Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 03-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 19.01.2024
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
17.01.2024
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.01.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

«17» հունվար 2024 թ. 

թիվ 03-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 60-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

 1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 27-ի ««Արժեքավոր արդյունագործական ձկների պահպանման և վերարտադրության մասին» Ձև 5-ՄՊ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի սեպտեմբերի 10-ի N 218-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 60-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) վերնագրում և 1-ին կետում «Արժեքավոր արդյունագործական ձկների պահպանման և վերարտադրության մասին» բառերը փոխարինել «Ջրային կենսառեսուրսների արհեստական վերարտադրության և դրանց ջրային էկոհամակարգեր ու ջրամբարներ արձակման մասին» բառերով.

2) 1-ին կետով հաստատված հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախագահ՝

Ս. Մնացականյան

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2024 թվականի

հունվարի 17-ի թիվ 03-Ն որոշման

 

«Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

 խորհրդի 2019 թվականի

դեկտեմբերի 27-ի թիվ 60-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_23263

 

Բաժին 1. Ջրային կենսառեսուրսների արհեստական վերարտադրություն և դրանց արձակում ջրային էկոհամակարգեր ու ջրամբարներ

 

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկագիրը

Չափման միավորը

Ընդամենը

Ա

Բ

Գ

1

Ջրային կենսառեսուրսների արհեստական վերարտադրության և պահպանման ծախսեր

100

հազար դրամ

 

Մանրաձկների արձակում ջրային էկոհամակարգեր և ջրամբարներ (105.1+105.2+105.3), այդ թվում՝

105

հազար հատ

 

 սաղմոնազգիներ, որից՝

105.1

-“-

 

ամառային իշխան

105.1.1

-“-

 

գեղարքունի

105.1.2

-“-

 

կարմրախայտ

105.1.3

-“-

 

 ծածանազգիներ

105.2

-“-

 

 այլ մանրաձկներ

105.3

-“-

 

Ջրային կենսառեսուրսների (թրթուրների) արձակում ջրային էկոհամակարգեր և ջրամբարներ (110.1+110.2+110.3), այդ թվում՝

110

հազար հատ

 

սաղմոնազգիներ

110.1

-“-

 

ծածանազգիներ

110.2

-“-

 

այլ թրթուրներ

110.3

-“-

 

Ղեկավար՝

__________________

 

_____________________________

 

(ազգանուն, անուն)

 

(ստորագրություն)

Լրացնող (լիազորված անձ)՝


__________________

 

_________________

 

(ազգանուն, անուն)

 

(ստորագրություն)

 

    

«____»____ 20__թ.»:

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունվարի 2024 թվական: