ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 251-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԻՆՖԵԿՑԻՈՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 87,443,471 դրամ ընդհանուր արժողությամբ «Ինֆեկցիոն մասնաշենքի վերակառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Մասիս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 06904082 ) 2023 թվականի մարտի 13-ին կնքված՝ ՀՀ/Հ-01/23 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ինֆեկցիոն մասնաշենքի շինարարական աշխատանքների իրականացում՝ 87,443,471 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
05.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 251-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԻՆՖԵԿՑԻՈՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Բնակչությանը բժշկական ծառայությունների մատուցման պայմանների բարելավման նպատակով նախատեսվում է վերակառուցել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի ք․ Նոյեմբերյան «Նիկոլայ Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ինֆեկցիոն մասնաշենքը: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնք, քաղ. Նոյեմբերյան, առողջապահություն |
6. |
Ծրագրի բյուջեն |
87,443,471 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
«Նիկոլայ Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2023 թվականի ապրիլի 17-ից մինչև 2024 թվականի ապրիլի 10-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի ք․Նոյեմբերյան «Նիկոլայ Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ինֆեկցիոն մասնաշենքի վերակառուցում՝ 87,443,471 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի ապրիլի 17-ից մինչև 2024 թվականի ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ինֆեկցիոն մասնաշենքում նախատեսվում է շենքի սեյսմազինվածության ավելացում, հիմքերի ուժեղացում։ Կատարվելու է շենքի ներքին հարդարման, ներքին ջրամատակարարման և ջրահեռացման, էլեկտրականության և հրդեհային անվտանգության համակարգերի տեղադրման, ջեռուցման և օդափոխության համակարգերի սարքավորումների տեղադրման, դռների, պատուհանների և հատակների փոխարինման աշխատանքների իրականացում, ինչպես նաև փոխվելու է տանիքը և կատարվելու է շենքի արտաքին հարդարման աշխատանքներ՝ 87,443,471 դրամի չափով։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
ՀՀ առողջապահության նախարարություն, ՀՀ Տավուշի մարզպետարան, Նոյեմբերյանի համայնքապետարան |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
(հավելվածը փոփ. 06.02.24 N 90-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
05.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |