Գլխավոր տեղեկություն
Համար
N 219-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 15.02.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.02.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 փետրվարի 2024 թվականի N 219-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 842-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1562-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 842-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման վերնագրում, 1-ին և 3-րդ կետերում, հավելվածի վերնագրում, հավելվածի 3-րդ կետում, 3-րդ կետի 4-րդ ենթակետում, 6-րդ և 10-րդ կետերում «2024» թիվը փոխարինել «2025» թվով.

2) հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետում «պետական գրանցում իրականացնող մարմիններում գրանցված» բառերը փոխարինել «գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող» բառերով.

3) հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11․ Ծրագրի շրջանակներում անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով հիփոթեքային վարկերը կարող են տրամադրվել հաստատուն տոկոսադրույքով կամ լողացող/հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքով, ընդ որում, բոլոր դեպքերում աջակցության չափը հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար կազմում է հանրագումարային մինչև 16 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 277 հազ․ դրամ։ Հիփոթեքային վարկերի տոկոսագումարների մարման համար աջակցության չափը կազմում է՝

1) հաստատուն տոկոսադրույքով վարկավորման դեպքում՝ մինչև 13%, հանրագումարային մինչև 12․668 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 203 հազ․ դրամ.

2) լողացող/հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքով վարկավորման դեպքում՝ Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույք +3,25% չափով՝ վարկի տրամադրման պահին, հանրագումարային մինչև 16.8 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 310 հազ․ դրամ։ Այս դեպքում վարկավորման տոկոսադրույքը վարկի տրամադրման պահին հաջորդող 36 ամիսների ընթացքում մնում է անփոփոխ, իսկ 37-րդ ամսից սկսած այն վերափոխվում է լողացող տոկոսադրույքի՝ փոփոխվելով Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի +/- 1%-ից ավելի փոփոխության դեպքում (վարկային պայմանագրի համաձայն՝ տվյալ պահին գործող վարկի տոկոսադրույքի հիմքում դրված Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի նկատմամբ)։ Լողացող տոկոսադրույքի փոփոխությունը կարող է իրականացվել տարեկան 2 անգամ՝ ապրիլ և հոկտեմբեր ամիսներին։ Վարկային պայմանագրի գործողության ընթացքում վարկի տոկոսադրույքը վարկի տրամադրման պահին սահմանված տոկոսադրույքի համեմատ չի կարող բարձրանալ կամ իջնել ավելի քան 4 տոկոսային կետով։ Հիփոթեքային վարկավորման դեպքում աջակցության չափը տոկոսագումարների մարման համար հաշվարկվում է 10 տարվա հաշվարկով ամսական անուիտետային մարման եղանակով հաշվարկված ամսական վճարման գումարներին համապատասխան։».

4) հավելվածի 12-րդ կետի 4-րդ ենթակետը «շահառուների» բառից հետո լրացնել «, վերջիններիս ցանկության դեպքում՝ նաև նրանց երեխաների» բառերով.

5) հավելվածը 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12.1-ին կետով.

«12.1. Եթե շահառուների ամուսնության պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա պետությունում, ապա օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված փաստաթղթերը ներկայացվում են հյուպատոսական վավերացմամբ, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, և նոտարական կարգով հաստատված հայերեն լեզվով թարգմանված տարբերակով:»։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թվականների ծրագրի իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի N 842-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 1562-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման վերնագրում, 1-ին, 2-րդ և 4-րդ կետերում, N 1 հավելվածի վերնագրում, 1-ին կետում, 2-րդ կետի 1-ին ենթակետում, N 2 հավելվածի վերնագրում, 1-ին կետում, 2-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերում, N 1 ձևի վերնագրում «2024» թիվը փոխարինել «2025» թվով.

2) N 1 հավելվածի 9-րդ կետում «և 2-րդ փուլերի» բառերը փոխարինել «փուլի» բառով.

3) N 2 հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող» բառերը փոխարինել «քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնության մեջ գտնվող» բառերով.

4) ուժը կորցրած ճանաչել N 2 հավելվածի 6-րդ կետի 7-րդ ենթակետը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է ուժի մեջ մտնելուց հետո տրամադրված հիփոթեքային վարկերի նկատմամբ։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

15.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ