ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 130-Ա
«ԻՊՀ» ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԻ ԿՈՐՊՈՒՍ-ՀԱՄԱՔՐԻՍՏՈՆՅԱ ՊԱՇՏՊԱՆՈՂԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայկական լեգեոն կադետական կորպուս» հասարակական կազմակերպության կողմից, հայրենակիցների վերապատրաստման նպատակով, որպես օժանդակություն «ԻՊՀ» հայկական լեգեոնի կորպուսհամաքրիստոնյա պաշտպանողական կամավորական միություն» հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (117 կգ, 2,180 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 270 ԱՄՆ-ի դոլար, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Երևանի մաքսային սպասարկման կենտրոնմաքսատուն, վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «ԻՊՀ» հայկական լեգեոնի կորպուս-համաքրիստոնյա պաշտպանողական կամավորական միություն» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
20.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 130-Ա որոշման |
ՑԱՆԿ
«ԻՊՀ» ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԻ ԿՈՐՊՈՒՍ-ՀԱՄԱՔՐԻՍՏՈՆՅԱ ՊԱՇՏՊԱՆՈՂԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ
|
NN ը/կ |
Ապրանքի նկարագրությունը |
Քանակը |
|
1. |
դիպուկահարի կոստյում |
1 |
|
2. |
դիպուկահարի ծածկոց |
1 |
|
3. |
սև շապիկներ՝ լեգեոնի խորհրդանիշով |
16 |
|
4. |
սև դիմակներ՝ լեգեոնի զինանշանով |
17 |
|
5. |
սև գլխարկներ՝ լեգեոնի զինանշանով |
15 |
|
6. |
զույգ կոշիկներ |
1 |
|
7. |
քողարկման գլխարկներ |
11 |
|
8. |
վրաններ (երկու անձի) |
50 |
|
9. |
փոքր շարժական գեներատոր |
1 |
|
| ||
|
Ընդհանուր արժեքը |
2180 ԱՄՆ-ի դոլար ընդհանուր քաշը |
117 կգ |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
20.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|