ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 111-Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԲՈՒԺՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԵՎ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԶԵԿՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 11,390,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Ամբուլատոր բուժման մեջ գտնվող տուբերկուլյոզով հիվանդներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում և տուբերկուլյոզի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
| Հայաստանի Հանրապետության | Տ. Խաչատրյան | 
| 
 Երևան | 
| 10.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
| Հավելված ՀՀ փոխվարչապետի N 111-Ա որոշման | 
ԾՐԱԳԻՐ
«ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԲՈՒԺՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԵՎ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԶԵԿՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ»
| 1. | Ծրագրի նպատակը | Սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում ամբուլատոր փուլում բուժում ստացող տուբերկուլյոզով հիվանդներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տուբերկուլյոզով հիվանդների շրջանում տուբերկուլյոզի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում։ | 
| 2. | Ծրագրի բարեգործական որակման նպատակը | Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով նախատեսված արտոնություններից: | 
| 3. | Բարեգործը | Ձեռք բերովի Իմունային Անբավարարության Համախտանիշի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամ | 
| 4. | Ծրագիրը կատարողը | «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ․ Երևան, Պարոնյան 21/1, ՀՎՀՀ 00006023) | 
| 5. | Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը | Քաղաք Երևան և Հայաստանի Հանրապետության մարզեր, բնագավառը՝ առողջապահություն | 
| 6. | Ծրագրի բյուջեն | 11,390,000 դրամ | 
| 7. | Բարեգործությունն ստացողը | Երևանի և Հայաստանի Հանրապետության մարզերի տուբերկուլյոզով հիվանդները և նրանց ընտանիքի անդամները | 
| 8. | Ծրագրի իրականացման տևողությունը | 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ը | 
| 9. | Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը | Ծրագրի շրջանակներում ծավալվող գործողությունները լինելու են հետևյալ ուղղություններով` 1․ Սոցիալ-հոգեբանական աջակցություն տուբերկուլյոզով հիվանդներին և նրանց ընտանիքի անդամներին, մասնավորապես անհատական տեղեկատվական բնույթի հանդիպումների կազմակերպում տուբերկուլյոզի վերաբերյալ, հոգեբանական և սոցիալական խորհրդատվության տրամադրում՝ 6,060,000 դրամ ընդհանուր արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ը, որի համար հարկային արտոնություն չի ակնկալվում. 2․ Տուբերկուլյոզով հիվանդներին սննդային փաթեթների տրամադրում 2,930,000 դրամ ընդհանուր արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ը. 3․ Տուբերուլյոզով հիվանդների և նրանց ընտանիքի անդամների դասընթացների կազմակերպում՝ 600,000 դրամ ընդհանուր արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ը. 4․ Կազմակերպչական ծախսեր՝ ներառյալ աուդիտորական ծառայություն, մեքենայի պահպանման ծառայություն և վառելիքի ձեռքբերում՝ 1,800,000 դրամ ընդհանուր արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ը։ | 
| 10. | Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը | 1․ Սննդային փաթեթների ձեռքբերում՝ 2,930,000 դրամ: 2․ Տուբերկուլյոզով հիվանդների և նրանց ընտանիքի անդամների համար դասընթացների և տեղեկատվական հանդիպումների ընթացքում հյուրասիրության համար նախատեսված սննդի ձեռքբերում ՝ 600,000 դրամ. 3․ Ծրագրի աշխատակազմի և կամավորների հեռախոսակապի ծառայությունների փոխհատուցում՝ 660,000 դրամ. 4․ Վառելիքի ձեռքբերում և մեքենայի պահպանման ծախսեր՝ 600,000 դրամ. 5․ Աուդիտորական ծառայության ձեռքբերում՝ 1,200,000 դրամ: | 
| 11. | Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը | Ծրագրի կազմակերպչական ծախսեր, ընդհանուր 1,800,000 ծախսեր՝ ներառյալ աուդիտորական ծառայության ձեռքբերում՝ 1,200,000 դրամ և վառելիքի ձեռքբերման ու մեքենայի պահպանման ծախսեր՝ 600,000 դրամ արժողությամբ: | 
| 12. | Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ | Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում պոլիկլինիկաների և ամբուլատորիաների, ինչպես նաև ոլորտում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ: | 
| 13. | Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը | Նախատեսվում է տրամադրել հաշվետվություններ բարեգործությունն իրականացնող կազմա- կերպությանը, ինչպես նաև կատարվելու են պարբերաբար մոնիթորինգային այցեր: Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66 - Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ լիազորված մարմնին: | 
| Հայաստանի Հանրապետության | Տ. Խաչատրյան | 
| 10.02.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |