Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-223-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.01.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.01.14/2(668) Հոդ.3
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
02.12.2008
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 2-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի մայիսի 31-ի ՀՕ-124-Ն օրենքի մաս կազմող` «2006-2007 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների» Ցանկ թիվ 1-ում՝

 

1) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ընկերությունների ցանկը 90021 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«21.1

90054

«Ավտոճանապարհային մեքենաներ» ՓԲԸ

Արմավիրի մարզ,
Զվարթնոց,
գ. Նորակերտ».

 

2) Երևանի քաղաքապետարանի ընկերությունների ցանկը 90040 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«40.1

90052

«Արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ

քաղ. Երևան,
Փ. Բուզանդի 1/3».

 

3) Արագածոտնի մարզպետարանի ընկերությունների ցանկից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ցանկով.

 

«Գեղարքունիքի մարզպետարան

44.1

90056

«Մարտունու ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՓԲԸ

քաղ. Մարտունի, Գետափնյա 1 (Սայաթ-Նովա 36)».

 

4) Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ընկերությունների ցանկը 90051 ծածկագրի տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«45.1

90057

«Ձիասպորտի կենտրոն» ՓԲԸ

քաղ. Երևան,
Շիրակի 39».

 

5) Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ընկերությունների ցանկից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ցանկով.

 

«Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

45.2

90053

«Հայներարտբանկ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 2,35%-ը

քաղ. Երևան,
Վազգեն Սարգսյան 2

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

45.3

90055

«Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ

քաղ. Ստեփանավան, Ստեփանավանի օդանավակայան»:

 

Հոդված 2. «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի Ցանկ թիվ 1-ում «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն», իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտե» բառերը` «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2008 թ. դեկտեմբերի 26
Երևան
ՀՕ-223-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան