Գլխավոր տեղեկություն
Համար
N 251-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (19.03.2024-14.05.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 05.01.2024
Ընդունող մարմին
Արտաշատ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
27.12.2023
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
27.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ

 

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ N 251-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 83-րդ հոդվածի 2-րդ մասի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով` Արտաշատ համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2024 թվականի բյուջեն՝

1) Եկամուտների գծով ՝ 12 266 750 400 դրամ.

2) Ծախսերի գծով ՝ 12 266 750 400 դրամ.

(1-ին կետը փոփ. 11.01.24 N 2-Ն)

1.1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2024 թվականի բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը՝ 930 763 832.40 ՀՀ դրամ է, որից վարչական մասի մնացորդը՝ 925 961 909.90 ՀՀ դրամ, ֆոնդային մասի մնացորդը 4 801 922.50 ՀՀ դրամ.

ա) Բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդից 22 286 216 ՀՀ դրամն ուղղել Արտաշատ համայնքի բյուջեի վարչական մաս՝ 2023 թվականի բյուջեով ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված ելքերին՝ առկա պարտավորությունների կատարմանը.

բ) Բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդից 903 675 693.90 ՀՀ դրամն ուղղել բյուջեի ֆոնդային մաս:

(1.1-ին կետը լրաց. 11.01.24 N 2-Ն)

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2024 թվականի բյուջեի վարչական մասը՝

1) Եկամուտների գծով ՝ 6 733 952 416 դրամ

2) Ծախսերի գծով՝ 6 733 952 416 դրամ, այդ թվում բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդը՝ 1 342 333 240 դրամ, որից հատկացում բյուջեի ֆոնդային մասի ծախսերին՝ 1 300 000 000 դրամ.

(2-րդ կետը փոփ. 11.01.24 N 2-Ն)

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2024 թվականի բյուջեի ֆոնդային մասը ՝

1) Մուտքերի գծով՝ 6 832 797 984.40 դրամ.

2) Ծախսերի գծով՝ 6 832 797 984.40 դրամ.

(3-րդ կետը փոփ. 11.01.24 N 2-Ն)

4. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2024 թվականի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների համաձայն հավելված 1-ի:

5. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2024 թվականի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման համաձայն հավելված 2-ի:

6. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2024 թվականի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման համաձայն հավելված 3-ի:

7. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել փոփոխություններ հաստատված բյուջեի ծախսային ծրագրերի հոդվածների միջև: Կատարված փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել սույն որոշմամբ հաստատված ծախսերի 20%-ը:

7.1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2024 թվականի բյուջեի տարեվերջի միջոցների հավելուրդը կամ դեֆիցիտը(պակասուրդը) համաձայն սույն որոշման հավելված 4-ի և համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի(պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն սույն որոշման հավելված 5-ի:

(7.1-ին կետը լրաց. 11.01.24 N 2-Ն)

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:

 

Կողմ -24

 

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀԵՐՄՈՆ

ԲԱԲԱՅԱՆ ՄԱՐԻԱՄ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆԱՐԵԿ

ԳՅՈՒԼԱՄԻՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ

ԴԵՐՄՈՅԱՆ ՌՈԲԵՐՏ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ԱԼԲԵՐՏ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ՍՈԿՐԱՏ

ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԱՐՈ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՌԼԵՆ

ՆԻԿՈԼՅԱՆ ՄԱՐԻԱՄ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ՈՍԿԱՆՅԱՆ ՍՈՖԻԱ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ՍԱՀԱԿՅԱՆ ԻՇԽԱՆ

ՍԱՅԱԴՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵԴՐԱԿ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆԱՐԻՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

 

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՈՒՂԵՐՁԸ

 

ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2024 թվականի բյուջեն մշակվել է՝ հիմք ունենալով համայնքի 2022-2026 թվականների հնգամյա զարգացման և 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերը:

Համայնքի գործունեությունը մեծապես կախված է բյուջետային գործընթացի լավ կազմակերպումից, բյուջեի եկամուտների արդյունավետ հավաքագրումից և միջոցների խնայողական օգտագործումից:

2024 թվականի բյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններն են՝

 

 անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի հարկման բազաների ճշգրտման արդյունքում բարելավել համայնքի ֆինանսական վիճակը՝ բարձրացնելով համայնքի սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը և նպատակային օգտագործելով բյուջետային միջոցները,

 ակնկալել եկամուտների և ծախսերի արդյունավետ կառավարում,

 աշխուժացնել համայնքի մշակութային, մարզական և հասարակական կյանքը,

 իրականացնել սոցիալական տարաբնույթ ծրագրեր,

 բարձրացնել բնակչությանը մատուցվող համայնքային ծառայությունների մակարդակը և որակը,

 բարձրացնել համայնքապետարանի աշխատակազմի և համայնքային կազմակերպությունների աշխատանքի արդյունավետությունը,

 կապիտալ ներդրումներ կատարել համայնքի կազմում ընդգրկված նախադպրոցական ուսուցման, արտադպրոցական դաստիարակության կազմակերպությունների, մարզական և մշակութային օբյեկտների հիմնանորգման համար,

 կապիտալ ներդրումներ կատարել համայնքի բնակարանային-կոմունալ տնտեսության բարեկարգման և ճանապարհային տնտեսության բնագավառներում,

 կապիտալ ներդրումներ կատարել համայնքի գյուղատնտեսության բնագավառում՝ մասնավորապես ոռոգման համակարգերի կառուցում և այլն:

 

Համայնքի 2024 թվականի զարգացման հիմնական ուղղությունները միտված են բնակչության կենսական շահերի ապահովմանը, շրջակա միջավայրի պահպանմանը, համայնքի հարմարավետ և բարեկեցիկ միջավայրի ստեղծմանը, համայնքային ենթակառուցվածքների արդիականացմանը և զարգացմանը, ինչպես նաև համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան քաղաքաշինական ծրագրերի իրականացմանը:

Ես դիմում եմ համայնքի բնակիչներին, ավագանուն, աշխատակազմի և համայնքային կազմակերպությունների աշխատակիցներին՝ իրենց ներդրումն ունենալու համայնքի 2024 թվականի բյուջեի միջոցների գոյացման, դրանց նպատակային և հասցեական օգտագործման, բյուջեի կատարման և վերահսկման գործում:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Կ. ՄԿՐՏՉՅԱՆ

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

Արարատի մարզի Արտաշատ

համայնքի ավագանու 2023 թվականի

դեկտեմբերի 27-ի N 251-Ն որոշման

(հավելվածը խմբ. 11.01.24 N 2-Ն)

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

Արարատի մարզի Արտաշատ

համայնքի ավագանու 2023 թվականի

դեկտեմբերի 27-ի N 251-Ն որոշման

(հավելվածը խմբ. 11.01.24 N 2-Ն, 26.01.24 N 26-Ն, 14.03.24 N 65-Ն)

 

Հավելված 3

Հայաստանի Հանրապետության

Արարատի մարզի Արտաշատ

համայնքի ավագանու 2023 թվականի

դեկտեմբերի 27-ի N 251-Ն որոշման

(հավելվածը խմբ. 11.01.24 N 2-Ն, 26.01.24 N 26-Ն, 14.03.24 N 65-Ն)

 

Հավելված 4

Հայաստանի Հանրապետության

Արարատի մարզի Արտաշատ

համայնքի ավագանու 2023 թվականի

դեկտեմբերի 27-ի N 251-Ն որոշման

(հավելվածը լրաց. 11.01.24 N 2-Ն)

 

Հավելված 5

Հայաստանի Հանրապետության

Արարատի մարզի Արտաշատ

համայնքի ավագանու 2024 թվականի

դեկտեմբերի 27-ի N 251-Ն որոշման

(հավելվածը լրաց. 11.01.24 N 2-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունվարի 2024 թվական: