Գլխավոր տեղեկություն
Համար
N 137-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (10.02.2024-05.03.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 16.01.2024
Ընդունող մարմին
Արմավիր համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
21.12.2023
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
21.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ

 

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2023 թվականի N 137-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով և 33-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 2024 թվականի բյուջեի ուղերձը և ՀՀ Արդարադատության նախարարության 18.12.2023թ. թիվ 53557-2023 պետական փորձագիտական եզրակացությունը`

 

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.

 

 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2024 թվականի բյուջեն համաձայն 1-6 հավելվածների. եկամուտների գծով` 2803347,5 հազար դրամ, ծախսերի գծով` 2803347,5 հազար դրամ, դեֆիցիտը(պակասուրդը)` 0 դրամ:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2024 թվականի բյուջեի եկամուտները ըստ եկամտատեսակների՝ հատված 1-ին համապատասխան (հավելված 1), ընդամենը՝ 2803347,5 հազար դրամ.

 3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2024թվականի բյուջեի ծախսերը՝ հատված 2-ում ներկայացված գործառնական դասակարգմանը համապատասխան (հավելված 2), ընդամենը՝ 2803347,5 հազար դրամ.

4. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2024 թվականի բյուջեի ծախսերը՝ հատված 3-ում ներկայացված տնտեսագիտական դասակարգմանը համապատասխան (հավելված 3), ընդամենը 2803347,5 հազար դրամ.

5. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2024 թվականի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ պակասուրդը (դեֆիցիտը) հատված 4-ին համապատասխան (հավելված 4).

6. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2024 թվականի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ պակասուրդի (դեֆիցիտի) ֆինանսավորման աղբյուրները հատված 5-ին համապատասխան (հավելված 5).

7. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2024 թվականի բյուջեի ծախսերը՝ հատված 6-ում ներկայացված գործառնական և տնտեսագիտական դասակարգմանը համապատասխան (հավելված 6), ընդամենը՝ 2803347,5 հազար դրամ.

8. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքի ղեկավարին «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման ընթացքում կատարել 30 տոկոսի չափով վերաբաշխումներ:

9. Սույն փոփոխությունները կատարել այնպես, որ բյուջետային տարվա ընթացքում կատարված փոփոխությունների հանրագումարը չգերազանցի սահմանցած չափաքանակը.

10. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024թ․ հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

 

Կողմ-18

 

ԽՈՒԴԱԹՅԱՆ ԴԱՎԻԹ
ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐՇԱՄ 

ԱՂԱԽԱՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱՐՈՅԱՆ ԱՐՏԱԿ

ԲԱՐՍԵՂՅԱՆ ՀԱՅԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՇԱԿ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԽԱՉԻԿ

ՄԱՏԻՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ՄԵԼԵՔՅԱՆ ՀԱՅԿ
ՄԿՐՏՉՅԱՆ ՀԵՐԻՔՆԱԶ

ՆԱԶԱՐՅԱՆ ՍՏԵՓԱՆ
ՇԱՀԻՆՅԱՆ ՄԱՄԻԿՈՆ
ՇԻՐՎԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ-0

Ձեռնպահ-0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

 

2023 թ. դեկտեմբերի 21

ք. Արմավիր

Դ. ԽՈՒԴԱԹՅԱՆ

 

ՈՒՂԵՐՁ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքներով, սահմանված կարգերին և պահանջներին համապատասխան Ձեր քննարկմանն է ներկայացվում ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2024 թվականի բյուջեն: Արմավիր համայնքի 2024 թվականի բյուջեն կազմվել է համայնքի զարգացման 2021-2026թթ. հնգամյա և 2024-26թթ. միջնաժամկետ ծախսերի դրույթներին համապատասխան:

Կարևորվում է`

Կառավարման արդյունավետության բարձրացումը, համայնքապետարանի գործունեության թափանցիկությունը և բնակչությանը լիարժեք հաշվետու լինելը:

 Մասնակցային կառավարման մշակույթի ձևավորումը` բնակչությանը մասնակից դարձնելով հանրային նշանակություն ունեցող որոշումների կայացմանը` հարցումների, քննարկումների և քվեարկությունների միջոցով:

 Համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների շարունակական հիմնանորոգումը, ջեռուցման համակարգերի կառուցումը, նոր գույքի ձեռքբերումը, մշակույթի տների, գրադարանների, արտադպրոցական ուսումնական հաստատությունների պայմանների բարելավումը:

 Ճանապարհային տնտեսության, առևտրի և տնտեսական զարգացման, քաղաքաշինության, գյուղատնտեսության և ջրային տնտեսության, էներգետիկայի և բնապահպանության ոլորտներում տարվող աշխատանքները:

 Բազմաբնակարան շենքերի սպասարկման, բակային տարածքների բարեկարգմանն ուղղված ծրագրերի մշակման, նոր շենքերի կառուցման, ապօրինի շինությունների քանդմանն ուղղված միջոցառումների իրականացումը:

 Փողոցային լուսավորության համակարգի շարունակական արդիականացումը, էներգախնայող համակարգի ներդրումը:

 Բնակիչների սոցիալական պաշտպանվածության ապահովումը, հաշմանդամություն ունեցող անձանց, ծնողազուրկ երեխաների, բազմազավակ և անապահով ընտանիքների կենսական ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացումը:

 Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Արմավիր համայնքում 2024 թվականին նախատեսված է իրականացնել հետևյալ ծրագրերը.

1. Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի Արարատյան-Ջիվանի հատվածի, Ե.Չարենց փողոցի Շահումյան-Աբովյան հատվածի, Ջիվանի-Ե.Չարենց փողոցների միջև ընկած օղակաձև հատվածի հիմնանորոգման աշխատանքներ:

2. Արմավիր համայնքի Սարդարապատ գյուղի 16 փողոցի Աբովյան-թիվ 11 փողոցների միջև ընկած հատվածների հիմնանորոգման, Մյասնիկյան գյուղի Բաղրամյան փողոցի 3+20-6+20 հատվածի կառուցման, Մայիսյան գյուղի Մ5 ճանապարհ- 1-ին փողոց 53 շենք /մշակույթի տուն/ հատվածի հիմնանորոգման աշխատանքներ:

3. «Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 6 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի օգտագործվող մասնաշենքերի կառուցում, հարակից բակային տարածքի բարեկարգում, գույքի և սարքավորումների ձեռքբերում:

4. Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի Արարատյան-Ջիվանի հատվածի, Ե.Չարենց փողոցի Շահումյան-Աբովյան հատվածի և Արաքս գյուղի խմելու ջրի ջրամատակարարման ցանցի վերակառուցման աշխատանքներ:

5. Արմավիր համայնքի Արաքս գյուղից Սարդարապատ գյուղ տանող ճանապարհի երկայնքով ջրագծի կառուցման աշխատանքներ:

6. Արմավիր քաղաքի թիվ 110 անհատական բնակելի թաղամասի գազաֆիկացման աշխատանքներ:

 

ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

 

Արմավիր համայնքի 2024թ. բյուջեով կանխատեսվել են եկամուտներ`

Ընդամենը 2 803 347,5հազարդրամ.

Արմավիր համայնքի 2024թ. բյուջեով սեփական եկամուտները կանխատեսվել է 1153869,5 հազար դրամ: Պետության կողմից պատվիրակված լիազորությունների համար միջոցները` 5997,0 հազար դրամ: Պետական բյուջեից տրվող պաշտոնական դրամաշնորհներ` 1 643 481,0 հազար դրամ: 2023թ. գույքային հարկերի գծով նախատեսվել է 703212,0 հազար դրամ եկամուտ: Կանխատեսման համար հիմք են հանդիսացել գույքային հարկի հաշվառման, սպասարկման և գանձման բաժնի կողմից ներկայացված հաշվարկները: Տեղական տուրքերի գծով` նախատեսվել է 73212,5 հազար դրամ: Համայնքի բյուջե վճարվող պետական տուրքերի գծով նախատեսվել է 50000,0 հազար դրամ` հիմք նոտարների և ՔԿԱԳ-ի կողմից տրված կանխատեսման հաշվարկները:

Պաշտոնական դրամաշնորհների գծով` 1 643 481,0 հազար դրամ, որից պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաներ 1 640 648,5 հազար դրամ` հիմք «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենք, պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)` 2832.5 հազար դրամ:

Այլ եկամուտների գծով նախատեսվել է 333442,0 հազար դրամ, որից` գույքի վարձակալությունից եկամուտների գծով` 47119,2 հազար դրամ, համայնքի բյուջեի եկամուտներ ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից` 11518.5 հազար դրամ, տեղական վճարներ` 244854.3 հազար դրամ:

Հաշվի առնելով գանձելիության մակարդակը` բյուջեում ընդգրկվել են նաև նախորդ տարիներից կուտակված պարտքերից գանձումներ:

Արմավիր համայնքի 2024թ. բյուջեով նախատեսված եկամուտները կցվում են (հատված 1):

 Նախորդ 2022 թվականի փաստացի, 2023 թվականի հաստատված և 2024 թվականի նախատեսված եկամուտների համեմատականը կցվում է /համեմատական 1/:

 

ԾԱԽՍԵՐ

Արմավիր համայնքի 2024թ. բյուջեով ծախսերը նախատեսվել են`

Ընդամենը 2 803 347,5 հազարդրամ, այդ թվում

Ընթացիկ ծախսերի գծով` 2 649 806,9 հազար դրամ,

Կապիտալ ծախսերի գծով` 1 53 540,6 հազար դրամ:

 Արմավիր համայնքի 2024թ. բյուջեով նախատեսված ծախսերն ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման կցվում են (հատված 2, 3 և 6): Համայնքի բյուջեի ծախսեը հաշվարկելիս առաջնորդվել ենք հաշվի առնելով նախկինում բյուջեի ծախսերի փաստացի կատարված արդյունքները և 2024թ. համար լրացուցիչ անհրաժեշտ սպասվելիք ծախսերը:

 

ԾԱԽՍԵՐԸ ԲԱՇԽՎԵԼ ԵՆ`

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 01 ԲԱԺԻՆ

ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ` 574878.6 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ` ԱՅԴ ԹՎՈՒՄ

01 բաժին 1 խումբ 1 դաս` «Օրենսդիր և գործադիր մարմիններ» ծրագրով նախատեսվել է 427830,0 հազար դրամ, որից 417830,0 հազար դրամ ընթացիկ ծախս և 10000,0 հազար դրամ կապիտալ ծախս:

01 բաժին 6 խումբ 1 դաս` «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրով նախատեսվել է 94160,0 հազար դրամ ընթացիկ ծախս և 52888,6 հազար դրամ կապիտալ:

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 04 ԲԱԺԻՆ

ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ` 198 832,4 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ` ԱՅԴ ԹՎՈՒՄ

04 բաժին 2 խումբ 4 դաս` «Ոռոգում» ծրագիր` 93274,4 հազար դրամ ընթացիկ ծախս`««Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի ««Ջրամատակարար»» ՀՈԱԿ-ի աշխատանքները ֆինանսավորելու համար:

04 բաժին 5 խումբ 1 դաս` «ճանապարհային տրանսպորտ» ծրագիր` 117558,0 հազար դրամ, որից ճանապարհային ընթացիկ նորոգում 32000.0 հազար դրամ, որի մեջ ներառված են համայնքի կազմի մեջ մտնող դաշտամիջյան և ներհամայնքային ճանապարհների ընթացիկ նորոգումը, համայնքային ճանապարհների կապիտալ նորոգում՝ 85558,0 հազար դրամ:

04 բաժին 9 խումբ 1 դաս` «Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագիր` նախատեսվում է -12000,0 հազար դրամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր:

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 05 ԲԱԺԻՆ

ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ` 271223.7 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ` ԱՅԴ ԹՎՈՒՄ

05 բաժին 1 խումբ 1 դաս «Աղբահանում» ծրագիր` 271223,7 հազար դրամ ընթացիկ ծախս`««Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի ««Բարեկարգում»» ՀՈԱԿ-ի աշխատանքները ֆինանսավորելու համար:

 

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ 06 ԲԱԺԻՆ

ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ` 140279.0 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ` ԱՅԴ ԹՎՈՒՄ

06 բաժին 3 խումբ 1 դաս՝ «Ջրամատակարարում» ծրագրով նախատեսվել է 70000,0 հազար դրամ ընթացիկ և 6658,0 հազար դրամ կապիտալ ծախս:

06 բաժին 4 խումբ 1 դաս «Փողոցների լուսավորում» ծրագիր 64151,0 հազար դրամ ընթացիկ ծախս`««Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի ««Լուսավորություն»» ՀՈԱԿ-ի աշխատանքները ֆինանսավորելու համար:

06 բաժին 6 խումբ 1 դաս «Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագիր 7333,0 հազար դրամ ընթացիկ ծախս:

 

ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ 08 ԲԱԺԻՆ

ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ` 124366,4 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ` ԱՅԴ ԹՎՈՒՄ

08 բաժին 2 խումբ 1 դաս` «Գրադարաններ» ծրագիր 34605,2 հազար դրամ ընթացիկ ծախս:

08 բաժին 2 խումբ 3 դաս` «Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ» ծրագիր 39736,0 հազար դրամ ընթացիկ ծախս:

08 բաժին 2 խումբ 4 դաս` «Այլ մշակութային կազմակերպություններ» ծրագիր 50025,0 հազար դրամ ընթացիկ ծախս: Նշված ծրագրում ընդգրկվել են Արմավիր քաղաքի զբոսայգու ծախսերը` 21475,2 հազար դրամ և համայնքում կազմակերպվելիք միջոցառումների գծով ծախսերը` 28550.0 հազար դրամ: Այս ծրագով նախատեսվում է 300,0 հազար դրամ ծախս` համայնքում Երիտասարդների օրվան նվիրված միջոցառման համար:

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ 09 ԲԱԺԻՆ

ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ` 851 938,6 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ` ԱՅԴ ԹՎՈՒՄ

09 բաժին 1 խումբ 1 դաս` «Նախադպրոցական կրթություն» ծրագիր` 657457,0 հազար դրամ, որը ներառում է Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 1-11, ինչպես նաև Մյասնիկյան, Սարդարապատ և Լուկաշին գյուղերի մանկապարտեզ ՀՈԱԿ-ների սուբսիդիայի գծով ծախսերը`647021,0 հազար դրամ, կապիտալ ծախսերը՝ 10436,0 հազար դրամ` Արմավիր քաղաքի թիվ 2, Արաքս գյուղի մանկապարտեզների կապիտալ նորոգումների նախորդ տարվա պարտքերը մարելու համար:

09 բաժին 5 խումբ 1 դաս` «Արտադպրոցական դաստիարակություն» ծրագիր 194 481,6 հազար դրամ ընթացիկ ծախս:

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ 10 ԲԱԺԻՆ

ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ` 18000.0 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ` ԱՅԴ ԹՎՈՒՄ

10 բաժին 7 խումբ 1 դաս` «Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագիր 18000,0 հազար դրամ: Այս ծրագրում ընդգրկվել են թաղման ծախսերի մասնակի հատուցման համար, սոցիալապես անապահով խավերին տարին մեկ անգամ համայնքի ղեկավարի կամ ավագանու որոշմամբ օգնություններ տրամադրելու համար:

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 11 ԲԱԺԻՆ

ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ` 769506.4 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ` ԱՅԴ ԹՎՈՒՄ

11 բաժին 1խումբ 2 դաս` «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» վարչական մասում կազմում է 769 506,4 հազար դրամ, որից 153540,6 հազար դրամը հատկացվում է բյուջեի ֆոնդային մաս` կապիտալ ծախսերը ֆինանասավորելու համար:

 Նախորդ 2022 թվականի փաստացի, 2023 թվականի հաստատված և 2024 թվականի նախատեսված ծախսերի` գործառնական և տնտեսագիտական դասակարգման, հավելուրդի, դեֆիցիտի մարման աղբյուրների առանձին ցուցանիշների համեմատականները կցվում են /համեմատական 2,3,4/:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

Դ. ԽՈՒԴԱԹՅԱՆ

 

Հավելված 1-6

ՀՀ արմավիրի մարզի
Արմավիր համայնքի ավագանու

2023 թՎԱԿԱՆԻ ԴԵԿՏեմբերի 21-ի

N 137-Ն որոշման

(հավելվածը փոփ. 31.01.24 N 010-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հունվարի 2024 թվական: