Գլխավոր տեղեկություն
Համար
N 73-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
06.02.2024
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.02.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 73-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Էֆ-տեքս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01334029) 2024 թվականի հունվարի 15-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ժիլետների և շապիկների ձեռքբերում՝ 1,476,600 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Լեգիոն Պարիսպ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00075973) 2024 թվականի հունվարի 12-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հատակի պատրաստման աշխատանքների իրականացում՝ 561,800 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Այ-Թի Պլազա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02244868) 2024 թվականի հունվարի 15-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է փոքր համակարգիչների, սնուցման սարքերի և համակարգչային պարագաների ձեռքբերում՝ 375,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) 15Ֆայվ ընկերության (25012, Փասադենա, Կալիֆորնիա, ԱՄՆ) հետ 2024 թվականի հունվարի 17-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրերի արտոնագրերի ձեռքբերում՝ 76,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

06.02.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ