ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
2000 թվականի մարտի 24-ին
ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. | ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ |
1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սիգարների, սիգարելաների և սիգարետների (այսուհետ` ծխախոտի արտադրանք) համար ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի և մաքսատուրքի, և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար` ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաստատագրված վճարները, դրանց հաշվարկման և վճարման կարգը:
2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի արտադրանք արտադրող-իրացնողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող ծխախոտի արտադրանքի վրա:
Հոդված 2. | ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ |
1. Սույն օրենքի իմաստով հաստատագրված վճար վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետություն ծխախոտի արտադրանք ներմուծող և հանրապետությունում ծխախոտի արտադրանք արտադրող ֆիզիկական և իրավաբանական անձինք (այսուհետ` վճարողներ):
2. Ծխախոտի արտադրանք ներմուծող քաղաքացիները վճարող են համարվում 400 հատ սիգարետը կամ սիգարելան և 10 հատ սիգարը գերազանցող մասի համար:
Հոդված 3. | ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ |
1.Վճարողները, տնտեսական գործունեության արդյունքներից անկախ, հաստատագրված վճարը հաշվարկում և վճարում են հետևյալ չափերով`
Ապրանքի |
Ապրանքի անվանումը |
Հաստատագրված վճարի չափը (դրամ 1000 հատի համար) | |
Ներմուծվող արտադրանքի |
| ||
2402 10 000 11 |
սիգարներ` ծխախոտ պարունակող |
550.000 |
300.000 |
2402 90 000 11 |
սիգարներ այլ | ||
2402 10 000 12 |
սիգարելաներ` ծխախոտ պարունակող |
15000 |
11000 |
2402 90 000 12 |
սիգարելաներ` այլ | ||
2402 20 900 11 |
սիգարետներ` ծխախոտ |
6500 |
4750 |
2402 20 100 11 |
սիգարետներ` մեխակ պարունակող, ֆիլտրով | ||
2402 90 000 13 |
սիգարետներ` այլ, ֆիլտրով | ||
2402 20 900 12 |
սիգարետներ` ծխախոտ պարունակող, առանց ֆիլտրի |
3250 |
1950 |
2402 20 100 12 |
սիգարետներ` մեխակ | ||
2402 90 000 14 |
սիգարետներ` այլ, առանց ֆիլտրի |
2. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարի ընդհանուր գումարի մեջ ավելացված արժեքի հարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 15, իսկ մաքսատուրքի հաշվարկային մեծությունը` 8.5 տոկոս:
3. Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարի ընդհանուր գումարի մեջ ավելացված արժեքի հարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 20 տոկոս:
(3-րդ հոդվածը փոփ. 14.12.01 ՀՕ-279, խմբ. 05.05.05 ՀՕ-87-Ն, փոփ. 25.05.06 ՀՕ-81-Ն, 26.12.08 ՀՕ-254-Ն)
Հոդված 4. | ՀԱՇՎԱՌՈՒՄԸ |
1. Հանրապետությունում ծխախոտի արտադրանքի իրացումն ազատվում է ավելացված արժեքի հարկից:
2. Վճարողները`
ա) ծխախոտի արտադրանքի ներմուծման, արտադրության և իրացման մասով վարում են առանձնացված հաշվապահական հաշվառում.
բ) գործունեության այդ մասով հաշվարկում և վճարում են օրենսդրությամբ սահմանված այլ հարկեր, ինչպես նաև գործունեության այլ տեսակների համար` օրենսդրությամբ սահմանված հարկերն և պարտադիր այլ վճարները.
գ) սույն օրենքի 3 հոդվածի 1-ին կետի համաձայն հաշվարկված հաստատագրված վճարներից հաշվանցում են վճարողների կողմից հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի արտադրության գծով ապրանքների և ծառայությունների գնումների դիմաց ստացված` այլ մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարները.
դ) սույն օրենքով հարկման ենթակա գործունեության մասով ազատվում են իրենց գրանցման վայրի հարկային մարմիններին ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի հաշվարկներ ներկայացնելու պարտավորությունից:
3. Վճարողների համար ծխախոտի արտադրանքի ներմուծման, արտադրության և իրացման մասով կասեցվում են մաքսատուրքի և (կամ) ավելացված արժեքի հարկի ու ակցիզային հարկի գծով օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունները:
4. Վճարողները, ինչպես նաև սույն օրենքի համաձայն վճարող չհամարվող` հանրապետության տարածքում ծխախոտի արտադրանք իրացնող անձինք Հայաստանի Հանրապետություն ներմուծված և հանրապետությունում արտադրված ծխախոտի արտադրանքի իրացման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում ավելացված արժեքի հարկի դրույքաչափի և գումարի նշում չեն կատարում: Հարկի գումարի առանձնացման դեպքում պետական բյուջե վճարման ենթակա ավելացված արժեքի հարկը հաշվարկվում և վճարվում է սահմանված ընդհանուր կարգով` անկախ հաստատագրված վճարների վճարումից:
5. Սույն օրենքի համաձայն վճարող չհամարվող` Հայաստանի Հանրապետության տարածքում ծխախոտի արտադրանք իրացնող անձինք դրա իրացման գծով ապրանքների (շրջանառության ծախքերին վերաբերող նյութական ռեսուրսների, վառելիքի, աշխատանքների և ծառայությունների) դիմաց վճարված ավելացված արժեքի հարկի գումարները միացնում են ապրանքների ձեռքբերման արժեքին (շրջանառության ծախքերին)` իրացման ընդհանուր շրջանառության մեջ ծխախոտի արտադրանքի իրացման շրջանառության տեսակարար կշռին համապատասխանող չափով:
Հոդված 5. | ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ |
1. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարը վճարվում է ներմուծման օրվանից տասն օրվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարը վճարվում է ամսվա արդյունքներով` մինչև հաջորդ ամսվա 25-ը: Վճարողներն այդ ժամկետում իրենց գրանցման վայրի հարկային մարմին են ներկայացնում հաստատագրված վճարի հաշվարկ` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության սահմանած ձևով:
3. (մասն ուժը կորցրել է 05.05.05 ՀՕ-87-Ն)
(5-րդ հոդվածը փոփ. 05.05.05 ՀՕ-87-Ն)
Հոդված 6. | ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ-ՆՈՐՄԱՏԻՎ ԱԿՏԵՐԸ |
Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական-նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:
Հոդված 7. | ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ |
Սույն օրենքի խախտումներն առաջացնում են պատասխանատվություն` օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 8. | ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2000 թվականի ապրիլի 1-ից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.10.2010, ՀՕ-128-Ն | 01.01.2014, ՀՕ-40 | |
28.11.2011, ՀՕ-279-Ն | 22.12.2011, ՀՕ-40 | |
07.10.2010, ՀՕ-127-Ն | 01.01.2011, ՀՕ-40 | |
26.12.2008, ՀՕ-254-Ն | 30.01.2009, ՀՕ-40 | |
25.05.2006, ՀՕ-81-Ն | 08.07.2006, ՀՕ-40 | |
05.05.2005, ՀՕ-87-Ն | 04.06.2005, ՀՕ-40 | |
14.12.2001, ՀՕ-279 | 01.01.2002, ՀՕ-40 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|