ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
20 նոյեմբերի 2019 թ. |
թիվ 47-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՍԱԿԱԳԻՆ (ԱՎՏՈ) (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ 09-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ավտոմոբիլային տրանսպորտով բեռների փոխադրման սակագների մասին» Ձև 1-ՍԱԿԱԳԻՆ (ԱՎՏՈ) (ԱՄՍԱԿԱՆ) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ավտոմոբիլային տրանսպորտով բեռների փոխադրման սակագների մասին» Ձև 1-ՍԱԿԱԳԻՆ (ԱՎՏՈ) (ԱՄՍԱԿԱՆ) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
(2-րդ կետը փոփ. 17.01.24 թիվ 08-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2006 թվականի հուլիսի 12-ի ««Ավտոմոբիլային տրանսպորտով բեռների փոխադրման սակագների մասին» Ձև թիվ 1-սակագին (ավտո) պետական վիճակագրական դիտարկման հարցաթերթը և լրացման ցուցումը հաստատելու մասին» թիվ 09-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ` |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 47-Ն որոշման |
Բաժին 1. Ավտոմոբիլային տրանսպորտով բեռների փոխադրման սակագինը
Բեռի տեսակը և տեսակի ծածկագիրը |
Փոխադրման տեսակի ծածկագիրը |
Քաշը (տոննա) |
Հեռավորություն (կմ) |
Փոխադրման արժեքը (դրամ) |
Սակագինը, առանց ավելացված արժեքի (ԱԱՀ), (տոննա/կմ) (դրամ) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Ղեկավար/Անհատ ձեռնարկատեր՝ |
__________________ |
|
__________________ |
|
(Ազգանուն, անուն) |
|
(Ստորագրություն) |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)՝ |
|
| |
(Ազգանուն, անուն) |
|
(Ստորագրություն) | |
|
«_ _»_______ ____ 20__թ. |
(հավելվածը խմբ. 17.01.24 թիվ 08-Ն)
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 47-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՍԱԿԱԳԻՆ (ԱՎՏՈ) (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Ավտոմոբիլային տրանսպորտով բեռների փոխադրման սակագների մասին» Ձև 1-ՍԱԿԱԳԻՆ (ԱՎՏՈ) (ամսական) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են սեփականության և այլ իրավունքներով տրանսպորտային միջոցներով բեռնափոխադրումներ իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշիռը որոշվում է ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես https://www.arlis.am/documentview.aspx?docid=145675 հղումը):
5. Հաշվետվությունը ներկայացվում է Վիճակագրական կոմիտե՝ դրանում նշված ժամկետում և պարբերականությամբ:
6. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
7. Սույն հրահանգում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
1) ներհամայնքային փոխադրման տեսակ՝ համայնքի վարչական տարածքի սահմաններում իրականացվող փոխադրում,
2) ներմարզային փոխադրման տեսակ՝ մարզի վարչական տարածքի սահմաններում իրականացվող փոխադրում,
3) միջմարզային փոխադրման տեսակ՝ մարզերի միջև այլ մարզերի վարչական տարածքների տարանցումով կամ առանց տարանցման իրականացվող փոխադրում,
4) միջպետական փոխադրման տեսակ՝ պետությունների միջև այլ պետությունների տարածքների տարանցումով կամ առանց տարանցման իրականացվող փոխադրում,
5) միջպետական արտահանում՝ երթուղի է, որի սկզբնակետը ՀՀ տարածքում է, իսկ վերջնակետը (անկախ հեռավորությունից) գտնվում է տարբեր պետությունների տարածքներում,
6) միջպետական ներմուծում՝ երթուղի, որի սկզբնակետը գտնվում է տարբեր պետությունների տարածքներում, իսկ վերջնակետը (անկախ հեռավորությունից) գտնվում է ՀՀ տարածքում,
7) 1 տոննա բեռի փոխադրման սակագինը իրենից ներկայացնում է 1 տոննա տվյալ տեսակի բեռի 1 կիլոմետր փոխադրման արժեքը:
8. Բեռնափոխադրման տեսակի համար գրանցվում է հաշվետու ամսում յուրաքանչյուր անվանում բեռի փաստացի տարածության վրա փոխադրված մեկ տոննա բեռի առաքման սակագինն առանց ավելացրած արժեքի հարկի (այսուհետ՝ ԱԱՀ):
9. Սակագների համադրելիության ապահովման համար անհրաժեշտ է, որ դրանք լինեն նմանատիպ, ըստ տեղափոխվող բեռի տեսակի, տրանսպորտի տեսակի, հեռավորության, ինչպես նաև անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նախորդ ամիսներին ներկայացված համապատասխան նկարագրություն ունեցող բեռնափոխադրման սակագների մակարդակներին:
10. Բեռնափոխադրման սակագները լրացվում են հաշվետու ամսվա 25-ի դրությամբ (1-ից 25-ը ընկած ժամանակահատվածի համար):
11. Հաշվետվությունը լրացվում է հետևյալ կերպ՝
1) սյունակ 1-ում լրացվում է փոխադրված բեռի տեսակը և բեռի տեսակի ծածկագիրը (տես՝ աղյուսակ 1),
2) սյունակ 2-ում լրացվում է բեռի տեսակի փոխադրման տեսակի ծածկագիրը (տես՝ աղյուսակ 2),
3) սյունակ 3-ում լրացվում է բեռի տեսակի քաշը (տոննա),
4) սյունակ 4-ում լրացվում է բեռի տեսակի տեղափոխման հեռավորությունը (կմ),
5) սյունակ 5-ում լրացվում է բեռի տեսակի տեղափոխման արժեքը,
6) սյունակ 6-ում հաշվարկվում է հաշվետու ամսվա 1-ից մինչև 25-ը ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր բեռի տեսակի փոխադրման սակագինը դրամով առանց ավելացված արժեքի հարկի:
12. Սակագինը հաշվարկվում է բեռի տեսակի փոխադրման բեռնաշրջանառության ծավալային և արժեքային ցուցանիշների հիման վրա.
1) բեռնաշրջանառության ծավալային ցուցանիշը որոշվում է հաշվետու ամսում տվյալ բեռի տեսակի փոխադրված քանակը (տոննա) բազմապատկելով փոխադրման հեռավորության ցուցանիշով (տոննա) x (կմ),
2) տվյալ բեռի սակագինը հաշվարկվում է փոխադրման արժեքը (դրամ) բաժանելով համապատասխան բեռնաշրջանառության ծավալային ցուցանիշի վրա:
13. Հաշվետվության լրացման օրինակ՝
Բեռի տեսակը և տեսակի ծածկագիրը |
Փոխադրման տեսակի ծածկագիրը |
Քաշը (տոննա) |
Հեռավորություն (կմ) |
Փոխադրման արժեքը (դրամ) |
Սակագինը, առանց ԱԱՀ-ի, (տոննա/կմ) դրամ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6=5/([3]x[4]) |
Ալյուր 105 |
49.41.4.1 |
20 |
2250 |
500000 |
500000:(20x2250) =11.1 դրամ |
Աղյուսակ 1
Բեռի տեսակը և բեռի տեսակի ծածկագիրը
Բեռի տեսակը |
Բեռի տեսակի ծածկագիրը |
1 |
2 |
Ձավարեղեն, մակարոնեղեն, ընդեղեն |
100 |
Ալյուր |
105 |
Միս, մսամթերք, ձուկ |
110 |
Հրուշակեղեն |
115 |
Միրգ, բանջարեղեն |
120 |
Խմիչք (ալկոհոլային և ոչ ալկոհոլային) |
125 |
Ծխախոտ |
130 |
Կաթնամթերք, յուղեր |
135 |
Այլ սննդամթերք |
140 |
Բետոն |
200 |
Ցեմենտ |
205 |
Խողովակ |
210 |
Փայտանյութի բեռ (բացառությամբ թղթի) - փայտանյութ, գերաններ, սղոցված փայտանյութ, այլ փայտանյութ |
215 |
Քար |
220 |
Շինաղբ |
225 |
Այլ շինանյութ |
230 |
Թուղթ, ստվարաթուղթ, տպագիր նյութ, ստվարաթղթե արտադրանք |
235 |
Մետաղի ջարդոն |
240 |
Մետաղների խտանյութեր |
245 |
Մետաղական կոնստրուկցիաներ, ձուլվածքներ |
250 |
Սարքավորանք, տեխնիկական ապրանքներ |
255 |
Անասնակեր |
260 |
Վառելիք |
265 |
Ավտոպահեստամասեր |
270 |
Հումք |
275 |
Կենցաղային ապրանքներ |
280 |
Խառը տնտեսական ապրանքներ |
285 |
Հավաքական բեռներ (տարբեր պատվիրատուների փոքր բեռներ, որոնք տեղափոխվում են մեկ ուղղությամբ) |
290 |
Աղյուսակ 2
Փոխադրման տեսակը և փոխադրման տեսակի ծածկագիրը
Փոխադրման տեսակը |
Փոխադրման տեսակի ծածկագիրը |
Ավտոմոբիլային տրանսպորտի ներքաղաքային բեռնափոխադրումներ |
49.41.1 |
Ավտոմոբիլային տրանսպորտի ներմարզային բեռնափոխադրումներ |
49.41.2 |
Ավտոմոբիլային տրանսպորտի միջմարզային բեռնափոխադրումներ |
49.41.3 |
Ավտոմոբիլային տրանսպորտի միջպետական բեռնափոխադրումներ |
49.41.4 |
Ավտոմոբիլային տրանսպորտի միջպետական (ներմուծում) բեռնափոխադրումներ |
49.41.4.1 |
Ավտոմոբիլային տրանսպորտի միջպետական (արտահանում) բեռնափոխադրումներ |
49.41.4.2 |
(հավելվածը խմբ. 17.01.24 թիվ 08-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
17.01.2024, թիվ 08-Ն | 24.01.2024, թիվ 47-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|