ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 150-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունիսի 21-ի «Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 614-Ա որոշման հավելվածում «Ս. Սահակյան-Հայաստանի ամերիկյան համալսարանի Ջերալդ և Փաթրիշա առողջապահական գիտությունների ֆակուլտետի ավագ գիտաշխատող (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Հ. Լիլոզյան-Հայաստանի ամերիկյան համալսարանի Ջերալդ և Փաթրիշա Թրփանճեան առողջապահական գիտությունների ֆակուլտետի գիտաշխատող (համաձայնությամբ)» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հոկտեմբերի 31-ի «Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1239-Ա որոշման հավելվածում «Մ. Թադևոսյան-«Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամ հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Բաղդասարյան-«Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամ հասարակական կազմակերպության դասընթացավար (համաձայնությամբ)» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 739-Ա որոշման հավելվածում «Վ. Ուռուտյան-Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Հ. Զաքոյան-Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր (համաձայնությամբ)» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունիսի 21-ի «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 613-Ա որոշման հավելվածում «Ա. Իսպիրյան» բառերը փոխարինել «Ա. Շիրվանյան» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
19.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|