Գլխավոր տեղեկություն
Համար
N 53-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
30.01.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
30.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 53-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 879-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Դեպի Հայք» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02574662) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի դեկտեմբերի 8-ի «Դեպի Հայք» հիմնադրամի կողմից իրականացվող «Դեպի Հայք» ծրագրի մասին» N 879-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2020 թվականի փետրվարի 20-ին կնքված՝ N 02/022013683 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում՝ 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2019 թվականի ապրիլի 18-ին կնքված՝ N 0333322 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում՝ 900,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2018 թվականի նոյեմբերի 1-ին կնքված՝ N 7266208 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում՝ 900,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2019 թվականի մարտի 22-ին կնքված՝ N 402695556 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2018 թվականի հոկտեմբերի 25-ին կնքված՝ N 6-65-62-0-108 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Պանտեռա Սիքյուրիթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02584071) 2023 թվականի դեկտեմբերի 1-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում անվտանգության պահպանության ծառայությունների մատուցում՝ 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) «Էֆ-տեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01334029) 2023 թվականի դեկտեմբերի 25-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջեմպրների և կիսաթև շապիկների մատակարարում՝ 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

8) «Այթի Սուփորթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00119226) 2023 թվականի դեկտեմբերի 1-ին կնքված՝ N L1223 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում սերվերային, համակարգչային և ցանցային համակարգերի սպասարկման աշխատանքների իրականացում՝ 10,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

9) «Բեյքեր Թիլլի Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02586575) 2015 թվականի հոկտեմբերի 1-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ֆինանսական հաշվառման և իրավաբանական ծառայությունների մատուցում՝ 42,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

10) «Թասկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01237925) 2023 թվականի նոյեմբերի 22-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տպագրական աշխատանքների իրականացում՝ 3,300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

11) «Դրիմ Թեչ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00173527) 2023 թվականի դեկտեմբերի 1-ին կնքված՝ N ԴԹ-01/23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում «AYOlingo» հայերենի ուսուցման բջջային հավելվածի սպասարկման ծառայությունների մատուցում՝ 14,100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

12) «Պիկո-Վիկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00871025) 2023 թվականի նոյեմբերի 22-ին կնքված՝ N 20231224 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գրենական և տնտեսական ապրանքների մատակարարում՝ 3,970,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

13) «Ռոքարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00840581) 2023 թվականի նոյեմբերի 27-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարում՝ 2,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

14) «Էվրի Դեյ» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 09104669) 2024 թվականի հունվարի 3-ին կնքված՝ N 2007_J_24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարում՝ 2,300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, և ամենօրյա սպառման ապրանքների մատակարարում՝ 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

15) «Տելեկոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2010 թվականի նոյեմբերի 3-ին կնքված՝ N 115226873 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

16) «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2018 թվականի հուլիսի 3-ին կնքված՝ N CL-2018074 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության և համատեղակայման ծառայությունների մատուցում՝ 4,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

17) «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2018 թվականի հուլիսի 3-ին կնքված՝ N IG-2018073 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Դատա Պրո ծառայությունների մատուցում՝ 5,310,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

18) «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2022 թվականի օգոստոսի 24-ին կնքված՝ N 23425300 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 750,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

19) «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2018 թվականի նոյեմբերի 30-ին կնքված՝ N 20469126 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 450,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

20) «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2018 թվականի հոկտեմբերի 19-ին կնքված՝ N 10800817 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

21) «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2012 թվականի ապրիլի 27-ին կնքված՝ N 10903815 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

30.01.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ