Գլխավոր տեղեկություն
Համար
N 251-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (07.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
05.04.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 251-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԻՆՖԵԿՑԻՈՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 87,443,471 դրամ ընդհանուր արժողությամբ «Ինֆեկցիոն մասնաշենքի վերակառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Մասիս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 06904082 ) 2023 թվականի մարտի 13-ին կնքված՝ ՀՀ/Հ-01/23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ինֆեկցիոն մասնաշենքի շինարարական աշխատանքների իրականացում՝ 87,443,471 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

05.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 251-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԻՆՖԵԿՑԻՈՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Բնակչությանը բժշկական ծառայությունների մատուցման պայմանների բարելավման նպատակով նախատեսվում է վերակառուցել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի ք․ Նոյեմբերյան «Նիկոլայ Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն»

ՓԲԸ-ի ինֆեկցիոն մասնաշենքը:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնք, քաղ. Նոյեմբերյան, առողջապահություն

6.

Ծրագրի բյուջեն

87,443,471 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

«Նիկոլայ Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2023 թվականի ապրիլի 17-ից մինչև 2024 թվականի ապրիլի 10-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի ք․Նոյեմբերյան «Նիկոլայ Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ինֆեկցիոն մասնաշենքի վերակառուցում՝ 87,443,471 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի ապրիլի 17-ից մինչև 2024 թվականի ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ինֆեկցիոն մասնաշենքում նախատեսվում է շենքի սեյսմազինվածության ավելացում, հիմքերի ուժեղացում։ Կատարվելու է շենքի ներքին հարդարման, ներքին ջրամատակարարման և ջրահեռացման, էլեկտրականության և հրդեհային անվտանգության համակարգերի տեղադրման, ջեռուցման և օդափոխության համակարգերի սարքավորումների տեղադրման, դռների, պատուհանների և հատակների փոխարինման աշխատանքների իրականացում, ինչպես նաև փոխվելու է տանիքը և կատարվելու է շենքի արտաքին հարդարման աշխատանքներ՝

87,443,471 դրամի չափով։

11.

Ծրագրի իրականացման հետ

կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների,

այլ կազմակերպությունների հետ

ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ Տավուշի մարզպետարան, Նոյեմբերյանի համայնքապետարան

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

(հավելվածը փոփ. 06.02.24 N 90-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

05.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.02.2024, N 90-Ա 07.02.2024, N 251-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան