ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 26-ին
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀO-337 oրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման իրականացումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն oրենքով, այլ oրենքներով և իրավական ակտերով:
2. Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները սահմանվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «Երևանի թաղային համայնքում` թաղապետը,» բառերը:
Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետից հանել «իսկ Երևանում` Երևանի քաղաքապետին,» բառերը:
Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «, Երևանում` Երևանի քաղաքապետին» բառերը:
Հոդված 5. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ավագանու կողմից ընդունված Երևանի գլխավոր հատակագծի նախագիծը Երևանի քաղաքապետը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:»:
Հոդված 6. Օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ մասի վերջին պարբերությունից հանել «և Երևանի խորհուրդը» բառերը:
Հոդված 7. Օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետը,» բառերը:
Հոդված 8. Օրենքի 72-րդ հոդվածում`
1) վերնագրից հանել «, իսկ Երևանում Երևանի քաղաքապետի» բառերը.
2) 1-ին մասից հանել «, իսկ Երևանում Երևանի քաղաքապետի» բառերը.
3) 2-րդ և 3-րդ մասերից հանել «, իսկ Երևանում Երևանի քաղաքապետը» բառերը:
Հոդված 9. Օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, Երևանում` Երևանի քաղաքապետի» բառերը:
Հոդված 10. Օրենքի 77-րդ հոդվածի վերնագրից, 1-ին և 2-րդ մասերից հանել «և Երևանի թաղային համայնքների» բառերը:
Հոդված 11. Օրենքի 77.2-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը (այսուհետ` մարզպետ),» բառերը:
Հոդված 12. Օրենքի 9-րդ գլխի վերնագրից հանել «, Երևանի խորհուրդը» բառերը:
Հոդված 13. Օրենքի 82-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 14. Օրենքի 84-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «(Երևան քաղաքում` նաև Երևանի քաղաքապետին)», «(Երևան քաղաքի)» բառերը:
Հոդված 15. Օրենքի 85-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Երևանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երևանի ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2009 թ. հունվարի 15 Երևան ՀՕ-8-Ն |