Գլխավոր տեղեկություն
Համար
N 203-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.02.05-2024.02.18 Պաշտոնական հրապարակման օրը 15.02.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.02.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 փետրվարի 2024 թվականի N 203-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի «Պետական անտառները և անտառային հողերն օգտագործման տալու կարգը սահմանելու մասին» N 806-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 9.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«9.2. Դիմումի մուտքագրվելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում «Անտառտնտեսություն» մասնաճյուղի համապատասխան մասնագետներն իրականացնում են հայցվող հողամասի ուսումնասիրություն, տարածքի ծայրակետերի կոորդինատների միջոցով ստանում հողամասի տարածական պատկերը։ Կազմված գործը, որն իր մեջ պարունակում է դիմումը, կազմված հողամասի տարածական պատկերը և «Անտառտնտեսություն» մասնաճյուղի կարծիքը, ներկայացվում է կազմակերպությանը։ Կազմակերպություն դիմումի մուտքագրման պարագայում այն ուղարկվում է համապատասխան «Անտառտնտեսություն» մասնաճյուղ, և ժամկետը հաշվարկվում է «Անտառտնտեսություն» մասնաճյուղ մուտքագրման օրվանից։ Կազմակերպությունը մերժում է դիմումը սույն որոշման 9.3-րդ կետով նախատեսված դեպքերում, իսկ չմերժման պարագայում 5 աշխատանքային օրվա ընթացքում քարտեզագրող մասնագետի միջոցով ստանալով քննարկվող հողամասի WGS-84 (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգով կազմված հատակագիծը՝ այն գործի հետ տրամադրում է Շրջակա միջավայրի նախարարությանը (այսուհետ՝ նախարարություն)։ Նախարարությունը հողամասի հատակագիծը՝ վեկտորային ֆորմատով, կամ հողամասի շրջադարձային (բեկման) կետերի կոորդինատները՝ տեքստային Excel ձևաչափով, թղթային և էլեկտրոնային կրիչով ուղարկում է Կադաստրի կոմիտե։ Կադաստրի կոմիտեն մինչև 10 աշխատանքային օրվա ընթացքում նախարարությանն է տրամադրում տեղեկատվություն քննարկվող հողամասի գտնվելու վայրի (մարզ, համայնք, կադաստրային թաղամասի ծածկագիր), նպատակային և գործառնական նշանակության, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության, գոտիականության գործակցի վերաբերյալ։ Կադաստրի կոմիտեի պատասխան գրությունը ստանալուց 3 աշխատանքային օրվա ընթացքում նախարարությունը կայացնում է որոշում՝ մրցույթ հայտարարելու մասին։ Մրցույթն իրականացվում է սույն կարգի 5-րդ բաժնով սահմանված կարգով։».

2) 10-րդ կետում «կոմիտե» բառը փոխարինել «նախարարություն» բառով.

3) 11-րդ կետում «կոմիտեի» բառը փոխարինել «նախարարության» բառով.

4) 13-րդ կետում «կոմիտեի» և «կոմիտե» բառերը փոխարինել համապատասխանաբար «նախարարության» և «նախարարություն» բառերով.

5) 14-րդ կետում «Կոմիտեն» բառը փոխարինել «Նախարարությունը» բառով.

6) 18-րդ կետում «կոմիտե» բառը փոխարինել «նախարարություն» բառով.

7) 25-րդ կետում «կոմիտեի» բառը փոխարինել «նախարարության» բառով.

8) 27-րդ, 28-րդ և 29-րդ կետերում «կոմիտե»ուղղ. բառը փոխարինել «նախարարություն» բառով.

9) 30-րդ կետում «կոմիտեն» բառը փոխարինել «նախարարությունը» բառով.

10) 31-րդ կետում «լիազորված մարմնի,» բառերից հետո գրված «կոմիտեի,» բառը հանել.

11) 31.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«31.1. Հանձնաժողովի գործունեության վայրը Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունն է (հասցե՝ քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3):».

12) 32-րդ կետում «կոմիտեի www.forestcommitte.am» բառերը փոխարինել «նախարարության www.env.am» բառերով.

13) 43-րդ կետում «կոմիտեում» բառը փոխարինել «նախարարությունում» բառով.

14) 51.1-ին կետում «կոմիտե» բառը փոխարինել «նախարարություն» բառով.

15) 56-րդ կետում «կոմիտեն» և «կոմիտե» բառերը փոխարինել համապատասխանաբար «նախարարությունը» և «նախարարություն» բառերով.

16) N 2 ձևում «կոմիտեի» բառը փոխարինել «նախարարության» բառով.

17) N 3 ձևում «կոմիտեի» բառը փոխարինել «նախարարության» բառով։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի «Անտառների պետական կադաստրի վարման և անտառների պետական հաշվառման ու տվյալների տրամադրման կարգը սահմանելու մասին» N 133-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 2-րդ կետում «նախարարության անտառային կոմիտեին» բառերը փոխարինել «նախարարությանը» բառով.

2) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետը.

3) որոշման հավելվածի 3-րդ կետից հանել «անտառային կոմիտեի» բառերը.

4) որոշման հավելվածի 4-րդ կետում «պահպանությունն» բառը փոխարինել «կառավարումն» բառով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

15.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 փետրվարի 2024 թվական: