Գլխավոր տեղեկություն
Համար
N 213-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.02.05-2024.02.18 Պաշտոնական հրապարակման օրը 15.02.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.02.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 փետրվարի 2024 թվականի N 213-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 1431-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 81-րդ հոդվածի 3-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 1-ի «Ընդերքը նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրությունների նպատակով տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 1431-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) 2-րդ կետի 10-րդ ենթակետում, 55-րդ և 68-րդ կետերում «բնության և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման դրական եզրակացություն» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և պետական փորձաքննական դրական եզրակացություն» բառերով, 11-րդ կետի 2-րդ ենթակետում «շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման եզրակացության» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և պետական փորձաքննական դրական եզրակացության» բառերովուղղ., 50-րդ կետի 2-րդ ենթակետում «բնության և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատականը» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության հաշվետվությունը» բառերով, 52-րդ, 54-րդ և 67-րդ կետերում «բնության և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման» բառերով.

2) 9-րդ կետի 3-րդ ենթակետից, 11-րդ կետի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերից, 14-րդ կետի 6-րդ ենթակետից և N 2 ձևի 4.4.10-րդ կետից հանել «բնության և» բառերը.

3) 10-րդ կետում, 19-րդ կետում, N 1 ձևի և N 2 ձևի ամբողջ տեքստում «էներգետիկայի և բնական պաշարների» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով.

4) 11-րդ, 52-րդ և 67-րդ կետերում «բնության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի ոլորտի» բառերով, 52-րդ կետում «շրջակա միջավայրի պահպանության ոլորտի լիազոր մարմինը» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը» բառերով.

5) 25-րդ կետի երկրորդ նախադասությունը «ժամկետով» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի XXV.1 գլխով նախատեսված դեպքերի» բառերով․

6) XI գլխի վերնագրից, 20-րդ կետից հանել «, բնության» բառը.

7) 38-րդ կետի 2-րդ ենթակետում «գործադուլների, տնտեսավարողից անկախ պատճառներով ծառայությունների ընդհատումների` էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և այլ դեպքերի, անհաղթահարելի ուժի` հրդեհների, ջրհեղեղների, երկրաշարժերի, փոթորիկների կամ այլ բնական աղետների, ինչպես նաև պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, զանգվածային անկարգությունների, ապստամբության, ազգայնացման և այլն, որոնք 90 օրվա ընթացքում անհնար են դարձնում աշխատանքների կատարումը» բառերը փոխարինել «սույն կարգի 70․1-ին կետով նախատեսված դեպքերի» բառերով․

8) 64-րդ կետի երկրորդ նախադասությունը «խախտմամբ» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի XXV.1 գլխով նախատեսված դեպքերի» բառերով․

9) հավելվածը XXV գլխից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ XXV.1 գլխով`

 

«XXV.1. ՆԱՎԹԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ՀԻՄՔՈՎ

 

70.1. Անհաղթահարելի ուժ են համարվում հրդեհները, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները կամ այլ բնական աղետները, ինչպես նաև պայթյունները, պատերազմը, ահաբեկչությունը, քաղաքացիական պատերազմը, քաղաքացիական անհնազանդությունը, որոնք նավթային գործունեության իրավունք կրող անձը չէր կարող կանխատեսել, կանխարգելել, և որոնց հետևանքով նավթային գործունեության իրավունք կրող անձը չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել սույն կարգով սահմանված պարտավորությունները:

70.2. Անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում այդ հիմքով արտոնագրի ժամկետը երկարաձգվում է առավելագույնը այդ հանգամանքների և նավթային գործունեության իրավունք կրող անձի բնականոն գործունեության համար խոչընդոտ հանդիսացող հետևանքների վերացման գործողության ժամկետով, բայց ոչ ավելի, քան 5 տարի ժամկետով։

70.3. Սույն կարգի 70․1-ին կետով սահմանված հանգամանքների ծագման պահից սկսած՝ երեք ամսվա ընթացքում, նավթային գործունեության իրավունք կրող անձը այդ հանգամանքների ծագման մասին գրավոր տեղեկացնում է լիազոր մարմնին։ Նշված ժամկետում լիազոր մարմնին գրավոր չտեղեկացնելու դեպքում նավթային գործունեության իրավունք կրող անձի՝ լիազոր մարմին ներկայացրած դիմումը՝ անհաղթահարելի ուժի առաջացման հիմքով արտոնագրի ժամկետի երկարաձգման մասին, քննարկման ենթակա չէ:

70.4. Անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում այդ հիմքով արտոնագրի ժամկետի երկարաձգման համար սույն կարգի 70․1-ին կետով սահմանված հանգամանքների վերացման պահից սկսած՝ երեք ամսվա ընթացքում, նավթային գործունեության իրավունք կրող անձը կարող է լիազոր մարմին ներկայացնել դիմում: Դիմումում նշվում և դրան կից ներկայացվում են սույն կարգի 66-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված տեղեկությունները, սույն կարգի 70․1-ին կետով սահմանված անհաղթահարելի հանգամանքները, դրանց տևողությունը և դրանց անմիջական ազդեցությունը հավաստող ապացույցներ և փաստաթղթեր, ինչպես նաև փոփոխված ժամանակացույցով ծրագիրը։

70․5․ Սույն կարգի 70․4-րդ կետով ներկայացվող՝ փոփոխված ժամանակացույցով ծրագիրը շրջակա միջավայրի վրա ազդեցության և տեխնիկական անվտանգության նոր փորձաքննության ենթակա չէ, իսկ դրական եզրակացություն ստացած փորձաքննությունների ժամկետները համարվում են համապատասխանաբար երկարաձգված։

70.6. Դիմումը մուտքագրվելուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմինը կայացնում է դիմումը բավարարելու կամ մերժելու մասին որոշում։

70.7. Եթե դիմումատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ապա լիազոր մարմինը դիմումի մուտքագրվելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, ծանուցում է դիմումատուին այդ մասին: Դիմումատուն ծանուցումն ստանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում, վերացնում է նշված թերությունները: Դիմումին կից փաստաթղթերի ամբողջական և լրամշակված փաթեթը կրկին ներկայացնելուց հետո լիազոր մարմինը 10 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է դիմումը բավարարելու կամ մերժելու մասին որոշում։ Եթե նշված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը:

70.8. Դիմումը մերժվում է նաև սույն կարգի 70․1-ին կետով սահմանված հանգամանքների և նավթային գործունեության իրավունքով սահմանված աշխատանքների կատարման վրա դրանց անմիջական ազդեցության բացակայության դեպքում։

70.9. Սույն կարգի 70․6-րդ կետով սահմանված կարգով դիմումը բավարարելու դեպքում լիազոր մարմինն այդ մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է դիմումատուին: Լիազոր մարմնից ծանուցումն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում դիմումատուն ներկայանում է նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության մասին պայմանագրում կատարվող համապատասխան փոփոխությունն իր կողմից վավերացնելու համար, որից հետո 10-օրյա ժամկետում տրվում է նավթային գործունեության իրավունքի համապատասխան փոփոխված տարբերակը: Նշված ժամկետներում դիմումատուի չներկայանալու դեպքում արտոնագրի ժամկետի երկարաձգում հայցելու մասին դիմումը բավարարելու վերաբերյալ ընդունված որոշումը համարվում է ուժը կորցրած:».

10) 72-րդ կետը «հետո» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 70․5-րդ կետով սահմանված դեպքի» բառերով․

11) հավելվածի N 2 ձևի 8-րդ կետում «զանգվածային անկարգությունների, ապստամբության, ազգայնացման և այլ» բառերը փոխարինել «քաղաքացիական անհնազանդության» բառերով․

12) հավելվածի 71-րդ և 75-րդ կետերում «Նավթային գործունեության իրավունք ունեցող» բառերը փոխարինել «Նավթային գործունեության իրավունք կրող» բառերով․

13) ուժը կորցրած ճանաչել հավելվածի VI գլխի 10-րդ կետի 1-ին ենթակետը․

14) ուժը կորցրած ճանաչել հավելվածի VI գլխի 11-րդ կետի 1-ին ենթակետը․

15) հավելվածի VI գլխի 11-րդ կետի 5-րդ ենթակետից հանել «և վերահսկումը» բառերը.

16) հավելվածի XI գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1-ին կետով՝

«20.1. Նավթի և բնական գազի պաշարների հայտնաբերման ու գնահատման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման համար ընդունված ստանդարտների, նորմերի ու կանոնների կատարման և նավթային գործունեության բնագավառում բնության և շրջակա միջավայրի պահպանության նորմերի, պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով։»:

2. Սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով լրացվող՝ կարգի 70․1-ին կետով սահմանվող՝ անհաղթահարելի ուժի հիմքով արտոնագրի ժամկետի երկարաձգմանը վերաբերող իրավակարգավորումները տարածվում են նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը նավթային գործունեության իրավունք ստացած և սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին այդ իրավունքը պահպանած անձանց վրա, եթե անհաղթահարելի ուժը ծագել է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան նախորդող չորս տարվա ընթացքում։ Սույն կետում նշված դեպքերում նավթային գործունեության իրավունք կրող անձինք կարգի 70․3-րդ կետով սահմանված տեղեկությունները լիազոր մարմին են ներկայացնում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, իսկ անհաղթահարելի ուժի արդյունքում առաջացած հետևանքների հիմքով արտոնագրի ժամկետի երկարաձգման համար նախատեսված դիմումը և դրան կից նյութերը ներկայացվում են կարգի 70․4-րդ կետով սահմանված ժամկետում:

3. Սույն որոշման 2-րդ կետով նախատեսված դեպքերում արտոնագրի ժամկետը երկարաձգվում է առավելագույնը անհաղթահարելի ուժ հանդիսացող հանգամանքների և նավթային գործունեության իրավունք կրող անձի բնականոն գործունեության համար խոչընդոտ հանդիսացող հետևանքների վերացման գործողության ժամկետով, բայց ոչ ավելի, քան 5 տարի ժամկետով։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

15.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 փետրվարի 2024 թվական: