Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 799
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.05.2018-23.06.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 02.05.2023
Ընդունող մարմին
Մաքսային միության հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
23.09.2011
Ստորագրող մարմին
Մաքսային միության հանձնաժողովի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
23.09.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2012

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 սեպտեմբերի 2011 թվականի

թիվ 799

քաղ. Ալմաթի

 

«OԾԱՆԵԼԻՔԱԿՈՍՄԵՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում եւ Ռուսաստանի Դաշնությունում տեխնիկական կանոնակարգման միասնական սկզբունքների եւ կանոնների մասին» 2010 թվականի նոյեմբերի 18-ի համաձայնագրի 13-րդ հոդվածին համապատասխան՝ Մաքսային միության հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշեց.

1. Ընդունել «Oծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 009/2011) (կցվում է):

2. Հաստատել`

2.1.Միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկը, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Oծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011)պահանջների կատարումը (կցվում է).

(2.1-ին կետը փոփ. ԵՏՀԿ 10.04.18 թիվ 54)

2.2. Միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկը, որոնք պարունակում են «Oծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջները կիրառելու եւ կատարելու ու արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) եւ չափումների կանոններ եւ մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ (կցվում է)։

(2.2-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 10.04.18 թիվ 54)

3. Սահմանել՝

3.1. «Oծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) ուժի մեջ է մտնում 2012 թվականի հուլիսի 1-ից.

3.2. Մաքսային միության նորմատիվ իրավական ակտերով կամ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) վերաբերյալ փաստաթղթերը, որոնք տրամադրվել կամ ընդունվել են տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման առարկա օբյեկտ հանդիսացող արտադրանքի առնչությամբ (այսուհետ՝ արտադրանք), մինչեւ տեխնիկական կանոնակարգն ուժի մտնելու օրը վավեր են մինչեւ դրանց գործողության ժամկետի ավարտը, սակայն ոչ ուշ, քան 2014 թվականի հուլիսի 1-ը։ Նշված փաստաթղթերը, որոնք տրամադրվել կամ ընդունվել են մինչեւ սույն Որոշման պաշտոնական հրապարակման օրը, վավեր են մինչեւ դրանց գործողության ժամկետի ավարտը։

Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից Մաքսային միության նորմատիվ իրավական ակտերով կամ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) վերաբերյալ փաստաթղթերի տրամադրում կամ ընդունում չի թույլատրվում.

3.3. մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը թույլատրվում է արտադրանքի արտադրություն եւ շրջանառության համար բացթողում՝ Մաքսային միության նորմատիվ իրավական ակտերով կամ Մաքսային միության անդամ պետության օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխան՝ նշված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) մասին այն փաստաթղթերի առկայության դեպքում, որոնք տրամադրվել կամ ընդունվել են Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից առաջ։

Նշված արտադրանքը մակնշվում է համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով)՝ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը կամ Հանձնաժողովի՝ 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 386 որոշմանը համապատասխան։

Այդպիսի արտադրանքի մակնշումը արտադրանքի շրջանառության միասնական նշանով Մաքսային միության անդամ պետության շուկայում չի թույլատրվում.

3.4. սույն որոշման 3.2 ենթակետում նշված՝ համապատասխանության գնահատման (հավաստման) վերաբերյալ փաստաթղթերի գործողության ժամկետի ընթացքում շրջանառության մեջ դրված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է արտադրանքի պիտանիության ժամկետի ընթացքում, որը սահմանվում է Մաքսային միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան։

4. Հանձնաժողովի քարտուղարությանը՝ Կողմերի հետ համատեղ, պատրաստել տեխնիկական կանոնակարգի կիրարկման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագրի նախագիծ եւ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից եռամսյա ժամկետում այն ներկայացնել Հանձնաժողովի՝ սահմանված կարգով հաստատմանը:

5. Բելառուսական կողմին՝ Կողմերի մասնակցությամբ ստանդարտների կիրառման արդյունքների մշտադիտարկման հիման վրա ապահովել սույն Որոշման 2-րդ կետում նշված ստանդարտների ցանկերի թարմացման վերաբերյալ առաջարկությունների պատրաստումը եւ տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից՝ ոչ պակաս, քան տարեկան մեկ անգամ, դրանք ներկայացնել Հանձնաժողովի քարտուղարություն՝ Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով հաստատելու նպատակով։

6. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 15 օր հետո, եթե այդ ժամկետի ընթացքում Կողմերը չհայտարարեն Տեխնիկական կանոնակարգի մասով տրված հավանությունը կասեցնելու մասին։

 

Մաքսային միության հանձնաժողովի անդամներ՝

 

Բելառուսի Հանրապետությունից

Ղազախստանի Հանրապետությունից

Ռուսաստանի Դաշնությունից


Ս. Ռումաս


Ու. Շուկեև


Ի. Շուվալով

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Մաքսային միության հանձնաժողովի

2011 թվականի սեպտեմբերի 23-ի

թիվ 799 որոշմամբ

(հավելվածը փոփ. ԵՏՀԽ 02.12.15 թիվ 91, ԵՏՀԿ 17.05.16 թիվ 46, ԵՏՀԿ 29.08.17 թիվ 110, ԵՏՀԿ 10.04.18 թիվ 54)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2023 թվական:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան