ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 26-ին
«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 3-ի Հօ-320 օրենքի (այսուհետ` Օրենք) 56-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Երևանի ավագանու և համայնքի ղեկավարի նորմատիվ իրավական ակտերը և Երևան քաղաքում հանրաքվեով ընդունված իրավական ակտերն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` դրանք ընդունելու օրվան հաջորդող 3 օրվա ընթացքում:»:
Հոդված 2. Օրենքի 63-րդ հոդվածում`
1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Երևանի ավագանու և համայնքի ղեկավարի նորմատիվ իրավական ակտերը պաշտոնապես հրապարակվում են «Երևանի իրավական ակտերի տեղեկագրում» դրանք ստանալու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում:».
2) 6-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 3. Օրենքի 66-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 66. | «Համայնքի իրավական ակտերի տեղեկագրի» և «Երևանի իրավական ակտերի տեղեկագրի» կառուցվածքը |
1. «Համայնքի իրավական ակտերի տեղեկագիրը» բաղկացած է հետևյալ բաժիններից.
1) առաջին բաժնում հրապարակվում են համայնքի ավագանու որոշումները.
2) երկրորդ բաժնում հրապարակվում են համայնքի ղեկավարի որոշումները.
3) համապատասխան բաժիններում հրապարակվում են սույն օրենքի 57-րդ հոդվածի առաջին մասում նշված դատական ակտերը.
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից «Համայնքի իրավական ակտերի տեղեկագրում» կարող են նախատեսվել նաև այլ բաժիններ:
2. «Երևանի իրավական ակտերի տեղեկագիրը» բաղկացած է հետևյալ բաժիններից.
1) առաջին բաժնում հրապարակվում են համայնքի ավագանու որոշումները.
2) երկրորդ բաժնում հրապարակվում են համայնքի ղեկավարի որոշումները:
3. Սույն հոդվածում նշված տեղեկագրերում իրավական ակտերը հրապարակվում են հերթական համարներով: Այդ համարները նորացվում են յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից: Տեղեկագրերի շապիկի վրա և առաջին էջում նշվում են տեղեկագրի տարեկան հերթական համարը, հրատարակման օրը, ամիսը և ամսաթիվը:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Երևանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երևանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2009 թ. հունվարի 15 Երևան ՀՕ-13-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|