Գլխավոր տեղեկություն
Համար
N 010-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.02.19-2024.03.03 Պաշտոնական հրապարակման օրը 09.02.24
Ընդունող մարմին
Արմավիր համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
31.01.2024
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
31.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ

 

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հունվարի 2024 թվականի N 010-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ 137-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով`

 

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

 

1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 137-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Հաստատել համայնքի բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը 288024.9 հազար դրամ. որից վարչական մասի ազատ մնացորդը` 190886.4 հազար դրամ և ֆոնդային մասի ազատ մնացորդը` 97 138.5 հազար դրամ,

2) Համայնքի բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդի 1067,7 հազար դրամն ուղղել նախորդ տարում ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված պարտավորությունների կատարմանը, իսկ 189818,7 հազար դրամն ուղղել բյուջեի ֆոնդային մաս,

3) Բյուջեի եկամտային մասում` Տող 1392՝ «Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումներից մուտքեր» եկամտատեսակն ավելացնել 163810,4 հազար դրամով՝ սահմանելով 317351,0 հազար դրամ.

4) Բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա. 01 բաժին 6 խումբ 1 դաս` «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի ծախսերի «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածն ավելացնել 129336,4 հազար դրամով,

բ. 04 բաժին 5 խումբ 1 դաս` «Ճանապարհային տրանսպորտ» ծրագրի ծախսերի «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածն ավելացնել 50000,0 հազար դրամով,

գ. 06 բաժին 3 խումբ 1 դաս` «Ջրամատակարարում» ծրագրի ծախսերի «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածն ավելացնել 50000,0 հազար դրամով,

դ. 09 բաժին 1 խումբ 1 դաս` «Նախադպրոցական կրթություն» ծրագրի ծախսերի «Կենցաղային և հանրային սննդի նյութեր» 4267 հոդվածն ավելացնել 461,6 հազար դրամով, «Հատուկ նպատակային այլ նյութեր» 4269 հոդվածն ավելացնել 606,1 հազար դրամով, «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածն ավելացնել 212372,8 հազար դրամով, «Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածն ավելացնել 7836,7 հազար դրամով, «Այլ մեքենաներ և սարքավորումներ» 5129 հոդվածն ավելացնել 1221,7 հազար դրամով,

2. Փոփոխությունները կատարել համաձայն 1,2,3,4 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:

 

Կողմ -19

 

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐՇԱՄ

ԱԲԳԱՐՅԱՆ ՀԱՅԿ

ԱՂԱԽԱՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱՐՈՅԱՆ ԱՐՏԱԿ

ԲԱՐՍԵՂՅԱՆ ՀԱՅԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՇԱԿ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԽԱՉԻԿ

ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՌՈՄԱՆ

ՄԵԼԵՔՅԱՆ ՀԱՅԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ՀԵՐԻՔՆԱԶ

ՆԱԶԱՐՅԱՆ ՍՏԵՓԱՆ

ՇԱՀԻՆՅԱՆ ՄԱՄԻԿՈՆ

ՇԻՐՎԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

 

2024թ. հունվարի 31

ք. Արմավիր

Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1-4

 ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

2024Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի

ԹԻՎ 010-Ն ՈՐՈՇՄԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 փետրվարի 2024 թվական: