ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 փետրվարի 2024 թվականի N 288-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 2323-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ՝ «ՍԵՅՍՄԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ (ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ) ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին, «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասին համապատասխան և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող՝ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում 2024 թվականի համար նախատեսված դպրոցների կառուցման աշխատանքների ֆինանսավորման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածում, N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, NN 3 և 4 աղյուսակներում, N 3 հավելվածի N 1 աղյուսակում կատարել փոփոխություններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2323-Ն որոշման NN 1, 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:
2. Սահմանել, որ`
1) մինչև Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող՝ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային ծրագրով Ասիական զարգացման բանկից վարկային միջոցների ստացումը` այդ ծրագրով իրականացված և նախատեսված աշխատանքների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող՝ առաջին եռամսյակում 716,300.5 հազար դրամի չափով, իսկ առաջին կիսամյակում 40,945.5 հազար դրամի չափով ծախսերը ձևակերպվում են Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի «1189․ Դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման ծրագիր» ծրագրի «12003․ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում ՀՀ դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավմանն ուղղված միջոցառումներ» միջոցառման համաֆինանսավորման միջոցների հաշվին և ֆինանսավորվում ժամանակավորապես ազատ միջոցների հաշվին.
2) մինչև Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող՝ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային ծրագրով Ասիական զարգացման բանկից վարկային միջոցների ստացումը` այդ ծրագրով իրականացված և նախատեսված աշխատանքների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող՝ առաջին կիսամյակում, ինն ամսում և տարում 2,000,000.0 հազար դրամի չափով ծախսերը ձևակերպվում են Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի «1189. Դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման ծրագիր» ծրագրի «12003. Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում ՀՀ դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավմանն ուղղված միջոցառումներ» միջոցառման համաֆինանսավորման միջոցների հաշվին և ֆինանսավորվում Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի «1236. Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» ծրագրի «32002. Մանկապարտեզների շենքերի վերակառուցում, հիմնանորոգում», «32003. Հանրակրթական դպրոցների նոր շենքերի կառուցում» և «32005.Կրթահամալիրների կառուցում» միջոցառումների միջոցների հաշվին՝ սույն որոշման NN 3 և 5 հավելվածներին համապատասխան.
3) սույն որոշմամբ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի «1189. Դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման ծրագիր» ծրագրի «12003. Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում ՀՀ դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավմանն ուղղված միջոցառումներ» միջոցառման համաֆինանսավորման և Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի «1236. Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» ծրագրի «32002. Մանկապարտեզների շենքերի վերակառուցում, հիմնանորոգում», «32003. Հանրակրթական դպրոցների նոր շենքերի կառուցում» և «32005.Կրթահամալիրների կառուցում» միջոցառումների միջոցների հաշվին ավելացված հատկացումներն ուղղվում են բացառապես Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող՝ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային ծրագրով նախատեսված դպրոցների կառուցման համար նախատեսված աշխատանքների ֆինանսավորմանը:
3․ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենին՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող՝ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային ծրագրով Ասիական զարգացման բանկից վարկային միջոցները ստանալու օրվանից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան 2024 թվականի օգոստոսի 31-ը, սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու առաջարկ՝ սույն որոշմամբ հատկացվող միջոցների՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի «1236. Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» ծրագրի «32002. Մանկապարտեզների շենքերի վերակառուցում, հիմնանորոգում», «32003. Հանրակրթական դպրոցների նոր շենքերի կառուցում» և «32005.Կրթահամալիրների կառուցում» միջոցառումների հաշիվներին վերականգնման նպատակով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
01.03.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
ՀՀ կառավարության 2024 թվականի |
|
ՀՀ կառավարության 2024 թվականի |
|
ՀՀ կառավարության 2024 թվականի |
|
ՀՀ կառավարության 2024 թվականի |
|
ՀՀ կառավարության 2024 թվականի |
|
ՀՀ կառավարության 2024 թվականի |
|
ՀՀ կառավարության 2024 թվականի |
|
ՀՀ կառավարության 2024 թվականի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 մարտի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
27.06.2024, N 997-Ն | 28.06.2024, N 288-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|