնամքի նպատակով գյուղատնտեսական տեխնիկայի և ինքնագնաց միջոցների ձեռքբերումը, ինչպես նաև 11-րդ կետում նշված խորհրդատվական ծառայության համար վճարումների կատարումը:

(10-րդ կետը փոփ., լրաց. 27.01.22 N 104-Լ, 11.08.22 N 1260-Լ, փոփ. 03.08.23 N 1301-Լ)

10.1. Ծրագրի շրջանակում այգեհիմնման դեպքում թույլատրվում է ստորգետնյա ջրերի օգտագործման նպատակով խորքային հորերի կառուցման աշխատանքների իրականացում՝ ծրագրում ջրավազանի համար գնահատված ծախսին համապատասխան, եթե չեն գերազանցվում ծրագրի 16-րդ կետով գնահատված ծախսերի առավելագույն սահմանաչափերը։ Ընդ որում, նույն 1 հա-ի հաշվով թույլատրվում է ջրավազանի կառուցում կամ ընդլայնում կամ խորքային հորերի կառուցում։

(10.1-ին կետը լրաց. 11.08.22 N 1260-Լ, փոփ. 03.08.23 N 1301-Լ)

10․2. Ծրագրի շրջանակում այգեհիմնման դեպքում թույլատրվում է ժամանակակից տեխնոլոգիաներով փխրեցման իրականացում, եթե չեն գերազանցվում ծրագրի 16-րդ կետով գնահատված ծախսերի առավելագույն սահմանաչափերը։

(10.2-րդ կետը լրաց. 11.08.22 N 1260-Լ, խմբ. 03.08.23 N 1301-Լ)

11. Ծրագրի այգեհիմնման բաղադրիչով մասնակցության նախապայման է համարվում այգեհիմնման ժամանակահատվածում և հաջորդող 3 տարիների համար շահառուի և խորհրդատվական ծառայություն մատուցողի միջև կնքված ու նախարարություն և (կամ) Ֆինանսական կառույցին ներկայացված պայմանագիրը։ Ընդ որում, խորհրդատվություն տրամադրող անձը պետք է ունենա բարձրագույն ագրոնոմիական կրթություն և համապատասխան ոլորտի աշխատանքային փորձ, կամ գործունեության տվյալ տեսակով զբաղվելու իրավունքը հավաստող միջազգային կամ այլ փաստաթղթեր։ Սույն կետում նշված պայմանագիրը լուծվելու դեպքում շահառուն 10 աշխատանքային օրվա ընթացքում այլ խորհրդատվական ծառայություն մատուցողի հետ կնքում է նոր պայմանագիր, որն ուժի մեջ մտնելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է նախարարություն և (կամ) ֆինանսական կառույցին։

12. Ծրագրի շրջանակում շահառուն պարտավոր է՝

1) այգեհիմնումն իրականացնել N 1 աղյուսակում նշված 1 հա այգում տնկիների նվազագույն թվից ոչ պակաս քանակի տնկիներով.

2) այգեհիմնումն իրականացնել ցածրաճ (թզուկային և կիսաթզուկային, թույլ աճող) պատվաստակալների վրա պատվաստված սորտերի տնկիներով (խաղողի այգիների դեպքում այս պահանջը պարտադիր չէ).

3) այգեհիմնման (բացառությամբ կենսադինամիկ խաղողի այգու հիմնման) և (կամ) ոռոգման արդիական համակարգերի ներդրման և (կամ) ջրավազանների կառուցման կամ ընդլայնման դեպքում ապահովել ջրային ռեսուրսների հասանելիությունը, և այգիներում (բացառությամբ կենսադինամիկ խաղողի այգու) պարտադիր ներդնել ոռոգման արդիական համակարգեր (կարկտապաշտպան ցանցերի ներդրումը, խորքային հորի և ջրավազանների կառուցումը կամ ընդլայնումը պարտադիր չէ).

4) այգեհիմնումն ավարտել վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից առավելագույնը 2 տարվա ընթացքում։ Ընդ որում, գարնանն այգետնկումը պետք է կատարվի մինչև հունիսի 1-ը, իսկ աշնանը՝ մինչև դեկտեմբերի 1-ը.

5) ոչ ավանդական, այդ թվում՝ հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակությունն ավարտել վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից առավելագույնը 1 տարվա ընթացքում (ծնեբեկի դեպքում հիմնական աշխատանքներն ավարտել առավելագույնը 2 տարվա ընթացքում).

6) ոռոգման արդիական համակարգերի ներդրումը և (կամ) ջրավազանի կառուցումը կամ ընդլայնումը և (կամ) կարկտապաշտպան ցանցի ներդրումն ավարտել վարկային կամ փոխհատուցման պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից առավելագույնը 1 տարվա ընթացքում.

7) այգեհիմնմանը հաջորդող 3 տարիների համար վարել գրանցամատյան (գրանցամատյանի օրինակելի ձևը մշակում է նախարարությունը և ծրագրի հաստատումից հետո 1 ամսվա ընթացքում հրապարակում նախարարության կայքում), որտեղ գրանցվում է խորհրդատուի կողմից առաջարկվող և շահառուի կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն.

8) խաղողի այգու հիմնում իրականացնել միայն տեխնիկական գինեմետ սորտերով, և սորտերը նախապես համաձայնեցնել նախարարության հետ.

9) այգեհիմնման աշխատանքների ավարտից հետո առնվազն 5 տարի չօտարել այգին (անշարժ գույքը) և առանց նախարարության համաձայնության չծանրաբեռնել այլ իրավունքներով.

10) այգեհիմնման դեպքում պտղատեսակի կամ տնկման սխեմայի փոփոխություն իրականացնել միայն նախարարության համաձայնությամբ.

11) այգեհիմնման կամ ոռոգման արդիական համակարգերի ներդրման կամ ջրավազանների կառուցման կամ ընդլայնման դեպքերում ներդրվող տարածքի համար ապահովել ջրաչափի տեղադրում.

12) ապահովել ոռոգման արդիական համակարգերի կամ ջրավազանի շահագործումը հետներդրումային 4 տարիների ընթացքում։

(12-րդ կետը փոփ. 27.01.22 N 104-Լ, լրաց. 11.08.22 N 1260-Լ, փոփ., լրաց. 03.08.23 N 1301-Լ, լրաց. 08.02.24 N 198-Լ)

13. Ծրագրի շահառուի հայեցողությամբ կիրառվում են պետական աջակցության հետևյալ տարբերակները՝

1) 0.5 (մեկ ամբողջական այգի յուրաքանչյուր պտղատեսակի համար)-500 հա այգեհիմնման (ներառյալ առաջին տարվա խնամքի ծախսերը) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում.

2) 0.5 և ավելի հա տարածքի համար ոռոգման արդիական համակարգերի կամ մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ջրավազանների կառուցման կամ ընդլայնման և (կամ) 0.5-100 հա կարկտապաշտպան ցանցերի ներդրման նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում.

3) 1.0-30 հա ծնեբեկի, պրասասոխի, ռուկոլայի, բրյուսելյան և պեկինյան կաղամբների, կոլրաբիի, գանգրակաղամբի (կալե), ցուկինիի (դեղին կամ մուգ կանաչ) և պատիսոնի, քաղցր եգիպտացորենի, ինչպես նաև հատիկաընդեղենների մշակության նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում.

4) 0.5 և ավելի հա ոռոգման արդիական համակարգերի ձեռքբերման և ներդրման նպատակով կամ մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ջրավազանների կառուցման կամ ընդլայնման համար կատարված ծախսերի մասնակի փոխհատուցում:

(13-րդ կետը փոփ. 27.01.22 N 104-Լ, լրաց., փոփ., խմբ. 03.08.23 N 1301-Լ, լրաց. 08.02.24 N 198-Լ)

14. Ծրագրի շրջանակում շահառուի կողմից կատարված ծախսերի ռիսկը կրում է շահառուն։

15. Ծրագիրը պետք է իրականացվի կապալառու կազմակերպության միջոցով՝ բացառությամբ ոչ ավանդական բարձրարժեք, այդ թվում՝ հատիկաընդեղեն մշակաբույսերի արտադրություն կազմակերպելու, ինչպես նաև ոռոգման առաջադիմական շարժական համակարգերի ձեռքբերման դեպքերի, որոնք կարող են իրականացվել նաև առանց կապալառու կազմակերպության։ Կապալառու կազմակերպությունների հետ համագործակցությունից կախված տրամադրվող վարկի կամ փոխհատուցվող գումարի չափը փոփոխության ենթակա չէ:

(15-րդ կետը խմբ. 03.08.23 N 1301-Լ, լրաց. 08.02.24 N 198-Լ)

16. Յուրաքանչյուր շահառուի համար սահմանված 1 հա այգեհիմնման գնահատված ընդհանուր ծախսերի՝ ներառյալ ոռոգման արդիական համակարգերի (բացի կաթիլային ոռոգման համակարգերից այլ համակարգերի ներդրման դեպքում (բացառությամբ շարժական համակարգերի), ծախսերը կգնահատվեն ոչ ավելի քան կաթիլային ոռոգման համակարգի ներդրման ծախսի առավելագույն սահմանաչափը) և (կամ) կարկտապաշտպան ցանցերի ներդրման, և (կամ) ջրավազանի կառուցման կամ ընդլայնման, 1-ին տարվա խնամքի ծախսերը, առավելագույն սահմանաչափերն են (հաշվարկները ներկայացվում են NN 2, 3, 4 և 5 աղյուսակներում)՝

1) ինտենսիվ պտղատու այգի՝ հնդավորներ, կորիզավորներ և չոր մերձարևադարձայիններ՝ 24.96 մլն դրամ (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 16.63 մլն դրամ), կարկտապաշտպան համակարգով՝ 35.25 մլն դրամ (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 26.91 մլն դրամ).

2) ինտենսիվ պտղատու այգի՝ ընկուզավորներ՝ 8.62 մլն դրամ (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 7.27 մլն դրամ), կարկտապաշտպան համակարգով՝ 20.69 մլն դրամ (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 19.35 մլն դրամ).

3) խաղողի այգի՝ 17.63 մլն դրամ (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 12.53 մլն դրամ), կարկտապաշտպան ցանցով՝ ներառյալ հենասյուների ձեռքբերումը և տեղափոխումը, 20.43 մլն դրամ (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 15.33 մլն դրամ).

4) հատապտղանոց՝ 18.29 մլն դրամ (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 13.69 մլն դրամ), կարկտապաշտպան համակարգով՝ 28.55 մլն դրամ (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 23.95 մլն դրամ):

(16-րդ կետը փոփ. 27.01.22 N 104-Լ, լրաց., խմբ. 03.08.23 N 1301-Լ)

16.1. Այգեհիմնման, ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակության դեպքում շահառուի կողմից կատարված ծախսերը (ներառյալ 10.1-ին կետով խորքային հորերի կառուցման համար սահմանված ծախսերը) կգնահատվեն ոչ ավելի, քան NN 2-5 և NN 9-17 աղյուսակների առանձին տողերով գնահատված ծախսերը։

(16.1-ին կետը լրաց. 11.08.22 N 1260-Լ, խմբ. 03.08.23 N 1301-Լ)

17. Այգեհիմնման դեպքում NN 2-5 աղյուսակների, իսկ ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակության դեպքում՝ NN 9-17 աղյուսակների առանձին տողերում ներառված աշխատանքների չիրականացման պայմաններում համապատասխան ծախսերը հանվում են ընդամենը ծախսերից: Կենսադինամիկ խաղողի այգու հիմնման դեպքում N 4 աղյուսակում հաշվարկված ջրավազանի կառուցման կամ ընդլայնման, կաթիլային ոռոգման համակարգի տեղադրման (ներառյալ պոմպակայանը) ծախսերը և ջրի վարձը հանվում են ընդամենը ծախսերից:

(17-րդ կետը փոփ. 27.01.22 N 104-Լ, լրաց. 11.08.22 N 1260-Լ, խմբ. 03.08.23 N 1301-Լ)

18. Առանց այգեհիմնման յուրաքանչյուր շահառուի համար սահմանված 1 հա կարկտապաշտպան ցանցի ներդրման ընդհանուր ծախսի առավելագույն սահմանաչափը՝ 12.1 մլն դրամ է (հաշվարկները ներկայացվում են N 6 աղյուսակում):

19. Առանց այգեհիմնման յուրաքանչյուր շահառուի համար սահմանված 1 հա ոռոգման արդիական համակարգի ներդրման ընդհանուր ծախսի առավելագույն սահմանաչափը կաթիլային համակարգի դեպքում՝ 2.3 մլն դրամ է, անձրևացման համակարգերի դեպքում՝ 2.6 մլն դրամ (հաշվարկները ներկայացվում են NN 7 և 8 աղյուսակներում), ոռոգման առաջադիմական շարժական համակարգի դեպքում 1 միավորի ձեռքբերման գնահատված առավելագույն արժեքը՝ 15.0 մլն դրամ, ընդ որում, յուրաքանչյուր շահառու կարող է ձեռք բերել միայն չշահագործված (նոր) շարժական համակարգ, ջրավազանների կառուցման կամ ընդլայնման դեպքում՝ 2.0 մլն դրամ (1 հա տարածքի ոռոգման հաշվով՝ համարժեք 1000 խորանարդ մետր ջրավազանի ծավալին:

(19-րդ կետը փոփ. 27.01.22 N 104-Լ, փոփ., լրաց. 03.08.23 N 1301-Լ)

20. Ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակության համար սահմանված 1 հա-ի ընդհանուր ծախսի առավելագույն սահմանաչափերն են (հաշվարկները ներկայացվում են NN 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16 և 17 աղյուսակներում)՝

1) ծնեբեկ՝ 6.86 մլն դրամ.

2) պրասասոխ՝ 3.75 մլն դրամ.

3) ռուկոլա՝ 3.64 մլն դրամ.

4) բրյուսելյան կաղամբ՝ 4.14 մլն դրամ.

5) պեկինյան կաղամբ՝ 3.96 մլն դրամ.

6) կոլրաբի՝ 4.54 մլն դրամ.

7) գանգրակաղամբ՝ 4.32 մլն դրամ.

8) ցուկինի և պատիսոն՝ 2.76 մլն դրամ.

9) քաղցր եգիպտացորեն՝ 2.13 մլն դրամ։

(20-րդ կետը խմբ. 03.08.23 N 1301-Լ)

21. Բացի 13-րդ կետի 3–րդ ենթակետում նշված ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերից, շահառուն կարող է մշակել նաև այլ ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսեր՝ նախարարության համաձայնությամբ, որոնց դեպքում 1 հա–ի ընդհանուր ծախսի առավելագույն սահմանաչափը գնահատվում է 4.0 մլն դրամ։

(21-րդ կետը փոփ. 03.08.23 N 1301-Լ)

21.1. Ծրագրում N 6 N 8 աղյուսակների առանձին տողերում ներառված ծախսերը հաշվարկային են և ունեն կողմնորոշիչ բնույթ:

(21.1-ին կետը լրաց. 11.08.22 N 1260-Լ, փոփ. 03.08.23 N 1301-Լ)

21.2. Ծրագրի շրջանակում շահառուն կարող է մշակել նաև հատիկաընդեղեն մշակաբույսեր, որոնց դեպքում 1 հա–ի ընդհանուր ծախսի առավելագույն սահմանաչափը գնահատվում է 500,0 հազար դրամ։

(21.2-րդ կետը լրաց. 08.02.24 N 198-Լ)

22. Այգու հիմնման նպատակով շահառուն ֆինանսական կառույցին (մինչև վարկի ստացումը) և նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն՝ հողատարածքի տեղի, հիմնվող այգու չափերի և պտղատեսակի, տնկման բանաձևի վերաբերյալ, հողի ագրոքիմիական բաղադրության լաբորատոր փորձաքննության եզրակացության պատճենը (առավելագույնը 6 ամսվա վաղեմության), կենսադինամիկ խաղողի այգու հիմնման դեպքում՝ մշակության միջոցառումների նկարագիրը, ինչպես նաև համայնքի (վարչական շրջանի) ղեկավարի կողմից հաստատված տեղեկատվություն՝ այգեհիմնմանը նախորդող երեք տարիների ընթացքում տվյալ տարածքում մշակված մշակաբույսերի վերաբերյալ։ Անհրաժեշտության դեպքում, նախարարությունը ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ ֆինանսական կառույցին կտրամադրի խորհրդատվություն։ Ծրագրից բխող այլ դրույթներ կարգավորվում են վարկային կամ փոխհատուցման պայմանագրով։

(22-րդ կետը փոփ. 27.01.22 N 104-Լ, լրաց. 11.08.22  N 1260-Լ, 03.08.23 N 1301-Լ, 08.02.24 N 198-Լ)

23. Ծրագրի շրջանակում տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ընթացակարգը՝

1) ծրագրին մասնակցելու նպատակով շահառուները մինչև ներդրման աշխատանքների սկսվելը դիմում են ծրագրին մասնակից ֆինանսական կառույցներին՝ վարկունակության բավարար մակարդակը ճշգրտելու նպատակով.

2) ֆինանսական կառույցի վարկունակության պահանջները բավարարելու դեպքում շահառուները վարկի ստացման համար ներկայացնում են՝

ա. անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

բ. անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը (պատճենները)։ Եթե գրանցված իրավունքն ընդհանուր համատեղ սեփականություն է կամ վարձակալություն(օգտագործում), ապա ներկայացվում է նաև նոտարական կարգով վավերացված՝ անշարժ գույքի սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ (համասեփականատերերի) համաձայնությունը՝ ծրագրին մասնակցելու վերաբերյալ (ծրագրի շրջանակում նոր ձեռքբերվող անշարժ գույքի դեպքում պահանջվող փաստաթղթերը ներկայացվում են վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում), ընդ որում, անշարժ գույքի վարձակալության (օգտագործման) ժամկետն այգեհիմնման դեպքում չպետք է պակաս լինի դիմումը ներկայացնելու օրվանից հաշված՝ 20 տարուց, ոռոգման արդիական համակարգի ներդրման դեպքում՝ 4 տարուց, կարկտապաշտպան ցանցի դեպքում՝ 7 տարուց, իսկ ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի դեպքում՝ մինչև 2 տարուց,

գ. այգեհիմնման դեպքում ներկայացվում են նաև ծրագրի 11-րդ և 22-րդ կետերով սահմանված փաստաթղթերը, կատարվելիք ծախսերի նախահաշիվը՝ համաձայն NN 2, 3, 4, 5 աղյուսակներում նշված աշխատանքների (այլ աշխատանքները ֆինանսավորման ենթակա չեն, բացառությամբ խորքային հորերի կառուցման աշխատանքների, որոնց իրականացման դեպքում ներկայացվում է նաև կատարվող ծախսերի նախահաշիվը և ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից տրված ջրօգտագործման թույլտվությունը (ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում), ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաներով փխրեցման իրականացումը, որը կարող է կատարվել NN 2, 3, 4, 5 աղյուսակներում նշված աշխատանքների ծախսերի խնայողությունների հաշվին),

դ․ ոչ ավանդական բարձրարժեք, այդ թվում՝ հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության դեպքում ներկայացվում է նաև կատարվող ծախսերի նախահաշիվը,

ե. ջրավազանի կառուցման կամ ընդլայնման կամ խորքային հորերի կառուցման դեպքերում ներկայացվում է նաև շինարարության թույլտվություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման պահանջներին համապատասխան,

զ. համաձայնագիր՝ ծրագրի շրջանակում շահառուի մասին տեղեկությունները նախարարությանը կամ այլ պետական մարմնին փոխանցելու մասին,

3) այգեհիմնման աշխատանքների ավարտից հետո շահառուն ֆինանսական կառույց է ներկայացնում՝

ա. արտերկրից ձեռք բերված կամ տեղական արտադրության (հանրապետությունում տնկանյութի հավաստագրման համակարգի ներդրումից հետո) տնկանյութի (պիստակենու դեպքում՝ տնկանյութի կամ սերմի) ծագումն ու որակը հավաստող փաստաթուղթը (հավաստագիր),

բ. արտերկրից ձեռք բերված տնկանյութի բուսասանիտարական կարանտին հսկողության (վերահսկողության) ակտը,

գ. տնկանյութի ներկրումը հավաստող փաստաթղթերը, իսկ տեղական արտադրության դեպքում (մինչև հանրապետությունում տնկանյութի հավաստագրման համակարգի ներդրումը)` բուսասանիտարական անձնագիր (տրամադրված՝ մինչև այգեհիմնումը),

դ. այգեհիմնման աշխատանքների ծախսերը հիմնավորող փաստաթղթերը այդ թվում՝ կապալառուի հետ կնքված պայմանագրի պատճենը, վճարման անդորրագիրը, ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված հաշվարկային փաստաթուղթը (այսուհետ՝ հաշվարկային փաստաթուղթ), ջրավազանի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, ինչպես նաև հիմնված այգու նպատակային նշանակությանը և (կամ) գործառնական նշանակությանը կամ հողատեսքին համապատասխան անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը (պատճենները), անշարժ գույքի նկատմամբ օտարման և այլ իրավունքներով ծանրաբեռնելու սահմանափակման վերաբերյալ լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանքը և ջրօգտագործման թույլտվությունը կամ ջրօգտագործողների ընկերության հետ կնքած պայմանագրի պատճենը,

4) կարկտապաշտպան ցանցերի և ոռոգման արդիական համակարգերի ձեռքբերման և ներդրման, ինչպես նաև ջրավազանների կառուցման կամ ընդլայնման աշխատանքների ավարտից հետո շահառուն ֆինանսական կառույց է ներկայացնում կարկտապաշտպան ցանցերի և ոռոգման արդիական համակարգերի ձեռքբերման և տեղակայման, ինչպես նաև ջրավազանի կառուցման կամ ընդլայնման ծախսերը հիմնավորող փաստաթղթերը այդ թվում՝ կապալառուի հետ կնքված պայմանագրի պատճենը (բացառությամբ ոռոգման շարժական համակարգի ձեռքբերման դեպքի, որի համար ներկայացվում են ձեռքբերումը հավաստող փաստաթղթերը), վճարման անդորրագիրը, հաշվարկային փաստաթուղթը (բացառությամբ ոռոգման շարժական համակարգի ձեռքբերման դեպքի), ջրօգտագործման թույլտվությունը կամ ջրօգտագործողների ընկերության հետ կնքած պայմանագրի պատճենը (բացառությամբ կարկտապաշտպան ցանցերի ձեռքբերման դեպքի), ջրավազանի դեպքում նաև իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, իսկ ոռոգման արդիական համակարգի ներդրման դեպքում՝ փաստացի գործառնական նշանակությանը համապատասխան անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,

5) ոչ ավանդական բարձրարժեք, այդ թվում՝ հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության ավարտից հետո շահառուն ֆինանսական կառույց է ներկայացնում՝

ա. արտերկրից ձեռք բերված սածիլի կամ սերմի ծագումն ու որակը հավաստող փաստաթուղթը (հավաստագիր) և (կամ) տուփը և (կամ) պիտակը, տեղական սերմերի համար՝ սերմի ծագումն ու որակը հավաստող փաստաթուղթը (հավաստագիր),

բ. արտերկրից ձեռք բերված սածիլի բուսասանիտարական կարանտին հսկողության (վերահսկողության) ակտը,

գ. սածիլի կամ սերմի ներկրումը հավաստող փաստաթղթերը, իսկ տեղական սածիլի արտադրության դեպքում ` բուսասանիտարական անձնագիր,

դ. մշակության ծախսերը հիմնավորող փաստաթղթերը.

6) շահառուին տրամադրվող վարկի նախատեսված գումարն անկանխիկ եղանակով, միանվագ կամ փուլ առ փուլ փոխանցվում է շահառուի հաշվեհամարին.

7) ծրագրի շահառուներին տրամադրվող վարկի գումարը հաշվարկվում է՝ ելնելով ներդրվող տարածքի չափից՝ ծրագրի 16-րդ, 18-րդ, 19-րդ և 20–րդ կետերով սահմանված 1 հա տարածքի առավելագույն սահմանաչափերի շրջանակներում՝ այգեհիմնման դեպքում հաշվի առնելով ծրագրի 10.1-ին, 16.1-ին և 17-րդ կետերի դրույթները, իսկ ոչ ավանդական բարձրարժեք, այդ թվում՝ հատիկաընդեղեն մշակաբույսերի դեպքում՝ ծրագրի 21-րդ կետի դրույթը։ Ծրագրի շրջանակում վարկը կտրամադրվի միայն շահառուի կողմից սույն ծրագրով սահմանված գործընթացն սկսելուց (վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելուց) հետո կատարվելիք աշխատանքների համար.

8) (ենթակետն ուժը կորցրել է 03.08.23 N 1301-Լ)

9) եթե շահառուն իր ցանկությամբ վարկավորվել է առանց կարկտապաշտպան ցանցի այգեհիմնում կատարելու համար, ապա կարկտապաշտպան ցանցի անցկացման նպատակով լրացուցիչ վարկավորում ստանալու համար կարող է դիմել ֆինանսական կառույցին՝ շահառուի և ֆինանսական կառույցի միջև կնքված պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում։ Կարկտապաշտպան ցանցի անցկացման համար լրացուցիչ վարկավորումը ֆինանսական կառույցի կողմից իրականացվում է շահառուի և ֆինանսական կառույցի միջև կնքված պայմանագրի, ծրագրի 16-րդ, 16.1-ին և 17-րդ կետերով սահմանված սահմանաչափերի շրջանակում՝ վարկի գումարի վերահաշվարկ կատարելու միջոցով։ Շահառուի և ֆինանսական կառույցի միջև կնքված պայմանագրով սահմանված վարկի տրամադրման պայմանները փոփոխման ենթակա չեն.

10) ծրագրի շահառուներին վարկերը տրամադրվելու են դրամով կամ արտարժույթով.

11) վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի 9 (արտարժույթի դեպքում՝ 5) տոկոսային կետով, ոչ ավանդական բարձրարժեք, այդ թվում՝ հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության, առանց այգեհիմնման ոռոգման արդիական համակարգերի ներդրման կամ ջրավազանների կառուցման կամ ընդլայնման համար՝ 12 (արտարժույթի դեպքում՝ 7) տոկոսային կետով, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի տնտեսավարողներին, գյուղատնտեսական կոոպերատիվներին, զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիներին, գյուղատնտեսությունում տնտեսավարող երիտասարդներին (18-35 տարեկանը չլրացած ֆիզիկական անձանց (վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահին)՝ 14 (արտարժույթի դեպքում՝ 8) տոկոսային կետով։ Ընդ որում, սուբսիդավորման տոկոսային կետը չի կարող ավելի լինել, քան տրամադրվող վարկի տոկոսադրույքը.

11.1) Ծրագրի սուբսիդավորումն սկսվում է 2022 թվականի հունվարի 1-ից՝ սույն կետի 11-րդ ենթակետի պայմաններին համապատասխան։ 2021 թվականին ծրագրին դիմելու դեպքում՝ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համար վարկի տոկոսադրույքը մարվում է շահառուի կողմից.

12) տրամադրվող վարկերի հետ կապված ֆինանսական կառույցների կողմից այլ ծառայությունների համար վճարներ չեն նախատեսվում.

13) վարկերի մարման ժամկետներն են՝

ա. այգեհիմնում կատարելու դեպքում 8 տարի, մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ 5 տարի,

բ. առանց այգեհիմնման կարկտապաշտպան համակարգեր ներդնելու դեպքում՝ 7 տարի, մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 3 տարի,

գ. առանց այգեհիմնման ոռոգման արդիական համակարգեր (կաթիլային կամ անձրևացման) ներդնելու, ինչպես նաև ջրավազանների կառուցման կամ ընդլայնման դեպքում՝ 4 տարի, մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 1 տարի,

դ. ոչ ավանդական բարձրարժեք, այդ թվում՝ հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության դեպքում՝ 2 տարի (ծնեբեկի դեպքում՝ 5 տարի), մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 1 տարի (ծնեբեկի դեպքում՝ մինչև 4 տարի),

ե․ շահառուի համաձայնությամբ կարող է սահմանվել արտոնյալ ժամկետի առավել կարճ ժամանակահատված, իսկ արդեն սահմանված ժամանակահատվածը կարող է կրճատվել կամ դադարեցվել՝ ֆինանսական կառույցի ընթացակարգին համապատասխան,

զ. եթե շահառուին միևնույն նախագծի համար վարկը տրամադրվում է փուլերով կամ մեկից ավելի վարկային պայմանագրերով (մասնաբաժիններով), ապա յուրաքանչյուր հաջորդ վարկը համարվում է առաջին տրված վարկի շարունակությունը, և վարկի մարման ու մայր գումարի արտոնյալ ժամկետները պետք է համապատասխանեն առաջին տրված վարկի մարման և մայր գումարի արտոնյալ ժամկետին.

14) վարկերի մարման գործընթացն իրականացվում է մայր գումարի ամսական վճարման եղանակով, վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է մայր գումարի մնացորդի նկատմամբ: Վարկի վաղաժամկետ վճարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն սահմանվում.

15) վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման գործընթացը նախաձեռնում են ֆինանսական կառույցները, որոնք իրականացնում են սույն ծրագրի պայմաններին համապատասխան գործարքներ.

16) վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումն իրականացվում է վարկի մայր գումարի և վարկի տոկոսադրույքի չսուբսիդավորվող մասի փաստացի մարումների հիման վրա, տույժերը և տուգանքները սուբսիդավորման ենթակա չեն.

17) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը ԳՖԿ–ի կողմից փոխանցվում է ֆինանսական կառույցի համապատասխան հաշվին՝ տվյալ ֆինանսական կառույցի հայտերի հիման վրա: Հայտի բովանդակությունը, ինչպես նաև ֆինանսական կառույցի կողմից ԳՖԿ–ին ներկայացվող փաստաթղթերի և տեղեկատվության պահանջները սահմանվում են ԳՖԿ-ի և տվյալ ֆինանսական կառույցի միջև կնքվող պայմանագրով։ Պայմանագրի օրինակելի ձևը մշակում է ԳՖԿ-ն՝ համաձայնեցնելով նախարարության հետ.

18) ԳՖԿ-ի և տվյալ ֆինանսական կառույցի միջև կնքվող պայմանագրում ամրագրվում են ֆինանսական կառույցի կողմից սույն ծրագրի 23-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերի ներկայացումը ԳՖԿ-ին.

19) ֆինանսական կառույցը նախորդ ամսվա վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտը ԳՖԿ-ին է ներկայացնում` ոչ ուշ, քան հաջորդ ամսվա հինգերորդ աշխատանքային օրը: ԳՖԿ-ն հայտն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ֆինանսական կառույցի հետ ճշգրտում է հայտերը, ստուգում է ծրագրի պահանջներին համապատասխանությունը և դրական եզրակացության դեպքում ներկայացնում նախարարություն, որը 5 աշխատանքային օրվա ընթացքում հաշվառում է ԳՖԿ-ից ստացված հայտերը և դրանց վերաբերյալ դրական եզրակացությունները և վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը փոխանցում է ԳՖԿ–ին, որն էլ 5 աշխատանքային օրվա ընթացքում գումարը փոխանցում է համապատասխան Ֆինանսական կառույցի հաշվեհամարին.

20) այգեհիմնման, կարկտապաշտպան ցանցերի, ոռոգման արդիական համակարգերի ներդրման, ջրավազանների կառուցման կամ ընդլայնման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակության համար տրամադրված վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը կարող է դադարեցվել՝

ա. եթե չեն պահպանվել ծրագրով սահմանված պահանջները, վարկը նպատակային չի օգտագործվել, կամ 25-րդ կետում նշված մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվել է սույն ծրագրի պայմանների խախտում,

բ. եթե շահառուի կողմից տրամադրվել է ակնհայտ կեղծ տեղեկատվություն,

գ. եթե առկա են տվյալ վարկի մասով վարկառուի մեկ տարվա (նախորդ 12 ամիսներ) կտրվածքով հանրագումարային վաթսուն օրվանից ավելի ժամկետանց պարտավորություններ կամ ֆինանսական կառույցի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի վարկն օբյեկտիվ չափանիշներով ստանդարտ դասով դասակարգված չէ,

դ. շահառուի և ֆինանսական կառույցի միջև կնքված պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում.

21) վարկի սուբսիդավորումը դադարեցվում է տվյալ վարկի մարման ժամանակացույցով սահմանված վարկի նախորդ մարման օրվանից սկսած.

22) վարկառուի կողմից վարկի ոչ նպատակային օգտագործման կամ ներկայացված ակնհայտ կեղծ տեղեկատվության ի հայտ գալու դեպքում ֆինանսական կառույցը պարտավոր է վարկառուի գործող վարկը հանել վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից և միակողմանիորեն փոփոխել վարկի տոկոսադրույքը՝ կիրառելով տվյալ ֆինանսական կառույցում գործող գյուղատնտեսական կամ բիզնես վարկերի համար սահմանված ավելի բարձր տոկոսադրույք.

23) վարկառուի կողմից վարկի ոչ նպատակային օգտագործման (ներառյալ վարկառուի նախաձեռնությամբ վարկային պայմանագիրը վաղաժամկետ լուծելու և ծրագրով նախատեսված աշխատանքներն ավարտին չհասցնելու դեպքերի՝ անկախ առանձին փուլերում կատարված աշխատանքների) և ակնհայտ կեղծ տեղեկատվություն տրամադրելու, ինչպես նաև ծրագրով սահմանված պայմանների և պահանջների խախտման կամ 25-րդ կետում նշված մոնիթորինգի արդյունքում սույն ծրագրի պայմանների խախտում հայտնաբերելու դեպքերում մինչ այդ պահը տրամադրված սուբսիդավորման գումարը ենթակա է վերադարձման՝ 3 ամսվա ընթացքում (սուբսիդավորված գումարի վերադարձն իրականացնում է ֆինանսական կառույցը):

(23-րդ կետը լրաց., փոփ. 22.07.21 N 1194-Լ, 27.01.22 N 104-Լ, լրաց., փոփ. 11.08.22 N 1260-Լ, լրաց., փոփ., խմբ. 03.08.23 N 1301-Լ, լրաց., փոփ. 08.02.24 N 198-Լ)

24. Կատարված ծախսերի մասնակի փոխհատուցման ընթացակարգը՝

1) փոխհատուցման գործընթացը նախաձեռնում են շահառուները` մինչև կապալառուի հետ պայմանագրի կնքումը և ոռոգման արդիական համակարգի ձեռքբերման և ներդրման կամ ջրավազանների կառուցման կամ ընդլայնման աշխատանքների սկսելն էլեկտրոնային կամ թղթային տարբերակով դիմելով նախարարություն՝ նշելով հողատարածքի տեղը, չափերը։ Դիմումին կից ներկայացնում են՝

ա. անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

բ. անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը։ Եթե գրանցված իրավունքն ընդհանուր համատեղ սեփականություն է կամ վարձակալություն (օգտագործում), ապա ներկայացվում է նաև նոտարական կարգով վավերացված՝ անշարժ գույքի սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ (համասեփականատերերի) համաձայնությունը՝ ծրագրին մասնակցելու վերաբերյալ, ընդ որում, անշարժ գույքի վարձակալության (օգտագործման) ժամկետը չպետք է պակաս լինի դիմումը ներկայացնելու օրվանից հաշված՝ 4 տարվանից,

գ. ջրավազանի կառուցման կամ ընդլայնման դեպքում ներկայացվում է նաև շինարարության թույլտվություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման պահանջներին համապատասխան,

դ. համաձայնագիր՝ ծրագրի շրջանակում շահառուի մասին տեղեկություններն այլ պետական մարմնին փոխանցելու մասին.

ե․ տեղեկանք շահառուի բանկային հաշվեհամարի վերաբերյալ․

2) դիմումն ընդունելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը դիմումում նշված տեղեկությունների ուսումնասիրության նպատակով իրականացնում է տեղազննություն և կազմում արձանագրություն.

3) տեղազննության արձանագրության դրական եզրակացության դեպքում շահառուն հաշվառվում է նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից և 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացվում որպես շահառու հաշվառվելու և պայմանագիր կնքելու վերաբերյալ: Բացասական եզրակացության դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում շահառուին տրամադրվում է արձանագրության պատճենը և շահառուն կարող է կրկին դիմել ծրագրի ծախսերի մասնակի փոխհատուցման բաղադրիչին՝ սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ընթացակարգով.

4) (ենթակետն ուժը կորցրել է 03.08.23 N 1301-Լ)

5) ոռոգման արդիական համակարգերի ներդրման կամ ջրավազանի կառուցման կամ ընդլայնման դեպքում հաշվառված շահառուի հետ 10 աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է պայմանագիր.

6) (ենթակետն ուժը կորցրել է 03.08.23 N 1301-Լ)

7) ոռոգման արդիական համակարգեր ներդնելու կամ ջրավազանի կառուցման կամ ընդլայնման աշխատանքների ավարտից հետո պայմանագիր կնքած շահառուն փոխհատուցում ստանալու նպատակով էլեկտրոնային կամ թղթային տարբերակով դիմում է նախարարություն՝ դիմումին կից ներկայացնելով կապալառուի հետ կնքված պայմանագրի պատճենը (բացառությամբ ոռոգման շարժական համակարգի ձեռքբերման դեպքի, որի համար ներկայացվում են ձեռքբերումը հավաստող փաստաթղթերը), վճարման անդորրագիրը, հաշվարկային փաստաթուղթը (բացառությամբ ոռոգման շարժական համակարգի ձեռքբերման դեպքի), ջրօգտագործման թույլտվությունը կամ ջրօգտագործողների ընկերության հետ կնքած պայմանագրի պատճենը, ջրավազանի դեպքում նաև իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, իսկ ոռոգման արդիական համակարգի ներդրման դեպքում՝ փաստացի գործառնական նշանակությանը համապատասխան անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,

7․1) եթե սույն կետի 1-ին և 7-րդ ենթակետերով ներկայացված դիմումը թերի է կամ ներկայացված փաստաթղթերն ամբողջական չեն, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է դիմումատուին՝ թերությունները և անհամապատասխանությունները վերացնելու կամ նոր դիմում ներկայացնելու մասին։ Դիմումատուն պարտավոր է տեղեկացումն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերություններն ու անհամապատասխանությունները կամ ներկայացնել նոր դիմում․

8) (ենթակետն ուժը կորցրել է 03.08.23 N 1301-Լ)

9) ծրագրով նախատեսված աջակցությունը կտրամադրվի միայն շահառուի կողմից սույն ծրագրով սահմանված գործընթացն սկսելուց (կապալառուի հետ, իսկ ոռոգման արդիական շարժական համակարգի դեպքում՝ սույն կետի 5-րդ ենթակետի պայմանագիրը կնքելուց) հետո կատարված աշխատանքների համար.

10) փոխհատուցման գումարը կտրամադրվի շահառուին մոնիթորինգի արդյունքների հիման վրա, որի անցկացման կարգը սահմանում է նախարարությունը։ Եվ տեղում մոնիթորինգի, և շահառուների կողմից ներկայացվող փաստաթղթերի մոնիթորինգի իրականացումը կվերապահվի ՊՈԱԿ-ին.

11) փոխհատուցման մերժման հիմք է հանդիսանում՝

ա. շահառուի կողմից ակնհայտ կեղծ տեղեկատվություն տրամադրելը,

բ. ծրագրի դրույթների չպահպանելը,

գ. մոնիթորինգի արձանագրության բացասական եզրակացությունը.

12) (ենթակետն ուժը կորցրել է 03.08.23 N 1301-Լ)

13) (ենթակետն ուժը կորցրել է 03.08.23 N 1301-Լ)

14) (ենթակետն ուժը կորցրել է 03.08.23 N 1301-Լ)

15) ծրագրի շրջանակում 0.5 և ավելի հա ոռոգման արդիական համակարգերի ձեռքբերման և ներդրման (բացառությամբ շարժական համակարգի) կամ մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ջրավազանների կառուցման կամ ընդլայնման համար յուրաքանչյուր շահառուի կփոխհատուցվի փաստացի կատարված ծախսերի 50%-ը, որը 1 հա-ի հաշվով չպետք է գերազանցի ծրագրի 19-րդ կետում նշված ծախսերի առավելագույն սահմանաչափերի 50%-ը, իսկ միայն ոռոգման արդիական համակարգերի համար գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում ներդրման դեպքում կփոխհատուցվի փաստացի կատարված ծախսերի 60%-ը, որը 1 հա-ի հաշվով չպետք է գերազանցի ծրագրի 19-րդ կետում նշված ծախսերի առավելագույն սահմանաչափերի 60%-ը։ Ոռոգման արդիական շարժական համակարգի ձեռքբերման համար յուրաքանչյուր շահառուի կփոխհատուցվի ձեռքբերման արժեքի 50%-ը, բայց ոչ ավելի, քան միավորի հաշվով 7.5 մլն դրամը, ընդ որում, յուրաքանչյուր շահառուի տրամադրվող փոխհատուցման հանրագումարը չի կարող գերազանցել 75.0 մլն դրամը.

16) շահառուն պետք է ապահովի ոռոգման արդիական համակարգերի կամ ջրավազանի շահագործումը հետներդրումային 4 տարիների ընթացքում։ Չապահովելու դեպքում 24-րդ կետի 10-րդ ենթակետին համապատասխան տրամադրված փոխհատուցման գումարները եռամսյա ժամկետում ենթակա են վերադարձման պետական բյուջե։

(24-րդ կետը լրաց. 22.07.21 N 1194-Լ, փոփ., լրաց., խմբ. 27.01.22 N 104-Լ, 11.08.22 N 1260-Լ, 03.08.23 N 1301-Լ, փոփ., լրաց. 08.02.24 N 198-Լ)

25. Ծրագրի մոնիթորինգն իրականացվում է նախարարության կողմից սահմանված կարգով, ինչպես նաև վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման բաղադրիչի դեպքում՝ ֆինանսական կառույցի կողմից։

25.1. Ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերում ներդրումներ իրականացնելու կամ ներդրված տարածքներում աշխատանքների շարունակականությունն ապահովելու անհնարինության դեպքում շահառուն տասնօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է նախարարությանը, որն էլ 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է հարցը և գրավոր հայտնում դիրքորոշում՝ հարցի հետագա կարգավորման վերաբերյալ:

(25.1-ին կետը լրաց. 03.08.23 N 1301-Լ)

25․2. Այգեհիմնման, ոռոգման արդիական համակարգերի ներդրման, ջրավազանների կառուցման կամ ընդլայնման դեպքերում աշխատանքների ավարտից հետո՝ շահառուի և նախարարության կամ շահառուի և ֆինանսական կառույցի միջև կնքված պայմանագրի գործողության ընթացքում հայտնաբերված թերությունների դեպքում՝ շահառուն պարտավոր է նախարարության կողմից մեկ անգամ տրամադրվող ողջամիտ ժամկետում (մինչև 8 ամիս) վերացնել թերությունները։ Սահմանված ժամկետի ավարտից հետո, թերությունների չվերացման դեպքում, փոխհատուցման բաղադրիչով՝ փոխհատուցված գումարները ենթակա են վերադարձման պետական բյուջե՝ եռամսյա ժամկետում, վարկային բաղադրիչով՝ վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարեցվում է: Շահառուի կողմից վարկի ոչ նպատակային օգտագործման կամ ակնհայտ կեղծ տեղեկատվություն տրամադրելու դեպքերում սուբսիդավորված կամ փոխհատուցված գումարները ենթակա են վերադարձման պետական բյուջե՝ եռամսյա ժամկետում։

(25.2-րդ կետը լրաց. 03.08.23 N 1301-Լ, խմբ. 08.02.24 N 198-Լ)

(08.02.24 N 198-Լ որոշման 1-ին կետի 14-րդ ենթակետով նոր խմբագրությամբ շարադրվող 25․2-րդ կետի դրույթը տարածվում է նաև մինչև նույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա (արդեն իսկ կնքված պայմանագրերի դրույթներում համապատասխան փոփոխություններ կատարելու պայմաններում)` համաձայն 08.02.24 N 198-Լ որոշման 2-րդ կետի)

26. Վարկի տրամադրումից հետո 1 օրացուցային տարվա ընթացքում (ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակության նպատակով տրամադրված վարկի դեպքում՝ վարկի տրամադրումից հետո 2 ամսվա ընթացքում) ֆինանսական կառույցի կողմից պարտադիր իրականացվում է նպատակային մոնիթորինգ և ֆինանսական կառույցի ներքին իրավական ակտերին համապատասխան՝ ֆինանսական մոնիթորինգ:

27. Ֆինանսական կառույցը ԳՖԿ-ի հետ կնքվող պայմանագրով սահմանված ձևաչափով հաշվետվություն է ներկայացնում ԳՖԿ-ին:

28. Ծրագրի շրջանակներում վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտերի ամփոփման արդյունքում ԳՖԿ-ն ձևավորում է վիճակագրական տվյալների շտեմարան, որը ներառում է ծրագրի իրականացման հետ կապված տեղեկատվությունը, արձանագրված խնդիրները և իրագործման դժվարությունները:

29. ԳՖԿ-ն ամսական պարբերականությամբ հաշվետվություն է ներկայացնում նախարարություն:

30. Հաշվետվությունը պետք է պարունակի մանրամասն տեղեկատվություն ծրագրի ընթացքի մասին, այդ թվում՝

1) վարկերի մասին՝ ըստ մարզերի և համայնքների, շահառուների անձնական ու կոնտակտային տվյալների, վարկի գումարի, վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարի, հիմնված այգիների և հատապտղանոցների, մշակված ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի, ոռոգման արդիական համակարգերի ու կարկտապաշտպան ցանցերի ներդրման տարածքների, տեսակի.

2) տեղեկատվություն ֆինանսական կառույցի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքների և հայտնաբերված խախտումների մասին:

31. Ծրագրի իրականացման հնարավոր ռիսկերն են`

1) անբարենպաստ կլիմայական պայմանների, հիվանդությունների և վնասատուների պատճառած վնասների և կորուստների հետևանքով տրամադրված վարկային ռեսուրսների մայր գումարի վերադարձելիության և տոկոսադրույքի վճարման և պայմանագրային պարտավորությունների կատարման անհնարինությունը.

2) ներմուծված տնկիների չհարմարվողականությունը հանրապետության բնակլիմայական պայմաններին.

3) նախատեսված վարկային ռեսուրսների ոչ ամբողջական տեղաբաշխման հետևանքով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման նախատեսված գումարներին համարժեք հայտերի բացակայությունը կամ նախատեսվածից ավելի մեծ պահանջարկը.

4) տարբեր տնտեսական գործոններով պայմանավորված՝ (արտադրանքի շուկայական գնի անկում, փոխարժեքի տատանումներ և այլն), շահառուների ակնկալվածից եկամուտների ավելի ցածր մակարդակը.

5) ֆինանսական կառույցների կողմից վարկի ապահովման միջոցի ոչ մատչելի պայմանների առաջադրումը։

32. Ծրագրի ռիսկերի մեղմմանն են ուղղված հավաստագրված տնկիներով և սահմանված ժամկետներում այգեհիմնման պահանջը, այգիների և տարածքների ապահովագրության հնարավորությունը, ինչպես նաև ծրագրի շրջանակում ցուցաբերվող աջակցությունը։

33. Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։

34. 2021 թվականին ծրագրի իրականացման համար ֆինանսական միջոցներ չեն պահանջվում, իսկ 2022 թվականին ծրագրի իրականացման գնահատված արժեքը կկազմի 2 351,5 մլն դրամ: Ծրագրի հետագա տարիների ֆինանսավորումը կիրականացվի յուրաքանչյուր բյուջետային գործընթացի շրջանակում բյուջետային հայտերի հիման վրա՝ տվյալ տարվա համար անհրաժեշտ չափով գումար հատկացնելու միջոցով:

(34-րդ կետը լրաց. 22.07.21 N 1194-Լ, փոփ. 27.01.22 N 104-Լ)

35. 2022 թվականի համար ծրագրի իրականացման արժեքը գնահատելու նպատակով կատարվել է պայմանական բաշխում, որի համաձայն 450 հա այգեհիմնման, ընդ որում, 220 հա-ը՝ առանց կարկտապաշտպան ցանցի, 260 հա ոռոգման արդիական համակարգերի և (կամ) ջրավազանների, 130 հա կարկտապաշտպան ցանցերի ներդրումը և 50 հա ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակությունը կկատարվի վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման եղանակով, իսկ 50 հա այգեհիմնումը, ընդ որում, 25 հա-ը՝ առանց կարկտապաշտպան ցանցի, 100 հա ոռոգման արդիական համակարգերի ներդրումը կկատարվի ծախսերի մասնակի փոխհատուցման տարբերակով։

(35-րդ կետը փոփ. 22.07.21 N 1194-Լ, 27.01.22 N 104-Լ)

36. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծրագրային ցուցանիշները կամ ֆինանսական միջոցները գերազանցելու դեպքում ծրագրի շրջանակում վարկային և փոխհատուցման պայմանագրեր կկնքվեն բյուջետային բավարար միջոցների առկայության դեպքում։

(36-րդ կետը փոփ. 22.07.21 N 1194-Լ)

37. Ծրագրի իրականացումից ակնկալվում են ինչպես քանակական, այնպես էլ որակական արդյունքներ։ Մասնավորապես, ծրագրով նախատեսված թիրախային ցուցանիշներն ապահովելու դեպքում ակնկալվում են հետևյալ արդյունքները`

1) քանակական՝

ա. ոռոգման արդիական համակարգերով և (կամ) կարկտապաշտպան ցանցերով, ժամանակակից ու մրցունակ տնկանյութերի տեսակներով հագեցած այգիների տարածքների ավելացում շուրջ 1000 հա-ով՝ տարեկան 500 հա, իսկ 2024-2025 թվականներին շուրջ 2000 հա-ով՝ տարեկան 1000 հա,

բ. կարկտապաշտպան ցանցերով պաշտպանված հողատարածքների ավելացում շուրջ 260 հա-ով,

գ. ժամանակակից ոռոգման համակարգեր ունեցող և ջրավազաններով ապահովված հողատարածությունների ավելացում շուրջ 720 հա-ով՝ տարեկան 360 հա, իսկ 2024-2025 թվականներին շուրջ 2000 հա-ով՝ տարեկան 1000 հա,

դ. երկու տարիների ընթացքում ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի տարածքների ավելացում շուրջ 150 հա–ով, իսկ 2024-2025 թվականներին ոչ ավանդական բարձրարժեք, այդ թվում՝ հատիկաընդեղեն մշակաբույսերի տարածքների ավելացում շուրջ 200 հա-ով,

ե. այգեգործական արտադրանքի ինքնարժեքի իջեցում՝ արտադրության արդյունավետության բարձրացման հաշվին.

2) որակական՝

ա. ցածր բերքատու ավանդական այգիների փոխարեն բարձր բերքատու այգիների հիմնում, բ. այգեգործության ոլորտի ներդրումային գրավչության բարձրացում,

գ. մրցունակ, տարբեր սեզոնային արտադրության, երկարաժամկետ պահպանվող, որակական և համային բարձր հատկանիշներով օժտված պտղի և հատապտղի արտադրություն,

դ. կոնյակի և գինու որակական հատկանիշների բարելավման նախադրյալների ստեղծում,

ե. ծրագրի մասնակից տնտեսավարողների եկամուտների ավելացում, վճարունակության բարձրացում,

զ. ոռոգման արդիական համակարգերի ներդրման արդյունքում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործում,

է. կարկտապաշտպան ցանցերի ներդրման արդյունքում կարկտահարության ռիսկի նվազեցում,

ը. (պարբերությունն ուժը կորցրել է 08.02.24 N 198-Լ)

(37-րդ կետը փոփ. 27.01.22 N 104-Լ, լրաց., փոփ. 08.02.24 N 198-Լ)

 

2. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

38. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 361-Լ, 2019 թվականի մարտի 7-ի «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման ծրագիրը հաստատելու մասին» N 212-Լ և 2019 թվականի ապրիլի 4-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» N 362-Լ որոշումների գործողությունը տարածվում է մինչև դրանց ուժը կորցնելու օրը ծագած հարաբերությունների վրա։

39. Հավելվածի 24-րդ կետի 10-րդ ենթակետի 2-րդ նախադասության գործողությունը տարածվում է ծրագրին դիմած և փոխհատուցում չստացած շահառուների, ինչպես նաև հավելվածի 38-րդ կետով կարգավորվող հարաբերությունների վրա:

(39-րդ կետը լրաց. 03.08.23 N 1301-Լ)

 

Աղյուսակ N 1

 

NN

ը/կ

Անվանումը

1 հա այգում տնկիների թույլատրելի
նվազագույն թիվը հատ

1.

Ծիրանենի

800

2.

Դեղձենի

1000

3.

Սալորենի և շլորենի

1000

4.

Կեռասենի

800

5.

Բալենի

800

6.

Նշենի

300

7.

Նեկտարենի

1000

8.

Խնձորենի

1000

9.

Տանձենի

1000

10.

Սերկևիլենի

1000

11.

Ընկուզենի

417

12.

Տխիլենի

500

13.

Պիստակենի

500

14.

Ժորենի (արևելյան խուրմա)

625

15.

Թզենի

800

16.

Նռնենի

1000

17.

Շողպար (կիվի)

1000

18.

Խաղող

2500

19.

Հատապտուղներ

5000 (հապալասի դեպքում՝ 3800)

 

Ծրագրի շրջանակներում խաղողի, ինտենսիվ այգիների և հատապտղանոցների հիմնման համար տնկիների թույլատրելի նվազագույն թիվ

(աղյուսակը փոփ., լրաց. 11.08.22 N 1260-Լ)

Աղյուսակ N 2

 

1 հա ինտենսիվ պտղատու այգու (հնդավորներ, կորիզավորներ և չոր մերձարևադարձային պտուղներ) հիմնման և 1-ին տարվա խնամքի համար պահանջվող ծախսերը (խնձորի, ծիրանի, կեռասի, դեղձի, սալորի և շլորի, բալի, նեկտարինի, տանձի, սերկևիլի, արևելյան խուրմայի, թզի, շողպարի (կիվիի), նռան օրինակով՝ առավել խիտ տնկման օրինակելի բանաձևը 3X1մ)

(վերնագիրը փոփ. 03.08.23 N 1301-Լ)

 

Աշխատանքի անվանումը

Չափի միավորը

Ֆիզիկական ծավալները

Միավորի արժեքը (դրամ)

Ընդամենը (դրամ)

Ընդամենը (դրամ) (առանց

կարկտապաշտպան

համակարգի)

Այգու հիմնման ծախսեր

 

Խոր վարը

հա

1

60 000

60 000

60 000

Քարհավաք (1 անգամ)

հա

1

200 000

200 000

200 000

Կուլտիվացիա

հա

1

20 000

20 000

20 000

Հողամասի տեղաձևում

հա

1

200 000

200 000

200 000

Լարասյունային համակարգի ցինկապատ լարեր

դրամ

-

-

700 000

2 500 000

Տնկման փոսերի հորատում

հատ

3333

300

999 900

999 900

Տնկանյութի արժեք

հատ

3333

4 000 (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 1500)

13 332 000 (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 4 999 500)

13 332 000 (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 4 999 500)

Օրգանական

պարարտացում

դրամ

-

-

750 000

750 000

Սուպերֆոսֆատ

կգ

300

300

90 000

90 000

Կալիումական աղ

կգ

150

300

45 000

45 000

Հողախառնուրդի և տնկանյութի նախապատրաստում ու

այգեհիմնում

դրամ

-

-

833 250

833 250

Կաթիլային ոռոգման համակարգի տեղադրում (ներառյալ պոմպակայանը)

հա

1

-

2 300 000

2 300 000

Կարկտապաշտպան համակարգ

հա

1

-

12 082 862

0

Ջրավազանի կառուցում կամ ընդլայնում

հա

1

 

2 000 000

2 000 000

Ընդամենը՝ այգեհիմնման ծախս՝ ներառյալ (կարկտապաշտպան ցանց և ոռոգման համակարգ)

դրամ

-

-

33 613 012 (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 25 280 512)

23 330 150 (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 14 997 650)

Այգու 1-ին տարվա խնամքի ծախսեր

 

Ջրի վարձ

մ3

3 500

11

38 500

38 500

Միջբնային տարածությունների քաղհան, փխրեցում (5 անգամ) կամ մուլչապատում

դրամ

-

-

350 000

350 000

Միջշարային տարածությունների կուլտիվացիա (4 անգամ)

դրամ

-

-

120 000

120 000

Պայքար հիվանդությունների և վնասատուների դեմ, մեքենայացված (8 անգամ)

դրամ

-

-

160 000

160 000

Բուժանյութեր

դրամ

-

-

400 000

400 000

Պարարտացում և սնուցումներ (մակրո և միկրո տարրերով, տերևային սնուցում, 6-8 անգամ)

դրամ

-

-

400 000

400 000

Ծառերի էտ-ձևավորում

դրամ

-

-

166 650

166 650

Ընդամենը ծախսեր այգու 1-ին տարվա խնամքի համար

դրամ

-

-

1 635 150

1 635 150

Ընդամենը՝ ծախս

դրամ

-

-

35 248 162 (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 26 915 662)

24 965 300 (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 16 632 800)

(աղյուսակը փոփ. 27.01.22 N 104-Լ, 03.08.23 N 1301-Լ)

Աղյուսակ N 3

 

1 հա ինտենսիվ պտղատու այգու (ընկուզավորներ) հիմնման և 1-ին տարվա խնամքի համար պահանջվող ծախսերը (ընկույզի, պիստակի, տխիլի, նշի օրինակով՝ տնկման բանաձևը 4X5մ)

(վերնագիրը փոփ. 03.08.23 N 1301-Լ)

 

 

Աշխատանքի անվանումը

Չափի միավորը

ֆիզիկական ծավալները

Միավորի արժեքը (դրամ)

Ընդամենը (դրամ)

Այգու հիմնման ծախսեր

Խոր վարը

հա

1

60 000 60 000
Քարհավաք (1 անգամ)

հա

1

200 000

200 000

Կուլտիվացիա

հա

1

20 000

20 000

Հողամասի տեղաձևում հա 1

150 000

150 000

Տնկման փոսերի հորատում

հատ

500

300

150 000

Տնկանյութի արժեք

հատ

500

4 000 (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 1300)

2 000 000 (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 650 000)

Օրգանական պարարտացում

դրամ

   

600 000

Սուպերֆոսֆատ

կգ

240

300

72 000

Կալիումական աղ

կգ

120

300

36 000

Հողախառնուրդի և տնկանյութի նախապատրաստում ու այգեհիմնում

դրամ

-

-

125 000

Կաթիլային ոռոգման համակարգի տեղադրում (ներառյալ պոմպակայանը)

հա

1

-

2 100 000

Կարկտապաշտպան համակարգ

հա

1

-

12 082 862

Ջրավազանի կառուցում կամ ընդլայնում

հա

1

 

2 000 000

Ընդամենը՝ այգեհիմնման ծախս՝ ներառյալ (կարկտապաշտպան ցանց և ոռոգման համակարգ)

դրամ

- -

19 595 862 (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 18 245 862)

Այգու 1-ին տարվա խնամքի ծախսեր

Ջրի վարձ մ3 3 000 11 33 000
Միջբնային տարածությունների քաղհան, փխրեցում ձեռքով (5 անգամ) կամ մուլչապատում

դրամ

-

-

350 000

Միջշարային տարածությունների կուլտիվացիա (4 անգամ)

դրամ

-

-

120 000

Պայքար հիվանդությունների և վնասատուների դեմ, մեքենայացված (5 անգամ)

դրամ

-

-

100 000

Բուժանյութեր

դրամ

-

-

250 000

Սնուցումներ (մակրո և միկրո տարրերով, տերևային սնուցում, 5 անգամ)

դրամ

-

-

250 000

Ընդամենը ծախսեր այգու 1-ին տարվա խնամքի համար

դրամ

-

-

1 103 000

Ընդամենը՝ ծախս

դրամ

-

-

20 698 862 (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 19 348 862)

(աղյուսակը փոփ. 27.01.22 N 104-Լ, 03.08.23 N 1301-Լ)

Աղյուսակ N 4

 

1 հա խաղողի այգու հիմնման և 1-ին տարվա խնամքի համար պահանջվող ծախսերը (առավել խիտ տնկման օրինակելի բանաձևը՝ 2.25 x 1.3 մ)

(վերնագիրը փոփ. 11.08.22 N 1260-Լ)

 

Աշխատանքի անվանումը

Չափի միավորը

Ֆիզիկական ծավալները

Միավորի

արժեքը (դրամ)

Ընդամենը (դրամ)

Այգու հիմնման ծախսեր

Խոր վարը

հա

1

60 000

60 000

Քարհավաք (1 անգամ)

հա

1

200 000

200 000

Կուլտիվացիա

հա

1

20 000

20 000

Հողամասի տեղաձևում

հա

1

250 000

250 000

Տնկման փոսերի հորատում

հատ

3400

200

680 000

Տնկանյութի արժեք

հատ

3400

2 000 (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 500)

6 800 000 (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 1 700 000)

Օրգանական պարարտացում

դրամ

-

-

375 000

Կալիումական աղ

կգ

150

300

45 000

Սուպերֆոսֆատ

կգ

300

300

90 000

Հողախառնուրդի և տնկանյութի

նախապատրաստում ու այգեհիմնում

դրամ

-

-

712 000

Հենասյունների ձեռքբերում և տեղափոխում դաշտ

հատ

585

2 000

1 170 000

Հենասյունների համար փոսերի

հորատում (50 սմ խորությամբ)

հատ

585

500

292 500

Հենասյունների տնկում, լարերի ձգում

մարդ/օր

50

5 000

250 000

Հենասյան լարերի գնում (ցինկապատ լարեր, 3մմ)

կգ

1000

900

900 000

Կարկտապաշտպան համակարգ առանց հենասյուների

հա

1

-

2 800 000

Կաթիլային ոռոգման համակարգի տեղադրում (ներառյալ պոմպակայանը)

հա

1

-

2 500 000

Ջրավազանի կառուցում կամ ընդլայնում

հա

1

 

2 000 000

Ընդամենը՝ այգեհիմնման ծախս ներառյալ (կարկտապաշտպան ցանց և ոռոգման համակարգ)

դրամ

-

-

19 144 500 (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 14 044 500)

Այգու 1-ին տարվա խնամքի ծախսեր

Ջրի վարձ

մ3

3000

11

33 000

Միջբնային տարածություններ, քաղհան, փխրեցում (4 անգամ) կամ մուլչապատում

դրամ

-

-

280 000

Միջշարային տարածությունների կուլտիվացիա (3 անգամ)

դրամ

-

-

90 000

Պայքար հիվանդությունների և վնասատուների դեմ, մեքենայացված (3-4 անգամ)

դրամ

-

-

80 000

Բուժանյութեր

դրամ

-

-

200 000

Պարարտացում և սնուցումներ (մակրո և միկրո տարրերով, տերևային սնուցում 8 անգամ)

դրամ

-

-

400 000

Այգեթաղ կամ մուլչապատում

դրամ

   

200 000

Ընդամենը ծախսեր այգու 1-ին տարվա խնամքի համար

դրամ

   

1 283 000

Ընդամենը՝ ծախս

դրամ

-

-

20 427 500 (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 15 327 500)

(աղյուսակը փոփ. 27.01.22 N 104-Լ, 11.08.22 N 1260-Լ, 03.08.23 N 1301-Լ)

 

Աղյուսակ N 5

 

1 հա հատապտղանոցների (ազնվամորու և մոշենու օրինակով) հիմնման և 1-ին տարվա խնամքի համար պահանջվող ծախսերը (առավել խիտ տնկման օրինակելի բանաձևը՝ 1.8 x 0.6 մ)

 

Աշխատանքի անվանումը

Չափի միավորը

Ֆիզիկական ծավալները

Միավորի արժեքը (դրամ)

Ընդամենը (դրամ)

Ընդամենը (դրամ) (առանց կարկտապաշտպան

համակարգի)

Այգու հիմնման ծախսեր

 

Վար

հա

1

50 000

50 000

50 000

Քարհավաք (1 անգամ)

հա

1

200 000

200 000

200 000

Կուլտիվացիա

հա

1

20 000

20 000

20 000

Հողամասի տեղաձևում

հա

1

300 000

300 000

300 000

Լարասյունային համակարգի ցինկապատ լարեր

դրամ

   

900 000

2 717 500

Տնկանյութի արժեք

հատ

9200

800 (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 300)

7 360 000 (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 2 760 000)

7 360 000 (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 2 760 000)

Հողախառնուրդի և ակոսների պատրաստում,

թփիկների տնկում

դրամ

   

460 000

460 000

Օրգանական

պարարտացում

դրամ

   

750 000

750 000

Կալիումական աղ

կգ

150

300

45 000

45 000

Սուպերֆոսֆատ

կգ

250

300

75 000

75 000

Կարկտապաշտպան համակարգ

հա

1

-

12 082 862

0

Կաթիլային ոռոգման համակարգի տեղադրում (ներառյալ պոմպակայանը)

հա

1

-

2 700 000

2 700 000

Ջրավազանի կառուցում կամ ընդլայնում

հա

1

 

2 000 000

2 000 000

Ընդամենը՝ այգեհիմնման ծախս՝ ներառյալ (կարկտապաշտպան

դրամ

-

-

26 942 862 (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 22 342 862)

16 677 500 (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 12 077 500)

ցանց և ոռոգման համակարգ)

         

Այգու 1-ին տարվա խնամքի ծախսեր

Ջրի վարձ

մ3

10000

11

110 000

110 000

Բուժանյութեր

դրամ

-

-

150 000

150 000

Պայքար հիվանդությունների և վնասատուների

դեմ (7 անգամ)

մարդ/օր

7

20000

140 000

140 000

Պարարտացում և սնուցումներ (մակրո և միկրո տարրերով, տերևային

սնուցում, 6-8 անգամ)

դրամ

-

-

400 000

400 000

Միջբնային տարածություններ, քաղհան փխրեցում (8 անգամ)

կամ մուլչապատում

դրամ

-

-

560 000

560 000

Միջշարային տարածությունների կուլտիվացիա մեքենայացված

(4 անգամ)

դրամ

-

-

100 000

100 000

Թփերի էտ-ձևավորում

դրամ

-

-

150 000

150 000

Ընդամենը ծախսեր

1-ին տարվա խնամքի համար

դրամ

-

-

1 610 000

1 690 500

Ընդամենը՝ ծախս

դրամ

-

-

28 552 862 (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 23 952 862)

18 287 500 (տեղական արտադրության տնկանյութի դեպքում՝ 13 687 500)

 

* Հաշվարկներն արված են ազնվամորու և մոշի օրինակով և այն ընդունվում է որպես հաշվարկային գնահատված արժեք բոլոր հատապտուղների համար։

(աղյուսակը փոփ. 27.01.22 N 104-Լ, 03.08.23 N 1301-Լ)

Աղյուսակ N 6

1 հա տարածքի վրա կարկտապաշտպան համակարգի ներդրման ծախսերը

 

Բնութագիրը

Քանակը

Չափի

միավորը

Գինը

(դրամ)

Ընդամենը

(դրամ)

Սյուների բարձրությունը (7х8), 4.5 մ

300

հատ

6 500

1 950 000

Սյուների բարձրություն (9х9) 4.5 մ

60

հատ

8 000

480 000

Սյուների փակիչ (7х8)

300

հատ

1 600

480 000

Սյուների փակիչ (9х9)

60

հատ

1 650

99 000

Խարիսխ (125սմ)

184

հատ

6 500

1 196 000

Մետաղալարի ամրացման սեղմիչ (7х8)

1 440

հատ

20

28 800

Մետաղալարի ամրացման սեղմիչ (9х9)

150

հատ

1500

225 000

Ճոպան ցինկապատ 8.2 մմ МС

576

մ

300

172 800

Ճոպան ցինկապատ 5.6 մմ МС

360

մ

250

90 000

Ճոպան մեկուսիչով

145

մ

600

87 000

Մետաղալար ցինկապատ 2.5 մմ

592

կգ

900

532 800

Մետաղալար ցինկապատ 4 մմ

330

կգ

900

297 000

Մետաղալար ցինկապատ 3 մմ

40

կգ

900

36 000

Ճոպանի սեղմիչ (10.0 մմ)

336

հատ

120

40 320

Ձգան ցինկապատ լարերի ամրացման համար (9х9.5)

84

հատ

1 500

126 000

Կլիպս N 1

1 933

հատ

350

676 550

Կլիպս N 2

1 933

հատ

75

144 975

Շղթաներ

1 450

հատ

150

217 500

Ցանց

12 705

մ2

195

2 477 475

Օղակներ

60

հատ

400

24 000

Կապիչ D5մմ

64

կգ

1 370

88 071

Կապիչ D2մմ

43

կգ

2 650

113 571

Համակարգի ներդրման աշխատանքներ

     

2 500 000

Ընդամենը` ծախսերը

12 082 862

 

Աղյուսակ N 7

 

1 հա տարածքի վրա (3 մ միջշարային հեռավորություն) կաթիլային ոռոգման համակարգի ներդրման համար պահանջվող ծախսերը

 

NN

ը/կ

Անվանումը

Միավորը

Քանակը

Արժեքը

Գումարը

1. Բաշխիչ ցանց

1.

Պոմպ

հատ

1

181500

181500

2.

Ինժեկտոր համակարգ 1"

հատ

1

50000

50000

3.

Բաք 300 լ

հատ

1

35000

35000

4.

Ավազային ֆիլտր 10000 լ/ժ

հատ

1

280000

280000

6.

Հակադարձ փական 2" զսպանակով

հատ

1

13000

13000

7.

Հակադարձ փական 1"

հատ

1

8500

8500

8.

PPR Խողովակ 32 մմ

մ

4

1500

6000

9.

PE Խողովակ 63 մմ (PN 10)

մ

10

942

1200

10.

PE Խողովակ 50 մմ (PN 10)

մ

120

600

14400

11.

PE Խողովակ 40 մմ (PN 10)

մ

120

384

113040

12.

Խողովակ 16 մմ

մ

40

100

4000

13.

Կաթ. խողովակ 16 մմ 40 սմ 2,2լ/ժ

մ

3500

170

595000

14.

Միացում ռեզինե հանգույցներով 16 մմ

հատ

40

50

2000

15.

POL Փական 50-50 մմ

հատ

2

5500

11000

16.

Փական 1.1/4 "

հատ

4

4000

16000

17.

PPR Փական 32 մմ

հատ

2

2000

4000

18.

Մետ. փական 1"

հատ

1

2500

2500

19.

Մետ. փական 1/2"

հատ

1

1500

1500

20.

Մետ. փական 3/4"

հատ

1

2000

2000

21.

Գոտի 50 մմ - 1.1/4"

հատ

4

1400

5600

22.

Գոտի 63 մմ - 1"

հատ

1

1300

1300

23.

Գոտի 40 մմ - 1.1/4"

հատ

4

1200

4800

24.

Գոտի 50 մմ - 1"

հատ

2

1350

2700

25.

Գոտի 50 մմ - 3/4"

հատ

1

1350

1350

26.

Գոտի 50 մմ - 1/2"

հատ

1

1350

1350

27.

POL Եռաբաշխիչ 50-40-50մմ

հատ

1

10500

10500

28.

POL Անկյունակ 63 մմ

հատ

2

6500

13000

29.

POL Անկյունակ 50 մմ

հատ

6

3500

21000

30.

Անկյունակ 40մմ -1.1/4"

հատ

8

3500

28000

31.

PPR Անկյունակ 32 մմ

հատ

2

350

700

32.

Անկյունակ 16 մմ շտուցեր

հատ

40

95

3800

33.

Փոխակերպիչ անցում 63 մմ-1.1/4"

հատ

1

4800

4800

34.

Փոխակերպիչ անցում 50 մմ-1"

հատ

3

2900

8700

35.

Անցում1"-1"

հատ

1

1200

1200

36.

PPR Ամերիկանկա 32մմ-1"(ա.պ.)

հատ

1

2100

2100

37.

PPR Ամերիկանկա 32մմ-1"(ն.պ.)

հատ

2

2100

4200

38.

PPR Միացում 32 մմ-1"(ա.պ.)

հատ

1

900

900

40.

Խցան 40 մմ

հատ

8

980

7840

41.

Խցան 16 մմ

հատ

40

60

2400

42.

Բետոն B20

մ/խ

0,6

36000

21600

43.

Խողովակ 40*40*2մմ

մ

30

1180

35400

44.

Թիթեղ ներկված

մ/ք

25

4500

112500

Ընդամենը

դրամ

1 636 380

Այլ ծախսեր

1.

Աշխատանք

 

 

 

600 000

2.

Ջրաչափի ձեռքբերում և տեղադրում

 

   

100 000

3.

(տողն ուժը կորցրել է 03.08.23 N 1301-Լ)

Ընդամենը՝ այլ ծախսեր

դրամ

700 000

Ընդհանուր

դրամ

2 336 380

(աղյուսակը փոփ. 03.08.23 N 1301-Լ)

 

Աղյուսակ N 8

 

1 հա հողատարածքի վրա անձրևացման համակարգի տեղադրման նախահաշիվ (ցնցուղի տեղադրման սխեման 5X15 120լ/ժ)

 

Անվանումը

Միավորը

Քանակը

Արժեքը

Գումարը

Ցնցուղ

հատ

400

2000

800 000

PE խողովակ d=32մմ

մետր

2500

150

375 000

PE խողովակ d=75մմ

մետր

100

900

90 000

Միացման դետալներ

     

150 000

Պոմպային ագրեգատ

     

500 000

Համակարգի տեղադրում՝ ներառյալ ջրաչափը և հողային աշխատանքները

     

700 000

Ընդամենը

     

2 615 000

(աղյուսակը փոփ. 03.08.23 N 1301-Լ)

 

Աղյուսակ N 9

 

1 հա ծնեբեկի մշակության համար պահանջվող ծախսերը (2 տարի)

 

Աշխատանքի անվանումը

Չափի միավորը

Ֆիզիկական ծավալները

Միավորի

արժեքը (դրամ)

Ընդամենը (դրամ)

Վար

հա

1

40 000

40 000

Գոմաղբ

տոննա

40

5 000

200 000

Սուպերֆոսֆատ

կգ

150

300

45 000

Կալիումական պարարտանյութ

կգ

175

300

52 500

Գոմաղբի ցրում

հա

1

50 000

50 000

Պարարտանյութերի ցրում

հա

1

30 000

30 000

Կրկնավար

հա

1

20 000

20 000

Չիզել

հա

1

20 000

20 000

Կուլտիվացիա

հա

1

20 000

20 000

Առուների՝ ակոսների

պատրաստում

հա

1

50 000

50 000

Սածիլների ձեռքբերում

հատ

18000

200

3 600 000

Սածիլների տնկում և ծածկում 8-10 սմ հողի շերտով

մարդ/օր

10

7 000

70 000

Ջրի վարձ

մ3

9000

11

99 000

Ոռոգում

մարդ/օր

20

7 000

140 000

Փխրեցում, բուկլից, քաղհան (4 անգամ)

մարդ/օր

80

7 000

560 000

Հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի միջոցառումներ (1 անգամ)

հա

1

20 000

20 000

Սնուցում

հա

1

50 000

50 000

Վերգետնյա զանգվածի կտրում և դաշտի մաքրում

մարդ/օր

20

7 000

140 000

Փխրեցում, բուկլից, քաղհան (4 անգամ)

մարդ/օր

80

7 000

560 000

Ջրի վարձ

մ3

9000

11

99 000

Ոռոգում

մարդ/օր

20

7 000

140 000

Հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի միջոցառումներ (2 անգամ)

հա

1

20 000

40 000

Ծնեբեկի բերքահավաք

մարդ/օր

100

7 000

700 000

Վերգետնյա զանգվածի կտրում և դաշտի մաքրում

մարդ/օր

20

7 000

140 000

Բերքի տեղափոխում

դրամ

   

10 000

Ընդամենը՝ ծախսեր

     

6 855 500

(աղյուսակը փոփ. 03.08.23 N 1301-Լ)

 

Աղյուսակ N 10

 

1 հա պրասասոխի մշակության համար պահանջվող ծախսերը

 

Աշխատանքի անվանումը

Չափի միավորը

Ֆիզիկական ծավալները

Միավորի արժեքը (դրամ)

Ընդամենը (դրամ)

Վար

հա

1

40 000

40 000

Գոմաղբ

տոննա

20

5 000

100 000

Ազոտական պարարտանյութ

կգ

150

150

22 500

Սուպերֆոսֆատ

կգ

100

300

30 000

Կալիումական աղ

կգ

120

300

36 000

գոմաղբի ցրում

հա

1

50 000

50 000

Պարարտանյութերի ցրում

հա

1

30 000

30 000

Կրկնավար

հա

1

20 000

20 000

Չիզել

հա

1

20 000

20 000

Կուլտիվացիա

հա

1

20 000

20 000

Մարգերի հարթեցում և պատրաստում

հա

1

20 000

20 000

Սածիլի արժեք

հատ

100000

25

2 500 000

Սածիլի տնկում (թաղարներով)

մարդ/օր

12

7 000

84 000

Ջրի վարձ

մ3

5600

11

61 600

Ոռոգում

մարդ/օր

8

7 000

56 000

Փխրեցում, բուկլից, քաղհան (3 անգամ)

մարդ/օր

60

7 000

420 000

Հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի միջոցառումներ (2 անգամ)

հա

1

20 000

40 000

Սնուցում

հա

1

50 000

50 000

Բերքահավաք

մարդ/օր

18

7 000

126 000

Բերքի տեղափոխում

դրամ

   

20 000

Ընդամենը՝ ծախսեր

     

3 746 100

(աղյուսակը փոփ. 03.08.23 N 1301-Լ)

 

Աղյուսակ N 11

 

1 հա ռուկոլայի (սորեկի) մշակության ծախսերը

 

Աշխատանքի անվանումը

Չափի միավորը

Ֆիզիկական ծավալները

Միավորի

արժեքը (դրամ)

Ընդամենը (դրամ)

Վար

հա

1

40 000

40 000

Գոմաղբ

տոննա

20

5 000

100 000

Ազոտական պարարտանյութ

կգ

100

150

15 000

Սուպերֆոսֆատ

կգ

30

300

9 000

Կալիումական աղ

կգ

150

300

45 000

Գոմաղբի ցրում

հա

1

50 000

50 000

Պարարտանյութերի ցրում

հա

1

30 000

30 000

Կրկնավար

հա

1

20 000

20 000

Չիզել

հա

1

20 000

20 000

Կուլտիվացիա

հա

1

20 000

20 000

Մարգերի հարթեցում և

պատրաստում

հա

1

20 000

20 000

Սերմի արժեք

կգ

4

100 000

400 000

Ցանք

հա

1

20 000

20 000

Ջրի վարձ

մ3

5600

11

61 600

Ոռոգում

մարդ/օր

20

7 000

140 000

Փխրեցում, քաղհան (3 անգամ)

մարդ/օր

60

7 000

420 000

Հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի միջոցառումներ (3 անգամ)

հա

1

20 000

60 000

Սնուցում

հա

1

50 000

50 000

Բերքահավաք ձեռքով (5-6 քաղ )

մարդ/օր

300

7 000

2 100 000

Բերքի տեղափոխում

դրամ

   

20 000

Ընդամենը՝ ծախսեր

     

3 640 600

(աղյուսակը փոփ. 03.08.23 N 1301-Լ)

 

Աղյուսակ N 12

 

1 հա բրյուսելյան կաղամբի մշակության ծախսերը

 

Աշխատանքի անվանումը

Չափի միավորը

Ֆիզիկական ծավալները

Միավորի արժեքը (դրամ)

Ընդամենը (դրամ)

Վար

հա

1

40 000

40 000

Գոմաղբ

տոննա

30

5 000

150 000

Ազոտական պարարտանյութ

կգ

150

150

22 500

Սուպերֆոսֆատ

կգ

120

300

36 000

Կալիումական աղ

կգ

200

300

60 000

Գոմաղբի ցրում

հա

1

50 000

50 000

Պարարտանյութերի ցրում

հա

1

30 000

30 000

Կրկնավար

հա

1

20 000

20 000

Չիզել

հա

1

20 000

20 000

Կուլտիվացիա

հա

1

20 000

20 000

Մարգերի հարթեցում և պատրաստում

հա

1

20 000

20 000

Սածիլի արժեք

հատ

23810

100

2 381 000

Սածիլների տնկում (թաղարներով)

մարդ/օր

10

7 000

70 000

Ջրի ծախս

մ3

9000

11

99 000

Ոռոգում

մարդ/օր

20

7 000

140 000

Փխրեցում, բուկլից, քաղհան (3 անգամ)

մարդ/օր

60

7 000

420 000

Հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի միջոցառումներ (3 անգամ)

հա

1

20 000

60 000

Սնուցում

հա

1

50 000

50 000

Բերքահավաք

մարդ/օր

60

7 000

420 000

Բերքի տեղափոխում

դրամ

   

30 000

Ընդամենը՝ ծախսեր

     

4 138 500

(աղյուսակը փոփ. 03.08.23 N 1301-Լ)

 

Աղյուսակ N 13

 

1 հա պեկինյան կաղամբի մշակության ծախսերը

 

Աշխատանքի անվանումը

Չափի միավորը

Ֆիզիկական ծավալները

Միավորի արժեքը (դրամ)

Ընդամենը (դրամ)

Վար

հա

1

40 000

40 000

Գոմաղբ

տոննա

20

5 000

100 000

Ազոտական պարարտանյութ

կգ

100

150

15 000

Սուպերֆոսֆատ

կգ

80

300

24 000

Կալիումական աղ

կգ

180

300

54 000

Գոմաղբի ցրում

հա

1

50 000

50 000

Պարարտանյութերի ցրում

հա

1

30 000

30 000

Կրկնավար

հա

1

20 000

20 000

Չիզել

հա

1

20 000

20 000

Կուլտիվացիա

հա

1

20 000

20 000

Մարգերի հարթեցում և պատրաստում

հա

1

20 000

20 000

Սածիլի արժեք

հատ

66666

40

2 666 640

Սածիլների տնկում

մարդ/օր

20

7 000

140 000

Ջրի ծախս

մ3

5000

11

55 000

Ոռոգում

մարդ/օր

10

7 000

70 000

Փխրեցում, քաղհան (2 անգամ)

մարդ/օր

40

7 000

280 000

Հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի միջոցառումներ (2 անգամ)

հա

1

20 000

40 000

Սնուցում

հա

1

50 000

50 000

Բերքահավաք

մարդ/օր

30

7 000

210 000

Բերքի տեղափոխում

դրամ

   

60 000

Ընդամենը՝ ծախսեր

     

3 964 640

(աղյուսակը փոփ. 03.08.23 N 1301-Լ)

 

Աղյուսակ N 14

 

1 հա կոլրաբիի մշակության ծախսերը

 

Աշխատանքի անվանումը

Չափի միավորը

Ֆիզիկական ծավալները

Միավորի արժեքը

(դրամ)

Ընդամենը (դրամ)

Վար

հա

1

40 000

40 000

Գոմաղբ

տոննա

20

5 000

100 000

Ազոտական պարարտանյութ

կգ

90

150

13 500

Սուպերֆոսֆատ

կգ

60

300

18 000

Կալիումական աղ

կգ

120

300

36 000

Գոմաղբի ցրում

հա

1

50 000

50 000

Պարարտանյութերի ցրում

հա

1

30 000

30 000

Կրկնավար

հա

1

20 000

20 000

Չիզել

հա

1

20 000

20 000

Կուլտիվացիա

հա

1

20 000

20 000

Մարգերի հարթեցում և պատրաստում

հա

1

20 000

20 000

Սածիլի արժեք

հատ

80000

40

3 200 000

Սածիլների տնկում (թաղարներով)

մարդ/օր

20

7 000

140 000

Ջրի ծախս

մ3

7150

11

78 650

Ոռոգում

մարդ/օր

18

7 000

126 000

Փխրեցում, քաղհան (2 անգամ)

մարդ/օր

40

7 000

280 000

Հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի միջոցառումներ (2 անգամ)

հա

1

20 000

40 000

Սնուցում

հա

1

50 000

50 000

Բերքահավաք

մարդ/օր

30

7 000

210 000

Բերքի տեղափոխում

դրամ

   

50 000

Ընդամենը՝ ծախսեր

     

4 542 150

(աղյուսակը փոփ. 03.08.23 N 1301-Լ)

 

Աղյուսակ N 15

 

1 հա գանգրակաղամբի (կալեի) մշակության ծախսերը

 

Աշխատանքի անվանումը

Չափի միավորը

Ֆիզիկական ծավալները

Միավորի արժեքը (դրամ)

Ընդամենը (դրամ)

Վար

հա

1

40 000

40 000

Գոմաղբ

տոննա

20

5 000

100 000

Ազոտական պարարտանյութ

կգ

90

150

13 500

Սուպերֆոսֆատ

կգ

80

300

24 000

Կալիումական աղ

կգ

120

300

36 000

Գոմաղբի ցրում

հա

1

50 000

50 000

Պարարտանյութերի ցրում

հա

1

30 000

30 000

Կրկնավար

հա

1

20 000

20 000

Չիզել

հա

1

20 000

20 000

Կուլտիվացիա

հա

1

20 000

20 000

Մարգերի հարթեցում և

պատրաստում

հա

1

20 000

20 000

Սածիլի արժեք

հատ

45000

50

2 250 000

Սածիլի տնկում (թաղարներով)

մարդ/օր

10

7 000

70 000

Ջրի ծախս

մ3

7150

11

78 650

Ոռոգում

մարդ/օր

18

7 000

126 000

Փխրեցում, բուկլից, քաղհան (3 անգամ)

մարդ/օր

60

7 000

420 000

Հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի միջոցառումներ (3 անգամ)

հա

1

20 000

60 000

Սնուցում

հա

1

50 000

50 000

Բերքահավաք (4 անգամ)

մարդ/օր

120

7 000

840 000

Բերքի տեղափոխում

դրամ

   

50 000

Ընդամենը՝ ծախսեր

     

4 318 150

(աղյուսակը փոփ. 03.08.23 N 1301-Լ)

 

Աղյուսակ N 16

 

1 հա ցուկինիի (դեղին կամ մուգ կանաչ) և պատիսոնի մշակության ծախսերը

 

Աշխատանքի անվանումը

Չափի միավորը

Ֆիզիկական ծավալները

Միավորի արժեքը

(դրամ)

Ընդամենը (դրամ)

Վար

հա

1

40 000

40 000

Գոմաղբ

տոննա

20

5 000

100 000

Ազոտական պարարտանյութ

կգ

75

150

11 250

Սուպերֆոսֆատ

կգ

60

300

18 000

Կալիումական աղ

կգ

120

300

36 000

Գոմաղբի ցրում

հա

1

50 000

50 000

Պարարտանյութերի ցրում

հա

1

30 000

30 000

Կրկնավար

հա

1

20 000

20 000

Չիզել

հա

1

20 000

20 000

Կուլտիվացիա

հա

1

20 000

20 000

Մարգերի հարթեցում և

պատրաստում

հա

1

20 000

20 000

Սերմի արժեք

կգ

3

40 000

120 000

Ցանք

հա

1

50 000

50 000

Ջրի ծախս

մ3

5000

11

55 000

Ոռոգում

մարդ/օր

8

7 000

56 000

Փխրեցում, բուկլից, քաղհան (2 անգամ)

մարդ/օր

40

7 000

280 000

Հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի միջոցառումներ (2 անգամ)

հա

1

20 000

40 000

Սնուցում

հա

1

50 000

50 000

Բերքահավաք (3 անգամ)

մարդ/օր

240

7 000

1 680 000

Բերքի տեղափոխում

դրամ

   

60 000

Ընդամենը՝ ծախսեր

     

2 756 250

(աղյուսակը փոփ. 03.08.23 N 1301-Լ)

 

Աղյուսակ N 17

 

1 հա քաղցր եգիպտացորենի մշակության ծախսերը

 

Աշխատանքի անվանումը

Չափի միավորը

Ֆիզիկական ծավալները

Միավորի արժեքը

(դրամ)

Ընդամենը (դրամ)

Վար

հա

1

40 000

40 000

Գոմաղբ

տոննա

20

5 000

100 000

Ազոտական պարարտանյութ

կգ

120

150

18 000

Սուպերֆոսֆատ

կգ

90

300

27 000

Կալիումական աղ

կգ

120

300

36 000

Գոմաղբի ցրում

հա

1

50 000

50 000

Պարարտանյութերի ցրում

հա

1

30 000

30 000

Կրկնավար

հա

1

20 000

20 000

Չիզել

հա

1

20 000

20 000

Կուլտիվացիա

հա

1

20 000

20 000

Սերմի արժեք

կգ

25

40 000

1 000 000

Ցանք

հա

1

50 000

50 000

Ջրի ծախս

մ3

4800

11

52 800

Ոռոգում

մարդ/օր

14

7 000

98 000

Փխրեցում, քաղհան (2 անգամ)

հա

1

40 000

40 000

Հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի միջոցառումներ (1 անգամ)

հա

1

20 000

20 000

Սնուցում

հա

1

50 000

50 000

Բերքահավաք

մարդ/օր

60

7 000

420 000

Բերքի տեղափոխում

դրամ

   

40 000

Ընդամենը՝ ծախսեր

     

2 131 800

(աղյուսակը փոփ. 03.08.23 N 1301-Լ)

(հավելվածը լրաց., փոփ. 22.07.21 N 1194-Լ, փոփ., լրաց., խմբ. 27.01.22 N 104-Լ, 11.08.22 N 1260-Լ, 03.08.23 N 1301-Լ, 08.02.24 N 198-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի առաջին տեղակալ

Ծ. Սողոմոնյան

 

08.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան