Գլխավոր տեղեկություն
Համար
N 110-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.02.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 110-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 263-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի ապրիլի 10-ի «Հայկական բարեգործական ընդհանուր միություն հիմնադրամ (Հայաստան) հիմնադրամի կողմից իրականացվող «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների պահպանման կենտրոնի համար սարքավորումների ձեռքբերում» ծրագրի մասին» N 263-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1-ին կետում «35,400,000» թիվը փոխարինել «35,700,000» թվով.

2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միություն հիմնադրամի (Հայաստան) կողմից ձեռք բերված թանգարանային նմուշների վերականգնման համար անհրաժեշտ սարքավորումները (մեկ տեղ, 460 կգ ընդհանուր քաշով, 46,035 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 610,760 դրամ, Երևանի մաքսային սպասարկման կենտրոնմաքսատուն, վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի ապրիլի 10-ի N 263-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

12.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 110-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 263-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՄԱՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ»

 

1․

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանության «Grassroots» մշակութային դրա- մաշնորհային ծրագրի շրջանակներում ՀԲԸՄ հիմնադրամը (Հայաստան) արժանացել է դրամաշնորհի, համաձայն որի Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի թանգարանների պահպանման կենտրոնի վերազինման համար ձեռք են բերվելու թանգարանային նմուշների վերականգնման և պահպանման նոր սարքավորումներ, որոնք նվիրաբերվելու են Հայաստանյայց Առաքելական Սբ․ Եկեղեցուն։

2․

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից։

3․

Բարեգործը

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանություն

4․

Ծրագիրը կատարողը

Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) հիմնադրամ (Հայաստան) (ՀՀ, քաղ․ Երևան, Մելիք-Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 02636688)

5․

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, քաղ. Էջմիածին

բնագավառը՝ մշակույթ

6․

Ծրագրի բյուջեն

35,700,000 դրամ

7․

Բարեգործությունն ստացողը

Հայաստանյայց Առաքելական Սբ․ Եկեղեցի, (ՀՀ. քաղ. Էջմիածին, ՀՎՀՀ՝ 04703401)

8․

Ծրագրի իրականացման տևողությունը

2023 թվականի ապրիլի 20-ից մինչև 2024 թվականի մարտի 29-ը

9․

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինան- սական միջոցների ծավալը

Դրամաշնորհի շրջանակներում՝ Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնի թանգարանների պահպանման կենտրոնի վերազինման նպատակով, իրականացվելու են ստորև նշված միջոցառումները՝

1. Անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերում Հայաստանի տարածքում։ Նախատեսվում է

իրականացնել 2023 թվականի ապրիլի 20-ից մինչև 2024 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 1,704,584 դրամի չափով:

2․ Անհրաժեշտ սարքավորումների ներմուծում: Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի ապրիլի 20-ից մինչև 2024 թվականի փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածում՝ 33,345,416 դրամի չափով: 3․ Ծրագրի իրականացման աուդիտորական ծառայություններ։ Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի փետրվարի 1-ից մինչև 2024 թվականի մարտի 29-ն ընկած ժամանակահատվածում՝

650,000 դրամի չափով։

10․

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները

և նախատեսվող գինը

1․ Սարքավորումների ձեռքբերում՝ 1,704,584 դրամ՝ առանց ԱԱՀ։ 2․ Սարքավորումների ներմուծում՝ 33,345,416 դրամ՝ առանց ԱԱՀ:

3․ Ծրագրի իրականացման աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 650,000 դրամ՝ առանց ԱԱՀ։

11․

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը

Նախատեսվում են աուդիտորական ծառայություններ՝ ծրագրի իրականացման հետ կապված։

12․

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակա- ռավարման մարմինների և այլ

մարմինների հետ

Չի նախատեսվում:

13․

Ծրագրի արդյունավետության

նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հաշվետվություն ներկայացնել ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ

հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Տ. Խաչատրյան

 

12.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ