ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 փետրվարի 2016 թվականի N 145-Ն
ՓԱԿ ՏԻՊԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 16.02.23 N 188-Ն)
«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 110-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 16.02.23 N 188-Ն)
1. Սահմանել փակ տիպի մաքսային պահեստներում պահպանման համար թույլատրվող ապրանքների կատեգորիաները` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 16.02.23 N 188-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Հ. Աբրահամյան | 
| 
 
  | 
| 
 
  | 
 Հավելված  | 
Ց Ա Ն Կ
ՓԱԿ ՏԻՊԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԸ
(վերնագիրը խմբ. 16.02.23 N 188-Ն)
| 
 NN  | 
 Ապրանքատեսակի անվանումը  | 
| 
 1.  | 
 Ռադիոակտիվ իզոտոպների բոլոր տեսակի միացություններ և արտադրատեսակներ, այլ ռադիոակտիվ նյութեր, սարքերի և սարքավորումների բաղադրության մեջ մտնող ռադիոիզոտոպային արտադրատեսակներ  | 
| 
 2.  | 
 Զինամթերք, ռազմամթերք, ռազմական տեխնիկա, դրանց արտադրության համար նախատեսված հատուկ համալրող արտադրատեսակներ  | 
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Դ. Հարությունյան |