Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-1-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.07.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.01.21/4(670) Հոդ.65
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.12.2008
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.01.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 26-ին

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով հաստատված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «17. Քաղաքաշինության բնագավառ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

  17. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ                
1 Քաղաքաշինական փաստաթղթերի մշակում կամ փորձաքննություն կամ շինարարության իրականացում, ըստ քաղաքաշինության հետևյալ ոլորտների                
  - բնակելի (բացառությամբ ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող անհատական բնակելի տների, ավտոտնակների, օժանդակ շինությունների, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների),
հասարակական և արտադրական (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների)
ԿՄ Բ - - - - - -
  - տրանսպորտային ԿՄ Բ - - - - - -
  - հիդրոտեխնիկական ԿՄ Բ - - - - - -
  - էներգետիկ ԿՄ Բ - - - - - -
  - կապի ԿՄ Բ - - - - - -
2 Շինարարության որակի տեխնիկական հսկողություն` ըստ քաղաքաշինության հետևյալ ոլորտների`                
 

- բնակելի (բացառությամբ ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող անհատական բնակելի տների, ավտոտնակների, օժանդակ շինությունների, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների),
հասարակական և արտադրական (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների)

ԿՄ Բ - - - Ո Հ -
  - տրանսպորտային ԿՄ Բ - - - Ո Հ -
  - հիդրոտեխնիկական ԿՄ Բ - - - Ո Հ -
  - էներգետիկ ԿՄ Բ - - - Ո Հ -
  - կապի ԿՄ Բ - - - Ո Հ -
3 Ինժեներական հետազննում ԿՄ Բ - - - Ո - -
4 Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն ԿՄ Բ - - - Ո Հ -

 

Հոդված 2. Սույն oրենքն ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում մինչև սույն oրենքի ուժի մեջ մտնելը քաղաքաշինության բնագավառի լիցենզիա ստացած անձանց լիցենզիաները համապատասխանեցվում են սույն օրենքի պահանջներին: Սույն հոդվածով նախատեսված դեպքերում լիցենզիաների փոխարինման համար պետական տուրք չի գանձվում:

 

Հոդված 3. Սույն oրենքի 2-րդ հոդվածով սահմանված ժամկետում սույն օրենքի պահանջներին չհամապատասխանեցված լիցենզիաների գործողությունը համարվում է դադարեցված:

 

Հոդված 4. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2009 թ. հունվարի 12
Երևան
ՀՕ-1-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան