Գլխավոր տեղեկություն
Համար
N 408-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.03.18-2024.03.31 Պաշտոնական հրապարակման օրը 21.03.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.03.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մարտի 2024 թվականի N 408-Ն

 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կարիքների համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերի, բարեփոխումների, կարևոր օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրազեկող բնույթ ունեցող տեղեկատվական ձայնային հոլովակների հեռարձակման նպատակով ռադիոեթերաժամանակի հատկացման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպվող գնման ընթացակարգի շրջանակում՝

1) չափաբաժինների քանակը չի կարող ավել լինել 10-ից, յուրաքանչյուր մասնակից կարող է ընտրված ճանաչվել առավելագույնը մեկ չափաբաժնի մասով: Ընդ որում, եթե մասնակիցը ներկայացրել է մեկից ավելի չափաբաժինների մասով ցածր գնային առաջարկներ և վերջինիս հայտը գնահատվել է հրավերի պահանջներին համապատասխանող, ապա այդ մասնակիցն ընտրված է ճանաչվում իր կողմից ներկայացված գնային առաջարկներից նվազագույն գնային առաջարկը պարունակող մեկ չափաբաժնի մասով, իսկ նվազագույն գների հավասարության դեպքում՝ ըստ այն չափաբաժնի, որը հրավերով պարունակում է հեռարձակման առավելագույն քանակ.

2) հրավերով սահմանվում են մասնակիցներին ներկայացվող որակավորման չափանիշներ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

21.03.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մարտի 2024 թվական: