Basic information
Number
N 6-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (05.01.2023-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է միասնական կայքում
Enactment organisation
Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Enactment date
04.01.2023
Signing organisation
Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Signing date
04.01.2023
Effective date
05.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

 

04 հունվարի 2023 թ.
ք. Երևան

N 6-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՎԱՀԵ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԿԱՄ ԱՌԵՎՏՈՒՐ» ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 7-րդ մասով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 658-Լ որոշման հավելվածի 26-րդ կետի 10-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 06-ի N 1058-Ա հրամանով, ինչպես նաև հիմք ընդունելով «ՎԱՀԵ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2022 թվականի դեկտեմբերի 21-ին ներկայացված դիմումը։

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «ՎԱՀԵ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից իրականացվող «Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր» ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը դադարեցնել՝ համաձայն «ՎԱՀԵ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացված դիմումի՝ հաշվառման ամսաթիվը՝ 06․11․2017թ․, գտնվելու վայրը` ՀՀ ք. Երևան,Դավիթաշեն 1 թղմ., շ 49, բն. 11:

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ օրենքով սահմանված ժամկետներում:

 

 

Կ. Սարգսյան