ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 26-ին
«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-183 օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածը «իզ» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «իէ» ենթակետով`
«իէ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային վարչարարության օժանդակության նպատակով անցկացվող վիճակահանության արդյունքում տրամադրվող պարգևավճարները և բոնուսները:»:
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով`
«դ) եկամուտները վճարվել են նոտարներին` իրենց կողմից մատուցված ծառայությունների դիմաց»:
Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին նախադասության «ժգ» ենթակետով» բառերը փոխարինել ««բ» և «ժգ» ենթակետերով» բառերով:
Հոդված 4. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետը «եկամուտները» բառից հետո լրացնել «և ցանկացած այլ հիմքով հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2008 թ. դեկտեմբերի 30 Երևան ՀՕ-251-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|