Գլխավոր տեղեկություն
Համար
N 124-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2010.05.05/18(752) 08.02.2024
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.02.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 124-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 743-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 2-րդ մասի 2-րդ կետով, 3-րդ մասով, 21-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 743-Լ որոշմամբ (այսուհետ՝ որոշում) հաստատված՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող՝ ոչ ֆինանսական ոլորտի մեթոդաբանության բաժինը միացնել նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող՝ լիցենզավորման և գործունեության ծանուցման գործակալությանը.

2) լիցենզավորման և գործունեության ծանուցման գործակալությունն անվանափոխել լիցենզավորման և ոչ ֆինանսական ոլորտի մեթոդաբանության վարչության.

3) նախարարության կառուցվածքում ստեղծել նախարարությանն աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող՝ ներքին աուդիտի բաժին:

2. Այդ կապակցությամբ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) որոշմամբ հաստատված հավելվածի (այսուհետ՝ հավելված) 11-րդ կետի 11-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«11) նախարարությանը վերապահված՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների լիցենզավորումը, դրանից բխող գործառույթների իրականացման ապահովումը, այդ թվում՝ իրավական ակտերի մշակումը.».

2) հավելվածի 32-րդ կետում՝

ա. ուժը կորցրած ճանաչել 19-րդ ենթակետը,

բ. 21-րդ ենթակետում «լիցենզավորման և գործունեության ծանուցման գործակալություն» բառերը փոխարինել «լիցենզավորման և ոչ ֆինանսական ոլորտի մեթոդաբանության վարչություն» բառերով.

3) հավելվածի 33-րդ կետում՝

ա. 10-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

բ. 10-րդ ենթակետից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ ենթակետ՝

«11) ներքին աուդիտի բաժին:»:

3. Ուժը կորցրած ճանաչել հավելվածի 6-րդ՝ «VI. Նախարարությանը ենթակա մարմինները» գլուխը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

08.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան