Գլխավոր տեղեկություն
Համար
N 123-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.02.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 123-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 762-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 04717139) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի հոկտեմբեր 31-ի «Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան» հիմնադրամի կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության տրամադրում» N 762-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Էյ Էմ Էյչ Աուդիտ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02246786) 2024 թվականի փետրվարի 2-ին կնքված՝ N ԱՀ/003/24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի փետրվարի 9-ից մինչև 2024 թվականի մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում աուդիտորական ծառայությունների մատուցում՝ 300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Էյ Էմ Էյչ Աուդիտ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02246786) 2024 թվականի փետրվարի 2-ին կնքված՝ N ԱՀ/002/24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի փետրվարի 9-ից մինչև 2024 թվականի փետրվարի 25-ն ընկած ժամանակահատվածում աուդիտորական ծառայությունների մատուցում՝ 680,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

20.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ