Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-10-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.06.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.07.16/44(634) Հոդ.47
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.12.2008
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.01.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.06.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 26-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության 1995 թվականի նոյեմբերի 7-ի ՀO-18 oրենքի (այսուհետ` Oրենք) 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 1. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորները

 

Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներն են մարզերը և համայնքները:

Համայնքը կարող է ընդգրկել մեկ կամ ավելի թվով բնակավայրեր:»:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասից հանել «և մարզի կարգավիճակ ունեցող Երևան քաղաքի» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածում`

 

1) 3-րդ մասից հանել «, Երևան քաղաքի թաղամաս և բնակավայր ընդգրկող համայնքները` թաղային համայնքներ» բառերը.

2) 5-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.

3) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Երևան քաղաքի սահմանները որոշվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

 

Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, թաղային համայնքների» և «և թաղային համայնքների» բառերը:

 

Հոդված 6. Օրենքով հաստատված 5-րդ հավելվածը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Երևանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երևանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2009 թ. հունվարի 15

Երևան

ՀՕ-10-Ն