ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 853-Ա |
«04» մարտի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ԿՈՆԴ ԹԱՂԱՄԱՍ Հ.211 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳԵՎՈՐԳ ԲԱԳՐԱՏԻ ԳԱԼՈՅԱՆԻ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՖԱՐՄԱՆԻ ԳԱԼՈՅԱՆԻ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՑՈԼԱԿԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ, ԱՐՍԵՆ ՎԱՉԻԿԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Գևորգ Բագրատի Գալոյանի (ծնված 30.09.1968թ.), Հովհաննես Ֆարմանի Գալոյանի (ծնված 01.05.1970թ.), Հովհաննես Ցոլակի Գասպարյանի (ծնված 12.11.1967թ.), Արսեն Վաչիկի Խաչատրյանի (ծնված 08.08.1984թ.) 25.12.2023թ. հ.Դ-161827-23 դիմումը։ Երևան, Կենտրոն, Կոնդ թաղամաս հ.211 հասցեում գտնվող ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 233.0քմ, որից 200.0քմ մակերեսով հողամասը Գևորգ Բագրատի Գալոյանին, Հովհաննես Ֆարմանի Գալոյանին, Հովհաննես Ցոլակի Գասպարյանին, Արսեն Վաչիկի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (անշարժ գույքի իրավունքների պետական գրանցման հ.25012019-01-0146 վկայական):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 12.02.2024թ. հ.Հ-591 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 27.02.2024թ. հ.20-Ել-161827-23 եզրակացությունը, համաձայն որի Երևան, Կենտրոն, Կոնդ թաղամաս հ.211 հասցեի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածով.
1. Վերականգնել Երևանի Կենտրոն, Կոնդ թաղամաս հ.211 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Գևորգ Բագրատի Գալոյանի, Հովհաննես Ֆարմանի Գալոյանի, Հովհաննես Ցոլակի Գասպարյանի, Արսեն Վաչիկի Խաչատրյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 200.0քմ մակերեսով հողամասին կից 33.0քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 33.0քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանի վրա։
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|